Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Արժեքնե՞ր, թե՞ ուղղակի շահեր

Արժեքնե՞ր, թե՞ ուղղակի շահեր
11.12.2022 | 10:33

Այսպիսով, ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքներին նվիրված Եվրամիությունը (ԵՄ), բարձր գնահատելով Ադրբեջանի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների բարձր չափանիշը, ոգևորված, հատկապես պատերազմի ժամանակ հայ գերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքից, որոշել է Ադրբեջանին հատկացնել 2 մլրդ եվրո՝ տնտեսության դիվերսիֆիկացման և այլ բարեփոխումների համար։ Հիշեցնենք, որ չնայած Ադրբեջանը ԵՄ ԱԼԳ անդամ է, բայց ոչ ԵՄ ասոցացված անդամ է, ոչ էլ Հայաստանի պես խոր, համապարփակ և այլն գործընկեր։


Ահա և ձեզ հերթական պրագմատիզմը Արևմուտքի կողմից։ Եթե արևմուտքի շահերից է բխում ջերմ, գործընկերային, առևտրական հարաբերություններ ունենալ, թեկուզ աշխարհի ամենաբռնապետական երկրի հետ, ապա Արևմուտքը թքած ունի իր իսկ հռչակած արժեքների վրա։ Նույն արևմտյան պրագմատիզմն է, որ Հայաստանում «ներվում» են մարդու իրավունքների համատարած խախտումները, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերի քայքայումը, համատարած կոռուպցիան։


Հասկանու՞մ են, արդյոք, այս տարրական ճշմարտությունը ԵՄ դրոշ երկրպագող, այն պարզած, ոգևորված հանրահավաքներ անող հայ «առաջադեմ» ակտիվիստները։ Կարծում եմ, շարքային մասնակիցները՝ ոչ, նրանք քարոզչության զոհեր են, իսկ կազմակերպիչ «հերոսները»՝ ուրիշ։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 10509

Մեկնաբանություններ