Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ընդդիմադիր ուժերը բողոքի մասնակից պետք է լինեն՝ չքաշելով վերմակն իրենց վրա

Ընդդիմադիր ուժերը բողոքի մասնակից պետք է լինեն՝ չքաշելով վերմակն իրենց վրա
09.05.2023 | 20:56

Եթե թուրքը որոշում է, թե Երևանում ինչ հուշարձան լինի, ինչ հուշարձան չլինի, ուրեմն թուրքն արդեն Երևանում է, և պարտադիր չի տեսնեք կամ կպնեք, որ համոզվեք: Եթե ադրբեջանցուն շահավետ է, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովը ոչ թե բանակում լինի, այլ մեկուսարանում, ուրեմն ադրբեջանը կասկադում նստած է ու պարտադիր չի, որ բարձր ադրբեջաներեն խոսի, որ լսեք ու համոզվեք:

Նորից կրկնեմ` «Նեմեսիսի» հուշարձանը պետք է ունենա հասարակաքաղաքական պատվո պահակախումբ: Գեներալը պետք է ունենա հասարակաքաղաքական խոր աջակցություն: Այս երկու երևույթները պետք է խորը սիմվոլիզացվեն և դառնան չընկրկման ու պայքարի նոր ուղղություններ: Եթե ընդդիմադիր ուժերը ապատիկ վիճակում են և գործողությունների պլանավորման առումով առայժմ ոչ հանդուգն՝ մտածելով, որ չունեն հանրային աջակցության բավարար բազա, ուրեմն հենց իրենք պետք է գնան և դառնան մաս յուրաքանչյուր հանրային ակցիայի, հանրային բողոքի ցույցի, նույնիսկ մասնավոր բողոքի՝ զիվորի ծնողի բողոքից մինչև կենցաղային հարցով բողոքողի:

Կրկնում եմ՝ ողջ ձեր քաղաքական և մարդկային ռեսուրսով ոչ թե ասեք՝ արեք կաջակցենք, այլ , եթե որևէ տեղ որևէ մեկը որևէ ակցիա կամ բողոք է ներկայացնում, ուրեմն բոլոր ընդդիմադիր ուժերն իրենց ողջ ռեսուրսով և ակտիվով այդ բողոքին մասնակից և ներկա պետք է լինեն՝ չքաշելով վերմակն իրենց վրա:

P.S. Վերգտեք ձեր հանրային աջակցության մսխված ռեսուրսը, մի ասեք, որ չեն գալիս ձեզ մոտ, դուք գնացեք նրանց մոտ ու վերականգնեք վստահությունը: Սա քաղաքական սոցիալիզացիայի շատ պարզ վարժություն է: Մի ուրախացեք նրա 14%-ով, քայլեր ձեռնարկեք ձեր 2-3%-ը բարձրացնելու ուղղությամբ: Իջեք Օլիմպոսներից և դարձեք մարդամոտ ու մարդահավասար: Ձեր 2-3%-ը ոչ թե Օլիմպոսի, այլ հարթավայրի էլ չի ձգում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5722

Մեկնաբանություններ