«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մտորումներ քաղաքային ընտրության նախաշեմին

Մտորումներ քաղաքային ընտրության նախաշեմին
17.09.2023 | 07:01

Հայաստանի ողջ հասարակությունը, բոլորն անխտիր, քաղաքական բոլոր ուժերը, ազդեցիկ գործիչները հայրենիքում և Սփյուռքում, եթե ցանկանում են, որ հայի հայրենիքը մնա և չոչնչանա, պետք է կանխեն և բացառեն ուկրաինացման սցենարը: Սա այն սցենարն է որից հետո ոչինչ չի մնա՝ բառիս բուն իմաստով: Հայաստանը կարող է լինել կոմունիստական, հհշական, հանրապետական, քպական իշխանությամբ, ժողովրդավար կամ ավտորիտար, մեկ կզարգանա, մեկ էլ՝ ոչ, բայց լավ, թե վատ կգոյատևի ապագա սերունդների համար, եթե հիմա հաջողվի խուսափել ուկրաինացման սցենարից: Իրադարձությունների ընթացքը, սուր արձագանքները Թեհրանից և Մոսկվայից լուրջ մտահոգություն են առաջացնում: Հայաստանը տարածքի, ռազմավարական խորության, տնտեսության, էներգետիկ աղբյուրների և ռազմական կարողությունների առումով ի վիճակի չէ կրելու ուկրաինական սցենարի ծանրությունը: Սա է գերխնդիրը, որը չլուծելու պարագայում մնացածը դառնում է անիմաստ:

Միավորենք բոլոր ուժերը և խուսափենք այս սցենարից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ