Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Մեր ազատությունը դարձյալ ձեռք ենք բերելու սեփական անկոտրում ոգով

Մեր ազատությունը դարձյալ ձեռք ենք բերելու սեփական անկոտրում ոգով
23.01.2023 | 07:26

Ադրբեջանցի բաշիբոզուկները երեկ հերթական անգամ արգելափակել են բնական գազի մատակարարումը Արցախ: Արդեն մոտ երեք շաբաթ կտրել են նաե7Հայաստանից սնուցվող էլեկտրագիծը: Իսկ էկոահաբեկիչները, փակելով միակ ճանապարհը, Արցախը շրջափակման մեջ են պահում արդեն քառասուներկու օր: Այս ամենը ոչ միայն թշնամական աններելի քայլեր են արցախահայության դեմ, այլև պատերազմական բնույթի ակտեր, որոնք համարժեք պատասխան են ենթադրում:


Արցախցիներին որևէ զրկանք չի կոտրելու, անգազ, անէլհոսանք դիմակայելու են շատ երկար: Նրանց կարող է թևաթափ անել միայն ոգու ընկճումը: Այս պահին մեր ժողովրդի ոգին բարձրացնելու միջոցներ պիտի գտնել՝ շտա՛պ, հասանելի բոլոր տարբերակներով: Մեր ազատությունը դարձյալ ձեռք ենք բերելու սեփական անկոտրում ոգով:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 13874

Մեկնաբանություններ