ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հարատևելու առավելագույն շանս և մրցակցություն

Հարատևելու առավելագույն շանս և մրցակցություն
21.11.2023 | 07:25

Մեր այսօրվա վիճակի ու մեզ բնութագրող հատկությունների փնջի հարցը պետք է դիտարկել գոյության պայքարի սիրտն ու առանցքը կազմող մրցակցային պրոցեսի ֆոնի վրա։

Նման դիտարկնամ հիմքում ընկած միակ գաղափարն այն է, որ գոյության համար մղվող երկարատև պայքարում ցանկացած կենսաձև, առկա հնարավորությունների, դժվարությունների ու սահմանափակումների պայմաններում, ձեռք է բերում հատկությունների փունջ, որն առավելագույն հավանականությամբ նպաստում է տվյալ կենսաձևի կյանքի հարատևմանն ու շարունակականությանը։

Նույնը վերաբերում է մարդկանց ու ազգերին, որոնք կենսապայմանների ցանկացած չափի ու տեսակի փոփոխությանը ժամանակի մեջ հարմարվում են այնպես, որ նոր պայմաններում ունենան հարատևելու առավելագույն շանս։

Եվ այդ ամենը տեղի է ունենում կյանքի ամեն մի անկյուն թափանցող մրցակցության պայմաններում, լինի դա հարազատների, թե թշնամիների միջև, լինի մեղմ կամ դաժան և այլն։

Եթե ռազմի դաշտում դու արնախում թշնամուն պարտվում ես, ինչպես դա տեղի է ունեցել մեր և ուրիշ ժողովուրդների հետ՝ թուրքերի ներթափանցումով մեր տարածաշրջան և երկար ժամանակով դառնալով դոմինանտ ուժ, ապա որոշ ժամանակ, իներցիայով ֆիզիկական պայքարի փորձեր անելով և դաժանագույն պատիժներ ստանալով՝ տեսնում ես, որ մրցակցության ռազմի միջոցները այլևս չեն աշխատում։

Եվ դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ նաև պարսիկներին, արաբներին, ասորիներին և հզորագույն Բյուզանդական կայսրությանը, որի բնակչությունը, պասիոնարության սպառման պատճառով, տարածաշրջան ներխուժած թուրքական ուժերին դիմակայել չէր կարող։

Բացի դրանից, օտար ուժերը մեր տարածաշրջան ներխուժեցին ոչ միայն արևելքից, այլ նաև արևմուտքից՝ խաչակրաց արշավանքների տեսքով, որոնք իրենց վայրագությամբ ու դաժանությամբ չէին զիջում թուրքերին։

Արդյունքում, տարածաշրջանում դոմինանտ դիրք գրավելու համար պայքարը հիմնականում ծավալվեց թուրքերի և խաչակիրների միջև և տեղական ուժերի մասնակցությամբ։

Բայց խաչակիրներն էլ երկար չդիմացան, և թուրքերը տարածաշրջանում դարձան միակ դոմինանտ ուժը, ու սկսվեց հայերի ու հույների թուրքացման երկար պրոցեսը, որն ուներ և՛ ստիպողական բնույթ, և՛ կամավոր ստիպողական բնույթ, քանի որ քրիստոնյաները համարյա իրավունքներ չունեին, իսկ մահմեդական լինելը տալիս էր մեծ առավելություններ։

Եվ սկսվեց նաև մահմեդական չդարձած հայերի ու հույների իրենց ինքնությունը պահպանելու երկար ու ձիգ դաժան պրոցեսը։

Այդ երկար ու ձիգ պայքարում քրիստոնյա բնակչությունը, տեղ չունենալով ռազմի և պետական գործերում, աստիճանաբար սկսեց կորցնել ռազմի գործի համար անհրաժեշտ քաջությունը և պետական գործերի համար անհրաժեշտ իմաստությունը։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, ապա մենք էլ սկսեցինք հարմարվել նոր պայմաններին՝ զարկ տալով մեզ հասանելի մրցակցության նոր ձևերին՝ առևտրին, արհեստներին, որոնք արհամարհված էին դոմինանտ ու պասիոնար թուրքերի կողմից։

Ընդանուր առմամբ, որևէ ոլորտում հաջողության հասնելու հնարավորություններն ու շանսերը մեզ համար շատ ավելի փոքր էին, քան իրավիճակին տիրող թուրքերի ու թրքացածների համար։

Ստեղծված փոքր հնարավորություններով դժվար ու ռիսկային պայմաններում ապրելու և հաջողության հասնելու ձգտումը մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել հատկությունների նոր փունջ, այն էլ՝ խաղաղ մրցակցության ոլորտներում, որոնց մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ