«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը
30.07.2023 | 18:31

(սկիզբը` այստեղ)

4-րդ մաս

Խաչենում՝ Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը դարձավ Գանձասարի եկեղեցին։

Ինչու՞։

Գանձասարում ամփոփվեց Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխը։

Գանձասարի վանքը Խաչենում՝ հռչակվեց Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը: Սյունիքի և Արցախի հայկական թագավորություններում, այնուհետև՝ Խաչենի Իշխանաց տան և Կարապաղի հինգ հայկական մելիքությունները ժառանգաբար ընդունեցին Հայ Առաքելական եկեղեցու Աղվանքի Կաթողիկոսարանը, սրանց նստավայրը եղել է Գանձասարի վանքը Խաչենում՝ Ալբանիայի եկեղեցու իրավահաջորդը դարձավ Գանձասարի եկեղեցին։ Կարաբաղի Գանձասարը և Աղվանքը ցեղական-կրոնական, հավատքի սկզբունքներով պատկանում են նույն ազգին և նույն ազգից սերած ցեղամիություններին։

Ինչպես Հայկը որդիներով և ամենայն աղխով հանդերձ եկավ Արարատ, այնպես էլ նրա ժառանգորդ Հովհաննես Lup-on-es, aLup-on-es, Ալապ -Օնեսն իր ցեղով, որդիներով ու ցեղամիություններով եկավ բնակվեց տարածաշրջանում բնականաբար անվանելով Ալուպօնեսի- Ալուբանի -Ալբանի և այլն։ Հայկի Օան-ՈՒան-Օնես անունները նույնականանում են Օվաննես, Հովհաննես անունների հետ:

Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյան Գանձասարի և Աղվանքի հոգևոր ու կրոնական երկու տարբեր ժամանակաշրջանների կամուրջն է։ Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխն ամփոփեցին Գանձասարի Խաչենի վանքում և երկիրն անվանեցին Կարաբախ-Ղարաբաղ:

aLup-on-es, Ալափօնես, Օնես, Օհան, Հովհաննես, Ալուպանի, Ալաբանի

Lup-on-es, Lup-en-ii անվան մեջ բառասկզբի նախահար ա կամ ե ձայնավորը սղվել է, վերականգնելով մենք ստանում ենք aLup-on-es, Ալապ -Օնես կամ Ալափ -Օնես, ու>ա ձայնափոխությամբ Ալափօնես Օնես -Օհանես անունը։

Lup-on-es, aLup-on-es, Ալապ -Օնես անունը կազմված է․

Ալ-կարմիր, սպիտակ, Եղ-աղ- լույս եռիմաստ արմատներից։

Աբ-աբա հայր,

Օնես-Օհան-Հովհաննես անունից։

Այսպիսով Ալուփօնես, Ալուպանի, Աղունակ անունները նույնպես կապված են Եղյա Հովհաննես Մկրտիչ Կարապետի անվան հետ, որի ժառանգական իրավունքի շարունակողը դարձավ Գանձասարի եկեղեցին։ Վերլուծությունից պարզվում է Lupon/en(es) ցեղը նույն Հովհաննես Կարապետի ցեղն է։

Անտիկ պատմիչների Մովսես Կաղանկատավացու «Ալբանիայի պատմությունը» (4-7-րդ դարեր), Մովսես Դասխուրանցին (7-10-րդ դարեր), Մովսես Խորնացին

5-րդ դար, Ստրաբոնն իրենց գրություններում, Равенски Анонимус Равеннски Анонима-յի «Տիեզերագրությունը» երկում նշում են Կովկասյան Ալբանիայում ապրող Lup-on-es, Lup-en-ii ցեղանվան մասին։ Ագաթանգեղոսը նշում է հունարեն տարբերակի lupones ցեղանունը։

«Իսկ հույներն ու հռոմեացիները Alban- հիմքը օգտագործելով այդ երկրի բնիկների համար՝ որպես հավաքական անուն, այնպես էլ հայերն էին վարվում՝ Lupon/en(es) անվանումը պահպանել են տվյալ կոնկրետ ցեղը կոչելու համար»։ 163՝էջ

ՄԵԼԱԴԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ «ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐ (Հոդվածների ժողովածու)»։

Ղարաբաղ անվան կապը Աղուանկ- Ալբանիա անվան հետ Աղուան և Աղուանկ, Աղվանք Ալուբանի. Ալբանիա անունը հայերենում ունի Աղուան և Աղուանկ, Ալուբանի, կամ Aghwank, (Հին հայերեն, գրաբար-Աղուանք Ałwank, Алуанк նոր հայերեն Աղվանք անունները։

Աղուանկ՝ ուա=վ – Աղվանք։

Աղուանք –Ալուանկ անունները կազմված են Աղ+անկ բաղադրիչներից,

-Աղ- արմատն ունի․ աղ, եղ՝ լույս, ճրագ իմաստը, Ալ-կարմիր և սպիտակ աստվածության իմաստն ունի։

Անկ- Ղարաբաղի բարբառով՝ Անգ: Անգ -արմատն ունի Աստված, հրեշտակ իմաստը, այն կապված է Հովհաննես Մկրտիչ Կարապետի Անգղ-Անգեղ հրեշտակ տիտղոս անվան հետ, Հայկազունիների Անգեղաց Տորք տոհմանվան հետ, Անկի-Էնկի Հայկի անվան հետ:

Հր․ Աճառյան Հատոր 1, Էջ 184, Arica 54, P. de Lagarde Urgeschichte Armenii, 763, Անգղ բառը համեմատում է Կարապետ բառի հետ։ Կարապետը ըստ սկիւթացւոց «հրեշտակ» է նշանակում։

Անկ-Անգը- Անգղաձև մի Աստված էր, որ հետո հրեշտակի պաշտոն ստացավ։ Հայասական Un(a)gašta – նույն Անկ(գ)աստղ անունով»։ «Անկ կամ Զանկ անունով աստղի կամ աստեղատան Un(a)gašta հայասական Անկ Աստծո մասին է խոսքը։ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ – ՏԱՐԵԳԻՐՔ 2017 ԱՆԿԱՍՏԵՂ1 (Տոմարական մի եզրույթի հետքերով 65-66 ) Գայանե Սիմոնյան»

Բազ անունն է կրում Քարբազար-Կարբազար-Kalbajar անունը։

Մովսես Խորենացին գրում է. «Ի զաւակ է Պասքամայ, ի Հայկայ թոռն է, Տուրք (Տորք) անուն կոչեցեալ, Անգեղեայ»։

Պասքամը Հայկի Բազ անունով որդին է։ Արեգակնային համակարգին մոտ բաց աստղակույտերից կոչվում է Բազումք։

Պաս-Բազ անունից են կազմված Բզնունիների ցեղանունը: Բազ արմատն է կրում Քարբազար- Կարբազար -Kalbajar անունը։

Անկ–Անգ արմատը

Անգեղը Հայկի թոռն է, Հայկազունի, Հայկի Էնկի- Энки– Անկի անունն է: «Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝Հովհաննեսին կոչում են նաև «Հրեշտակ» ԱՆԳՂ։ Գրաբարում «հրեշտակ»։

Անկ-Անգ արմատից են կազմված Աղուանկ, Կողմանք – Koghmank, Ղազանչ-Ղազանգ, Զանգեզուր, Զանգելան, Լփնիք -ալ -ափ- անկ և այլ անունները։

Կապաղակ- Кабала, Кабалака, Кабалак, ал-Хазар, Хазаран,

Հայերենում Kapałak, Կապաղակը հնագույն քաղաք է, Կովկասյան Ալբանիայի առաջին մայրաքաղաքը (մինչև 6-րդ դար), առևտրի խոշոր կենտրոն մինչև 15-րդ դարը։ Կապաղակ անունը կապված է Կաբալակ- Բառակ անվան հետ։ հակառակագրությամբ Կայ+պաղակ։

Կազ արմատը

Կազ արմատի ծագումը կապված է Հայկազյան կազ բաղադրիչի հետ։

Ղազանչեցոց եկեղեցու անունը կազմված է Կազ-անգ արմատներից, երկուսն էլ պատկանում են հայ լեզվին և մշակույթին։

Կազ-արմատը Հայկազյան կազ բաղադրիչն է,

Անգ- Հայկի Էնկի- Энки– Անկի անունն է։

Կազ

Հայտնի է նաև ал-Хазар, Хазаран – անունով։ ал-Хазар- Ալ Կազար, Կազարան, Կազանչի, Կովկազ անունների կազ բաղադրիչը ծագում են Հայկազյան կազ բաղադրիչից։

Այսպիսով վերականգնեցինք Կարաբաղ-Ղարբաղ-Ալուփօնես, Ալուպանի, Աղունակ, Կապաղակ երկրանունների գաղափարաբանական ու կրոնափիլիսոփայական իմաստ ունի։

(շարունակելի)

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

Գերմանիա

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ