«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Միջազգային հարաբերությունները նման են քրեական աշխարհի օրենքներին

Միջազգային հարաբերությունները նման են քրեական աշխարհի օրենքներին
29.07.2023 | 20:59

Որպեսզի հասկանանք Արցախի ողբերգության տրամաբանությունը, «Կնքահայրը» ֆիլմից երկու դրվագ վերլուծենք։

Դրվագ 1. Դոն Կորլեոնեն, մաֆիոզ Սոլոցիի հետ հանդիպման ժամանակ, մերժում է նարկոբիզնեսի մեջ մասնակցություն ունենալ, սակայն Սոնին՝ Կորլեոնեի որդին, հանդիպման ժամանակ, հոր ներկայությամբ, պաշտպանում է առաջարկը։ Սոլոցիի համար դա ազդանշան էր, որ Կորլեոնեի ընտանիքում կան տարաձայնություններ, և որոշում է սպանել Դոն Կորլեոնեին, որպեսզի ընտանիքը գլխավորի Սոնին։ Սկսվում է մեծ արյունահեղությունը։

Դրվագ 2. Դոն Կորլեոնեն մահից առաջ Մայքլին բացատրում է, որ թշնամի Բարզանի ընտանիքի պարագլուխը չի նահանջի, մինչև չոչնչացնի Կորլեոնե ընտանիքը և դրա համար պետք է սպանի Մայքլին, իսկ ընտանիքի ներսում դավաճանը լինելու է նա, ով, իբր թե հաշտության համար, Բարզանիի հետ հանդիպման առաջարկը կբերի։

Սա դասական սխեմա է։

1-ին դաս. Երբ թշնամուն ցույց ես տալիս, որ ընտանիքը (ազգը, պետությունը) գլխավոր հարցում միակամ չէ, ապա թշնամին կարող է սկսել համագործակցել կողմերից մեկի հետ ու պառակտել միավորումը։

2-րդ դաս. Թշնամու հետ հաշտության առաջարկ բերողը հենց թշնամու հետ սեպարատ համագործակցողն է, և նա պետք է ոչնչացվի, ինչը և անում է Մայքլը։

Հիմա նույն տրամաբանությունը վերաբերում է Արցախի խնդրին։

1. 1998-ին իշխանությունը կորցրած հատվածը, որպես իշխանության վերադարձի գաղափարախոսություն, հայտարարում է Արցախի հարցում զիջման գնալու մասին։ Դա հիմք է տալիս թշնամուն և «միջազգային հանրության» այն հատվածին, որին, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ձեռնտու է Արցախի խնդրի տապալումը, համագործակցել հենց այդ հատվածի հետ և նրանց բերել իշխանության։ Թե ինչպես են այս տարիների ընթացքում համագործակցել, դա արդեն թող իմացողները պատմեն։

2. Ադրբեջանի հետ 2018-ին, որպես իշխանություն, գաղտնի բանակցություններ սկսելը հույս տվեց թշնամուն, որ իրենք կարող են մաքսիմալ զիջումներ կորզել Հայաստանից, ինչը անում են մինչ այժմ։ Իսկ թե մինչ 2018-ը ում հետ ինչ են պայմանավորվել, դրա մասին կարելի է ընդամենը ենթադրություններ անել։

Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչու՞ 2017-ին այն ժամանակվա իշխանությունը արհեստական «Ելք» դաշինքը ստեղծեց և դարձրեց հիմնական ընդդիմություն: Իսկ թե որն էր ՊՊԾ գնդի գրավման թատերական ներկայացման իմաստը, արդեն թող մնա որպես հռետորական հարց։

Ֆիլմում Մայքլը վերացրեց դավաճաններին, իսկ Հայաստանում նրանց հետ սկսեցին խաղալ։ Ինչու՞։ Տարբերակները բազմազան են, ընդհուպ մինչև՝ կենցաղային։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ