«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Եթե թույլ ես՝ օգնությունը միշտ «կուշանա»

Եթե թույլ ես՝ օգնությունը միշտ «կուշանա»
01.10.2023 | 14:58

ՄԱԿ-ի «առաքելությունը» ժամանել է Արցախ:

Բացի անբուժելի զոմբիներից, կարծում եմ՝ արդեն բոլորին էլ պարզ է, որ մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բոլոր գեղեցիկ արտահայտությունները՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազգերի ինքնորոշում, արդարություն, իրավահավասարություն և այլն, լոկ գեղեցիկ բառակույտեր են, որոնք աշխարհի ուժեղներն օգտագործում են ըստ նպատակահարմարության: Մարդկության ստեղծվելուց ի վեր ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ: Եթե դու ուժեղ ես, քեզ հետ միշտ հաշվի կնստեն, անկախ նրանից՝ դու ժողովրդավար ես, ավտորիտար, թե ֆաշիստ: Եթե թույլ ես՝ օգնությունը միշտ «կուշանա»: Այլ հարց է, որ «բարաթը» միշտ կպահվի, որպեսզի պետք եղած պահին «դամոկլյան սրի» նման ճոճեն հասցեատիրոջ գլխին: Բայց ոչ երբեք՝ քեզ համար, այլ՝ միայն իրենց շահերի:

Այս ամենը չեմ գրում, որ ինչ-որ մարդկանց «պորտը տեղը դնեմ»: Եղածը, միևնույն է, հետ չես բերի, գոնե՝ մոտ ապագայում: Գրում եմ, որ հասկանաք՝ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների «առաքելությունները» շուտով ուշացած կմտնեն նաև Երևանի դատարկված փողոցներ: Եվ ով սա դեռ չի հասկացել, պարզապես անուղեղ բիոզանգված է:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ