Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հանցանքը կոծկելու միտում

Հանցանքը կոծկելու միտում
04.03.2023 | 11:24

«Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաստորեն, ստացվում է, որ խեղճ Թուրքիան կրակն է ընկել չար Ադրբեջանի ձեռքը, հակառակ դեպքում Հայաստանի հետ հարաբերություն կհաստատեր։


Իրականությունն այն է, որ Թուրքիան չունի Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու խնդիր։ Թուրք–ադրբեջանական զույգի խնդիրը Հայաստանն ու Արցախը կլանելն է։ Ի դեպ, նրանք չեն էլ թաքցնում դա։ Էրդողանն ու մյուսները պարբերաբար ու բաց հայտարարել են, որ հայ-թուրքական կոչված շփումներն իրականում հայ-թուրք-ադրբեջանական են, և որ մինչև Բաքվի պահանջները չբավարարվեն, հայ-թուրքական ոչ մի հարաբերություն չի հաստատվի։


Անկարան միշտ է պնդել իր նախապայմանները ու հիմա տեսնելով, որ կա անսահման զիջելու պատրաստ Փաշինյան՝ Բաքվի շուրթերով առաջ է քաշել «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը։ Դե, իսկ Հայոց ցեղասպանության թեմայով նախապայմանի բավարարումն ակնհայտորեն թողել են «դեսերտին»։


Ու հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը, նոր բան հայտնաբերածի պես, հայտարարում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի հետ հարաբերվելուն, մնում է միայն արձագանքել՝ իյա՜, իրո՞ք։ Իրո՞ք այդ աստիճանի անմեղսունակ քաղաքականություն է վարվել, թե՞ գիտակցաբար է ամեն ինչ արվել, պարզապես երբեմն զարմանք արտահայտողի դերի մեջ է պետք մտնել՝ հանցանքը կոծկելու համար։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7865

Մեկնաբանություններ