Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները

Ադրբեջանը չի ցանկանում պարզ տարբերակով փոխանակել անկլավները
11.06.2023 | 09:04

Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ հայկական Արծվաշենը տարածքով և նշանակությամբ հավասարազոր չէ «ադրբեջանական» ութ (՞) գյուղերին: Վերջիններս վստահ են նաև, որ Ադրբեջանն «իրենց» գյուղերը կստանա, իսկ Արծվաշենը չի վերադարձնելու: Ավելին՝ նրանց կարծիքով, Հայաստանը Ադրբեջանին պետք է ռազմատուգանք (ռեպարացիա) վճարի: Արծվաշենն էլ Ադրբեջանին պետք է որպես ռազմատուգանքի մի չնչին մաս հատկացվի:

Պաշտոնական Բաքվի բարձրաստիճան ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ վերադարձնելու բան չունեն՝ միայն վերցնելու են:

Այսպիսով՝ եկեք արձանագրենք, որ, Արծվաշենի մասով, պաշտոնական Բաքվի և հայաստանյան գործակալական ցանցի միջև առկա է խորը և համապարփակ փոխըմբռնում:

Ավելին՝ կարծում եմ, որ նրանք հրահանգավորվում են միևնույն կենտրոնից:

Հիշեցնեմ, որ «հայտնի պետության», նույնքան տխրահռչակ կազմակերպության հայաստանյան գործակալական ցանցը Հայաստանի բնակիչների շրջանում տարածում է այն միտքը, որ Արծվաշենը վերադարձնելու պահանջն «ազգի հանդեպ թշնամություն է»:

Որպես հիմնավորում շրջանառության մեջ են դրված «եթե Արծվաշենի մասին չխոսենք, Ադրբեջանը Տիգրանաշենը չի պահանջելու» և «Արծվաշենը լոգիստիկ տեսանկյունից անպիտան է» պնդումները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4285

Մեկնաբանություններ