Հարավային Կովկասը կարող է լինել կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի ազդեցության տակ. երրորդ տարբերակ չկա։
Հարավային Կովկասը Արևմուտքին պետք է Ռուսաստանի դեմ կռվելու համար, Ռուսաստանին պետք է իր հարավային սահմանները պաշտպանելու համար։
Ռուսաստանի դեմ պայքարում Արևմուտքը զոհաբերելու է Հարավային Կովկասը, պաշտպանվելու համար Ռուսաստանը ամրացնելու է այն։
Որքան Հարավային Կովկասը մոտ է Արևմուտքին, այնքան ավելի մեծ է Ռուսաստանի դեմ արյունալի պայքարում զոհաբերվելու հավանականությունը։ Որքան հեռու է Արևմուտքից և մոտ է Ռուսաստանին, այնքան ավելի ամուր և կայուն է։
Պատմությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ Արևմուտքի պայքարում, որպես կանոն, առաջինը և ամենադաժան ձևով զոհաբերվում է Հայաստանը։
Որքան Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը մոտ են Ռուսաստանին, այնքան ավելի ամուր են վերջինիս դիրքերը։ Որքան ամուր են Ռուսաստանի դիրքերը, այնքան կայուն և ամուր է Հարավային Կովկասը։ Սա փոխլրացնող անվերջ կապ է։
Հայկ Այվազյան