ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Զտիչներ, որոնք նիկոլներին իշխանությունից հարյուրավոր կիլոմետրերի վրա են պահում

Զտիչներ, որոնք նիկոլներին իշխանությունից հարյուրավոր կիլոմետրերի վրա են պահում
01.09.2023 | 19:53

Ո՛չ հների, ո՛չ էլ նորերի պատերազմ չէ սա կամ հակադրություն։

Այստեղ սևերն ու սպիտակները չեն, որ բախվել են իրար, ոչ էլ Արևմուտքն ու Արևելքը, ոչ էլ Ռուսաստանն ու Ամերիկան, ոչ էլ հայաստանցին ու արցախցին, ոչ էլ դեմոկրատիան ու ավտոկրատիան, ոչ էլ գլոբալիստներն ու նրանց հակառակորդները։ Սուտ են ձեր բոլոր վերլուծությունները։ Այս ամենը լոկ հետևանքներ կամ մեր այսօրվա հիվանդության ախտանիշներն են։

Այստեղ ճակատամարտ է, կենաց և մահու կռիվ է, որտեղ, մի կողմում, դարերով դաստիարակված մեր ազգային ասպետական, ազնվական ու հայրենասեր հատկանիշներով ու սխրանքով օժտված առողջ բանականությունն է, իսկ մյուսում՝ գոյատևելու, ինքնապահպանվելու, չկոտորվելու չջարդվելու, կռանալու, չբնաջնջվելու մարդկային բնազդը։ Եվ եթե առաջինը մեզ բարձրացնում է, վեր խոյացնում, սնում պատմության հրաշակերտ հաղթանակներով ու հերոսների փառքով, ապա երկրորդը տանում է քաղքենիության, պատեհապաշտության և արդյունքում՝ ստորացման։ Եվ պատերազմում թուրքին չէ, որ պարտվեցինք։ Մենք մե՛զ պարտվեցինք։ Մեր առողջ, լիաթոք, լայնաթիկունք եսը պարտվեց քարշ գալով ապրելու ունակ մեր կիսատ եսին։ Եվ այդ կիսատ եսի կուսակցությունն է քպ-ն, և այդ կիսատ վարչապետն էլ փաշինյանն է, որ մերն է, մեր անկախ պետականության դաստիարակածը։ Այնպես չէ, որ նրան նախորդողները երկնքից ամպեր էին իջեցնում, բայց նրանցից և ոչ մեկը չհարձակվեց ու չավերեց արժեհամակարգային մեր տաճարն ու դարավոր սյուները, մեր միասնությունը։

Պատերազմական իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում, մոռացեք, անհնար է առանց հեղափոխության հաղթել քարշ գալու բնազդին, անկախ նրանից, թե որքան ուժեղ է քո վեր խոյանալու կամքը, մանավանդ, երբ այն կարող է՝ "«»ձեռք բարձրացնելու սովորական կախարդանքով" կամ ընտությամբ, որպես մեծամասնություն, անընդհատ գալ իշխանության, քանզի բոլոր տեսակի հասարականություններում էլ ազնիվ ու ազնվական բանականության ներկայացուցիչները միշտ փոքրամասնություն են։ Ուղղակի, առողջ հասարակարգերում գործում են այն զտիչներն ու ֆիլտրերը, որոնք նիկոլներին իշխանությունից հարյուրավոր կիլոմետրերի վրա են պահում։

Եվ եթե, Արցախ օգնություն հասցնելու նպատակով, օտարերկրյա քաղաքների քաղաքապետներն են ժամանում Հայաստան, իսկ հայկական քաղաքներն ու մայր քաղաքը լուռ են, ուրեմն եկել է հեղափոխությամբ իշխանություն փոխելու, օրենքի դիկտատուրայով վիհից դուրս մագլցելու ժամը։ Որովհետև այս հիվանդությունը տարածվելու է, հասնի մինչև ոսկրածուծ, իր դատարկ բջիջներով, քաղցկեղի նման, պաշարի և՛ մեր ուղեղը, և՛ մեր ողնուղեղը, մինչև որ մենք, մեր իսկ ձեռքով, ինքներս մեզ չոչնչացնենք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4039

Մեկնաբանություններ