Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Չհայաթափվելու միակ տարբերակը

Չհայաթափվելու միակ տարբերակը
29.07.2023 | 12:54

Հայաստանը հրաժարվեց Արցախից, հրաժարվողների դեմ ոչ մի լուրջ բան տեղի չունեցավ։

Չնայած չեմ հավատում, նույնիսկ համարյա վստահ եմ, որ ռուսները չեն գնա Արցախն իրենց միացնելու ճանապարհով, բայց գոնե մեկ տոկոս հույսը երևի մնացել է դա։

Բայց դե հանկա՜րծ, եթե՜ այդ մեկ տոկոսը դառնա իրականություն, ու ռուսները գնան այդ ճամփով, որը, ճիշտը եթե խոսենք, իրենց վնաս է բերելու, ապա պատկերացնում եմ, թե ոնց կվաԴանան ՈՄԱՆՔ։

Ի դեպ, ժամանակ կար, որ այդ ՈՄԱՆՔ ասում էին, թե ռուսները դիտմամբ են սարքել, որ ռազմական ներկայություն ստանան։

Հիմա նույն մարդիկ բողոքում են, թե ռուսներն ուզում են հեռանալ։

Հանկարծ որ Արցախն իրենց միացնելու թեմա առաջ բերեն, տեսնես ի՞նչ նոր բան կմոգոնեն ՈՄԱՆՔ։

Հ.Գ. Արցախի` ՌԴ-֊ին միանալու թեմային բացարձակ չեմ հավատացել ու հիմա էլ համարում եմ անիրական բան։

Բայց եթե Հայաստանն էս կարգի հրաժարվում է, ապա դա միակ չհայաթափվելու տարբերակն է։ Կրկնում եմ, դա անիրական է, բայց դե....

Միհրան Միրզոյան



Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ