Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Երբեք մեկ ընտրված լիդերով տեղ չես հասնի

Երբեք մեկ ընտրված լիդերով տեղ չես հասնի
18.05.2023 | 23:10

Քաղաքական առջընթաց պրոցեսը կարելի է համեմատել ավտոբուսներով ճամփա գնալու հետ: Սկզբում նստում ես, ասենք, մինչև կրկես տանող ավտոբուսը, որ հետո էլ Մասիվ հասնես: Ու, ասենք թե, առաջին ավտոբուսի վարորդը Վալոդն է:

Ավտոբուսի մեջ եղած ժամանակ քո տերն ու տիրակալը Վալոդն է, կարող է քեզ կործանի էլ: Եթե խելք ունես, տեսնում ես, որ Վալոդն իդիոտի մեկն է, վարել չգիտի, կամ վերցնում ես ղեկը, ինքդ ես վարում, կամ էլ հենց առաջին կանգառում իջնում ես, սպասում ես մի ուրիշ ավտոբուսի՝ իր վարորդով:

Ասածս ինչ է:

Դու ես որոշողը, թե որ վալոդ-շոֆեռ-լիդերով ինչքան առաջ կգնաս:

Երբեք մեկ ընտրված լիդերով տեղ չես հասնի, դրանք միշտ էլ շեղվելու են քո ուղուց:

Եթե, լիդերներից վառված, ավտոբուսից ես հրաժարվում, ու տեղը ոչ մի այլ փոխադրամիջոց չունես, ապա դու քաղաքականում անելիք չունես, գնա էշով կյանքդ քարշ տալու:

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ