Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Գենոցիդը, նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում

Գենոցիդը, նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում
13.12.2022 | 07:21

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը Ադրբեջանում գործում է դեռևս 1997-ից։ 44-օրյա պատերազմից հետո, «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված, նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։

Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող Արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ, այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենոցիդը, նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։


Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեզ համար դաժան համընկնում է:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 13401

Մեկնաբանություններ