ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Թուրքիայում անխուսափելի են քաղաքացիական բախումները

Թուրքիայում անխուսափելի են քաղաքացիական բախումները
13.05.2023 | 21:50

Հարևան երկրից ստացվող լրատվությունը հաստատում է այն կանխազգացումը, որ նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի, հատկապես, խոշոր քաղաքներում բռնկվելու են բախումներ հակամարտող կողմերի միջև։ Բացառված չէ, որ դրանք վերաճեն քաղաքակացիական պատերազմի։

Ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, հակառակորդը չի ընդունելու սեփական պարտության փաստը։

Էրդողանի թիմի համար իշխանության կորուստը մահաբեր հարված կհամարվի խոստացած նոր օսմանյան կայսրության վերածննդի ճանապարհին։

Վերհիշելով այդ երկրում հաստատված ավանդույթները, դժվար չէ ենթադրել, որ Էրդողան, Չավուշօղլու, Հուլուսի Հաքար եռյակը, ընտրություններում հնարավոր պարտության դեպքում, պատրաստ է դիմել ու ռեպրեսիվ գործողությունների: Օրինակ, արտակարգ դրություն հայտարարելու։

Այս իրադարձությունները կարող են առնվազն երկու, երեք շաբաթ տևել։

Ինչպիսի հետեւությունների կարելի է հանգել հօգուտ մեր պետության։ Մտածեք։ Սակայն, ու՞մ եմ ասում։

Համենայն դեպս, Արցախը շրջափակումից ազատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվում։

Չուշանանք։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ