«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նվիրվում է քշադուլի «անմար պայքարի մարտիկներին»

Նվիրվում է քշադուլի «անմար պայքարի մարտիկներին»
26.09.2023 | 21:50

Նման շարժումները կամ հաշված օրերի ընթացքում թափ են հավաքում կամ մարում են: Դա լավ գիտեն նաև հարթակում կանգնած գործիչները:

Դեպի հաղթանակ ժողովրդին տանելու համար այս գործիչների կազմակերպական և ծրագրային բազան չի բավարարում, դրա վառ ապացույցը վերջին երեք տարիներն էին:

Մտածում էի, որ իրոք կվերլուծվեր վերջին տարիների փողոցային պայքարի ձախողման փորձն ու կփոխվեին և՛ հարթակը, և՛ մեթոդները:

Չարեցին նույն գետը մտան երրորդ անգամ: Ասածներս գիտեմ սվիններով է ընդունվելու, բա՞յց...

Ի՞նչ արեցիք դուք հիմա պայքարող և չհամակերպվող մարդկանց հույսերը արդարացնելու համար:

1. Անիմաստ ակցիաներ, որոնք ոչինչ չտվեցին,հակառակը պայքարող անկեղծ երիտասարդներին տարաք սպեցնազի «բերան», իսկ դուք կողքից նայեցիք: Ժողովրդին ցրելով տարբեր փողոցներ իրականում թուլացրեցիք հրապարակի դերը, անիմաստ մաշեցրիք մարդկանց ոգևորությունը: Որտե՞ղ էիք տեսել նման անիմաստ ստրատեգիա, նման բան չկա ու չի կարող լինել, մարդկանց մոբիլիզացնում են, այլ ոչ թե ցրում:

2. Դատարկ ու ոչինչ չառաջարկող շատ թույլ ելույթներով հոգնեցրիք պայքարող մարդկանց մի զգալի մասին, մնացածին կհոգնեցնեք առաջիկա օրերին:

3. Սրճարանների իրազեկումից սկսած մինչև քշադուլ անլրջացրիք նման պատմական հարցի շուրջ փողոց դուրս եկած մարդկանց պայքարը:

Պատկերացնում եմ մյուս ակցիաներով ինչ կարգի անլրջություն եք բերելու հրապարակ:

Վստահ եմ ընդդիմության մեծ մասը իմ նման է մտածում, բայց չի արտահայտվում դրա համար էլ կրկին դուք եք դեռ հարթակում:

Կրկին հորդորում եմ, ոչ թե մեծացրեք հարթակում ճառասածների քանակը կամ ձեր կոմիտեի կազմը, այլ լեզու գտեք իրար հետ, միասնական առաջնորդ հռչակեք ով կգա ու պատասխանատվություն կվերցնի վաղվա օրվա համար, քանի որ դուք պատասխանատվություն վերցնող չեք:

Կամ էլ իջեք էդ հարթակից ու դուք էլ հեռացեք:

Եթե էս անգամ էլ տապալեցիք ժողովրդի հույսը, որոշ ժամանակ անց կգա նոր ընդդիմություն ու կսկսի իր զրոյական կետից, որտեղ ձեզ հարցնող արդեն չի լինի:

Վահան ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ շատերը հիմա կասեն, բա հրապարակը դատարկ էր թող էդ ուրիշները գային:

Ասեմ` մի՛ շտապեք էդ օրն էլ է գալու:

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ

nk" class="zoomgraphics">.