«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչ գին են պատրաստ վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության դիմաց

Ինչ գին են պատրաստ վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության դիմաց
25.09.2023 | 12:43

Միացյալ Նահանգները Հայաստանին հեռվից կոնֆետ է ցույց տալիս, ավելի շուտ՝ կոնֆետի թուղթը:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ ներկայացրել է «Հայերին Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու մասին»՛ օրինագիծը (https://www.foreign.senate.gov/.../supporting_armenians...):

Օրինագծի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին հատկացնել $10 մլն՝ հումանիտար նպատակներով, $30 մլն՝ ռազմական համագործակցության (համատեղ զորավարժություններ) և $50 մլն (2024-2028 թթ.)՝ գիտատեխնիկական համագործակցության նպատակներով:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Օրինագծով նախատեսվում է 2024-2026 թթ. տարեկան Հայաստանին տրամադրել $650 մլն՝ էներգետիկ ոլորտի զարգացման նպատակներով: Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թ. ամերիկյան USAID առաքելությունը մշակեց ու կառավարությանը ներկայացրեց մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագիրը: Նույն կազմակերպության օժանդակությամբ իրականացվեց նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, ինչը խիստ ժամանակավրեպ ու մեր էներգետիկ անվտանգության համար լուրջ ռիսկեր պարունակող ծրագիր էր:

Մասնավորապես, օրինագծում խոսվում է հայ-վրացական էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրերի մասին: Եվ ոչ մի խոսք նոր հզորությունների ձևավորման, Հայաստանից արտահանումը խրախուսելու մասին:

Բայց, թերևս, այժմ կարևորը դա չէ:

Փաստացիորեն, Միացյալ Նահանգները ցույց է տալիս՝ ինչ գին են պատրաստ վճարել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու, հակառուսական ու հակաիրանական պլացդարմ դառնալու դիմաց:

Ավելին՝ սա Սյունիքով միջանցքի բացման գինն է՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» Եվրոպա-Կովկաս-Ասիա էնեգտարանսպորտային դիվերսիֆիկացման համար:

Ու մի տեխնիկական դետալ ևս:

Օրինագծում հստակ սահմանված չէ, թե ինչ պայմաններով են տրամադրվելու նշված միջոցները: Չեմ բացառում, որ «օգնությունը» կիրականացվի վարկային ծրագրերի տեսքով, ինչպես դա արվեց Վրաստանի դեպքում: Կամ ինչպես դա արվում է այսօր Արևմուտքի թիկունքը պահող Ուկրաինայի դեպքում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ