ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թողնել Երևանը քաղաք-պետության կարգավիճակում

Թողնել Երևանը քաղաք-պետության կարգավիճակում
29.08.2023 | 08:06

Մի 20 տարի առաջ ակտիվ աշխատում էի ամերիկյան պատվիրատուների համար՝ հեռահար ՏՏ ծառայութուններ մատուցելով։ Ընտիր պատվիրատուներ ունեի։ Կարելի է ասել՝ ներկայացնում էին ԱՄՆ-ի իսկական վերնախավը, վերին աստիճանի ինտելիգենտ և շատ կարգին մարդիկ էին։

Հանկարծ նկատեցի, որ նրանք կամաց-կամաց հեռանում են մեգապոլիսներից՝ Նյու Յորքից, Չիկագոյից, Դետրոյթից, և բնակություն հաստատում երկրի հեռավոր ու քիչ բնակեցված հատվածներում։ Այս միտումն այնքան ակնհայտ էր, որ ես չդիմացա և հարցրի իրական պատճառների մասին։

Ինձ շատ պարզ բացատրեցին․ պոստ֊ինդուստրիալիզմի ժամանակաշրջանում հարկ չկա կառչել մեծ քաղաքներից, որոնք ահռելի ժամանակ և էներգիա են խլում։ Նպատակահարմար է տեղափոխվել հանգիստ բնակավայր և խնայել մեծ ժամանակ ընտանիքի և հանգստի համար։ Պլյուս՝ էկոլոգիական առավելությունը, իհարկե։ Փառք Աստծո, համացանցը գործում է ամենուր։

Դա, ի դեպ, նկատել էի նաև Մոսկվայում, ուր գրողների և կոմպոզիտորների միության ոչ պաշտոնական ՏՏ օգնական-խորհդատու էի։

Մի քանի տարվա ընթացքում մշակույթային էլիտան դուրս եկավ Մոսկվայից։

Այսինքն, ակնհայտորեն պոստ֊ինդուստրիալիզմի շրջանում գերիշխում է ապաուրբանիզացիայի միտումը։

Հիմա գանք Հայաստան։

2023 թվական. 6550-ից ավելի բազմաբնակարան շենքերի ու կառուցապատման շինթույլտվություններ՝ միայն Երևան քաղաքում...

Սա ի՞նչ է․ Երևանը պատրաստվում է արդյունաբերական հեղաշրջում անել և դառնալ արդյունաբերական ու արտահանող քաղա՞ք։ Ոչ, իհարկե։

Էս խղճուկ քաղաքը և երկիրը ինչպես ծառայություններ է մատուցում դրսի երկրներին և հյուրերին, այդպես էլ շարունակում է անել։

Նման պայմաններում խելագարություն է մեգապոլիսների կառուցումը, ուր բնակչության մի փոքր հատվածն է ներգրավված աշխատանքում։ Լոգիստիկան էլ սահմանափակ է՝ իր սահմանափակ սպասարկման կետերով։

Ուրեմն՝ ի՞նչ։

2020 թվականի նոլեմբերին ինձ լուր հասավ, որ պիղծ ռեժիմին առաջարկել են Սինգապուր դառնալու «հեռանկարը»։ Իբր թե Երևանը, որպես քաղաք-պետություն՝ ազատվելով մարզերից, կարող է դառնալ թուրանական միջանցքի ֆինասնական կենտրոն։ Ես այն ժամանակ ուշադրություն չդարձրի՝ համարելով չափազանցություն։ Բայց այժմ տեսնում եմ, թե ինչքան իրապաշտական է այս սպառնալից սցենարը։

Գետնախորշերից ու ծմակուտներից դուրս եկած անհայրենիք, անազգ, անկրոն, անսեռ, նյութապաշտ ու ագահ սպառողական խառնակույտի համար սա վատ տարբերակ չէ։

Որևէ տեղեկություն չկա, որ այս մասշտաբային քաղաքաշինությունն անում է ազգային բուրժուազիան։ Բոլոր ներդրումները գալիս են դրսից և անանուն են։

Ինչո՞ւ հանկարծ դրսի ֆինանսական կենտրոնները դարձան այսքան առատաձեռն Հայաստանի նկատմամբ՝ ուղղելով նրան սպեկուլյատիվ, ուղղակի նկարած ֆինանսական միջոցները։ Չէ՞ որ պատերազմական խրոնիկ սպառնալիքը չոքած է Հայաստանի բկին։

Այլևս կասկած չկա, որ հատուկ ծրագիր է, որը հետապնդում է առնվազն երկու նպատակ.

1. ստեղծել անասնաֆերմա՝ ինքլյուզիվ կապիտալիզմի ու շվաբյան new normal հասարակարգի սցենարով։ Մեգապոլիսներն արտակարգ կառավարելի են զանգվածների համար։ Մարզերից եկած, այսպես կոչված, «լիմիտչիկները», որոնք ատոմացված են իրենց համայքներից ու մարգինալացված, հիանալի նյութ են անասնաֆերմայի համար։ Մեծ քաղաքներում նրանք ուղղակի ժամանակ չունեն զբաղվելու քաղաքականությամբ և բացարձակ կառավարելի են քաղաքային իշխանությունների, բանկերի կողմից։

2. Վերջացնել «Մեծ Թուրանի» ծրագիրը։ Վերացնել հայկական բնակչությամբ բոլոր խոչընդոտող մարզերը և թողնել Երևանը՝ քաղաք-պետության կարգավիճակում։ Նրա բնակչությունն էլ տարիների ընթացքում խառնել թուրքական տարրերով։

Եվ վերջ:

Ես զարմանում եմ պետական համակարգի ծառայողների վրա։ Ինչքա՞ն կարելի է գլուխները թաղել ավազի մեջ և չնկատել, թե ինչպես է պիղծ ու կամակատար ռեժիմը ավերում երկիրը։

Լավ, դուք չեք մտածում ձեր մասին, բա ձեր ժառանգների մասի՞ն էլ չեք մտածում։ Ի՞նչ եք ժառանգելու նրանց՝ թուրքական շահերին ծառայող մի այլասերված ու թրքացված քաղաք։

Խելքներդ գլուխներդ հավաքեք։

Դեռ շանս կա։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 4635

Մեկնաբանություններ