Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արևմուտքը խնայեց ՆԱՏՕ-ական Թուրքիային` նրան հեռու պահելով Հայոց Պահանջատիրությունից

Արևմուտքը խնայեց ՆԱՏՕ-ական Թուրքիային` նրան հեռու պահելով Հայոց Պահանջատիրությունից
24.04.2023 | 21:25

1915 թվականի մայիսի 24-ին երեք պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան տարածեցին համատեղ հայտարարություն, նրանք հայ ժողովրդի նկատմամբ կատարվածը բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», և թուրքական կառավարությանը համարեցին հանցագործության համար պատասխանատու:

Սակայն հետագայում Արևմուտքը վարեց Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու, հայոց պահանջատիրության գործընթացին խոչընդոտելու քաղաքականություն:

Արևմուտքը խնայեց ՆԱՏՕ-ական Թուրքիային` նրան հեռու պահելով դատապարտումից, փոխհատուցումից: Հայոց ցեղասպանության փաստը հաստատող բազմաթիվ վավերագրերի, իրավական փաստաթղթերի առկայությունը, սակայն մշտապես կաշկանդել է Արևմուտքին, անհնար դարձրել կատարված ոճիրի հերքումը: Մնում էր մեկ ճանապարհ` մեջտեղ բերել Հայոց ցեղասպանության միայն ճանաչման գործընթացը ու դրանով խուսափել հանցագործ Թուրքիային քաղաքական, իրավական, նյութական պատասխանատվության ենթարկելուց:

1987-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն այդ մասին է փաստում, որում արձանագրվեց. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ», «Ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»: Եվ եղեռնագործ Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից, իսկ Հայոց ցեղասպանության փաստն Արևմուտքը տասնամյակներով օգտագործեց որպես Թուրքիային զսպելու քաղաքական գործիք:

Անպատիժ մնացած Թուրքիան 108 տարի անց դարձյալ շարունակում է իր ցեղասպանական ծրագիրը: Թուրքիայի համար անհանդուրժելի է անկախ, ինքնիշխան հայկական պետության գոյությունն իր հարևանությամբ, և Հայաստանի ոչնչացման ծրագիրն այժմ կյանքի է կոչում իր իսկ կողմից ստեղծված արհեստածին պետության՝ Ադրբեջանի միջոցով:

Եվ այս ամենը աշխարհի աչքի առաջ, աշխարհի լուռ ու հանդուրժող հայացքի տակ:

Ոչինչ չի փոխվել` ոչ թուրքը, ոչ աշխարհը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5278

Մեկնաբանություններ