«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քոչարյան ու Սերժ Սարգսյան մեղադրում եք, ելնելով անգլիական դասական դեդեկտիվի` «Ո՞վ շահեց» հարցադրումից

Քոչարյան ու Սերժ Սարգսյան մեղադրում եք, ելնելով անգլիական դասական դեդեկտիվի`  «Ո՞վ շահեց» հարցադրումից
27.08.2023 | 09:34

Յութուբում էլի տեսանյութ է պտտվում ՝ «Ինչու՞ հոկտեմբերի 27-ին սպանվեցին բոլորը, բացի Սերժից և Քոչարյանից»:

Վերջ տվեք, ինչպես սկյուռը օղակի մեջ, նույն պրիմիտիվ շրջանակագծով պտտվելուց:

Առնվազն մի 10 անգամ գրած կլինեմ ՝ փոխեք գլխավոր զոհերի համարակալումը, և կստանաք բոլորովին այլ պատկեր:

Գլխավոր, համար 1 թիրախ նշանակել եք վարչապետ Վազգենին ու քաղաքական եզրահանգումներ եք անում:

Ձեզ նեղություն տվեք մտածել, որ համար մեկ թիրախը

ոչ թե Վազգենն էր, այլ Դեմիրճյանը:

ՈՒ քաղաքական որակված ոճիրը, ոչ միայն կկորցնի իր քաղաքական իմաստը, կդառնա տնտեսական հանցագործություն ՝ քողարկված քաղաքական շղարշով, այլև հասկանալի կդառնան, թե ինչու սպանվեցին Դեմիրճյանի թիմակիցները, ի՞նչն էր կապում նրանց միմյանց հետ:

Ինչու՞ վանեցի Դեմիրճյանը, որի տակից մի տարի առաջ Վազգենը խլել էր նախագահական աթոռը հօգուտ Քոչարյանի, հանկարծ ցանկություն հայտնեց համագործակցելու նույն Վազգենի հետ:

Հետո ձեր առաջ կկանգնի ևս մի հարց, ո՞վ և ինչու՞ էր դեռ 1987 թ. դեկտեմբերին տվել Դեմիրճյանին ֆիզիկապես վերացնելու հրահանգը:

Ախր սովոր եք ամեն հարցում լինել քառակուսի մտածողության կողմնակից:

Իսկ Քոչարյան ու Սերժ Սարգսյան մեղադրում եք, ելնելով անգլիական դասական դեդեկտիվի «Ո՞վ շահեց»

հարցադրումից:

Նրանց փոխարեն ցանկացածդ էլ լինեիք, օգտվելու էիք ստեղծված իրավիճակից, եթե, իհարկե, ձեր ուղեղի ծալքերը սաղմնավորվելու պահից ցեմենտված չեն Արարատի ցեմենտի գործարանի արտանետած փոշիով....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ