Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ադրբեջանը՝ որպես հակաիրանական պլացդարմ

Ադրբեջանը՝ որպես հակաիրանական պլացդարմ
09.03.2023 | 09:51

Ըստ շրջանառվող լուրերի, Իսրայելը Արցախի օկուպացված տարածքներում իր համար հետախուզական կենտրոններ է հիմնել, որոնց առաջնային գործունեության ուղղությունը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Բացի այդ, ըստ տարբեր աղբյուրների, Իսրայելը նաև իր տիրապետության տակ ունի օդանավակայան, ԱԹՍ գործողությունների համար պլացդարմ, պահեստային գետնափոր տարածքներ և այլն։


Ամսեկան մի քանի անգամ ադրբեջանական բեռնատար օդանավեր են մեկնում Իսրայելի ռազմական օդակայան, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո վերադառնում են։ Ամենայն հավանականությամբ, Իսրայելից Ադրբեջան է տեղափոխվում իսրայելական անօդաչուների սարքեր, դրանց հրթիռներ, և այլ ռազմամթերք։


Հարցը շուտով կհասնի իր կուլմինացիոն կետին, և Իրանը ստիպված կլինի գործել։ Ի դեպ, «Երկաթե գմբեթ»-ների նոր մոդիֆիկացիայի մասին շուտով կհայտարարի Իսրայելը, որը, ըստ երեւույթին հենց Իրանի դեմ հավանական պատերազմի համար է մոդիֆիկացվում։
Նպատակը` Իսրայելի տարածքը ռազմական գործողություններից հեռու պահելով լուծել Իրանի ազդեցության հարցը։ Ադրբեջանը, որպես հակաիրանական պլացդարմ, տարածաշրջանում ստանձնելու է Իրանի դերը։ Այսինքն` Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, կիսելու է Իրանի ազդեցությունը՝ Իրանին, լավագույն դեպքում, Իրաքի կարգավիճակում դնելով։


Սակայն այս ծրագրերը միայն Իսրայելի համոզիչ լոբբինգն է ադրբեջանական քաղաքական իշխանության համար, իսկ իրականությունն այն է, որ Իրանը կհաղթահարի այս դավադրությունն իր դեմ, հաշվի առնելով իր ինքնաբավ ռազմական արդյունաբերությունը և առհասարակ տնտեսությունը, ինչպես նաև գաղափարական այն ֆունդամենտը, որով դաստիարակվում են միլիոնավոր իրանցիներ։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 24634

Մեկնաբանություններ