Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Չի կարող լինել խաղաղություն, երբ «ցռանվերգոյիզմ» դավանող «իշխանություն» է Հայաստանում. Արմեն Հակոբյան

Չի կարող լինել խաղաղություն, երբ «ցռանվերգոյիզմ» դավանող «իշխանություն» է Հայաստանում. Արմեն Հակոբյան
26.10.2022 | 07:26

«Խաղաղ» կապիտուլյացիա և, որպես պետություն, Հայաստանի ոչնչացում. սա՛ է Նիկոլ-Ռեջեփ-Ալիև «սիրային եռյակի» բուն նպատակը:
Պարզից էլ պարզ էր, որ Պրահայում կամ միջազգային որևէ այլ հարթակում ու ձևաչափով Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր որդեգրած «զրոյական կետի» գիծը, է՛լ ավելի խորացնելով անվտանգային կոյափոսը, որի մեջ հայտնվել են թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, առհասարակ: Նույնքան պարզ է, որ, այսպես կոչված, «Պրահայի համաձայնությունները», որոնք ներկայացվել էին ամփոփ հայտարարությամբ, ինչ բառապաշարով էլ փաթեթավորված լինեն, հիմքում նպատակաուղղված են.


ա) Արցախի հայության սուբյեկտայնության իսպառ վերացմանը և Արցախի արագ հայաթափմանը,
բ) Հայաստանից նոր տարածքներ պոկելու և արդեն իսկ օկուպացված տարածքներում ադրբեջանական զավթիչների ներկայիս դիրքերի ամրապնդմանը,
գ) Հայաստանի, որպես պետության, վերջնական ոչնչացմանն ու, գործնականում, 21-րդ դարում Հայոց ցեղասպանության թուրքական ծրագիրը ավարտին հասցնելուն:


Ինքնըստինքյան հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը լիովին համաձայնություն է տվել այդ ամենին: Գործնականում դա է Նիկոլ-Ռեջեփ-Ալիև «սիրային եռյակի» բուն նպատակը, ա՛յդ հակահայ ծրագրի իրականացման համար է, այդ թվում՝ «միջազգային հանրության» աջակցությամբ, Հայաստանում ապօրինի եղանակով իշխանության բերվել Նիկոլ Փաշինյանը՝ իր կոդլով հանդերձ: Նշված ծրագրի մի զգալի մասը, ի դեպ, արդեն իրականացված է. Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները մեծագույն պատրաստակամությամբ ու հաճկատարությամբ թուրքին են նվիրել Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը, միտումնավոր հակասական ու խառնափնթոր որոշումներով մահվան են մատնել հազարավոր հայ զինվորների ու սպաների, կործանել են բանակը, այնուհետև նպատակային կերպող Արցախը զրկել են պաշտպանական հնարավորություններից, իսկ վերջին երկու տարվա ընթացքում էլ շարունակել են թուրքին նվիրել Հայաստանի պաշտպանության տեսանկյունից ռազմավարական նշանակության բարձունքներ, դիրքեր, ճանապարհներ, երկրի առանձին կտորներ և այլն, և այլն:


Հարկավ, ձևի ու արտաքին պատրանքներ ստեղծելու համար թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա նիկոլփաշինյանները զանազան ճառերով կարող են հանդես գալ, բայց դրանից երևույթների բուն բովանդակությունն ու նշանակետերը չեն փոխվում: Ի լրումն, մեծ է հավանականությունը, որ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա նիկոլփաշինյանների նմանօրինակ ելույթները խորքում հետապնդում են այլ նպատակներ: Մասնավորապես, ըստ երևույթին, Էրդողանի ու Ալիևի հետ արդեն ունեցած նախնական հակահայ պայմանավորվածությունների իրականացումը անցկացնելու, հանրության մնացորդներին կարկամեցնելու համար մի նոր «պայմանավորված պատերազմ» հրահրելու և էլի մի քանի հարյուր, իսկ միգուցե հազար հայերի «հանուն ոչնչի» կոտորածի մատնելու նպատակ:
Հիրավի, շնաբարո դուրպրծուկիզմ:


Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ, նրա քպ-ոների, նրանց ազգականների համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի դա, նրանց համար մեր զոհերը, գիտեք՝ «պլյուս-մինուս 50» են, նրանք թքա՛ծ ունեն հայերի ու այն բանի վրա, թե քանի հազար զինվորի մահվան կմատնեն: Նրանք Եռաբլուրում ծամոն ճտճտացնելով հռհռացողներ են: Նրանք ատելով ատում են հայերին, Հայաստանը, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր հավատը, այն ամենը, ինչ հայկական է, եթե մինչև հիմա այդ ակնհայտությունները դեռ չհասկացածներ կան…


Արցախի, արդեն նաև ամբողջ Հայաստանի պետականազրկման, ոչնչացման այդ ցեղասպանական ծրագիրը Նիկոլ Փաշինյանը, հանրությանն ու հատկապես իր բիոզանգվածին ծաղրելու, բացահայտորեն էշի տեղ դնելու համար, անվանում է «խաղաղության օրակարգ», թուրքերի հետ կայացրած պայմանավորվածությունները, նախնական համաձայնություններն ու արդեն անոնսավորվող փաստաթղթերն էլ՝ «խաղաղության պայմանագիր»:
Իրականության մեջ այդ «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի երկրորդ ու վերացումային կապիտուլյացիայի համաձայնություն է, ուրիշ ոչինչ: Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անգամ երազում է «Խաղաղության» նոբելյան մրցանակ ստանալ: Թող ստանա, ցանկալի է՝ հետմահու: Բայց նույնիսկ այդ յուրօրինակ «օսկարը» չի կարող փոխել երևույթների բովանդակությունը:


Ամեն ինչ այնքան պարզ է, որ այդքան պարզ չի եղել, թերևս, երբեք:
Չի՛ կարող, ուղղակիորեն չի՛ կարող լինել որևէ խաղաղություն թուրքերի հետ, կապ չունի՝ անատոլիակա՞ն թուրքերն են դրանք, թե՞ ապշերոնյան: Դուք չեք կարող խաղաղություն ունենալ մեկի հետ, ում՝ տասնամյակներով, իսկ թուրքական թուրքերի դեպքում՝ հարյուրամյակներով հետապնդած նպատակը եղել է ձեր ազգը կոտորելը, հողերը խլելը, գոյության միջոցներից զրկելը, ասիմիլացնելը, բնաջնջելը: Չի կարող լինել նման «խաղաղություն», ուզո՞ւմ ես՝ 100 հատ պայմանագիր ստորագրի, ուզում ես՝ Եվրոպայից չէ, Ավստրալիայից դիտորդներ հրավիրի: Առավել ևս, չի կարող լինել խաղաղություն, երբ «ցռանվերգոյիզմ» դավանող «իշխանություն» է Հայաստանում, որը թուրքերից էլ փութաջան է կատարում Էրդողանի ու Ալիևի պահանջները:

Դիտվել է՝ 7410

Մեկնաբանություններ