Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Մի անզգուշություն, և գինին սկուտեղին կդառնա թանաքագույն քարտեզ»

«Մի անզգուշություն, և գինին սկուտեղին կդառնա թանաքագույն քարտեզ»
31.05.2022 | 07:24

Օրը նման է խոստումներով լի բաժակի։ Կաթիլ կաթիլ կում եմ անում, մինչև հասնեմ հատակի տտիպ թանձրույթին։ Խորհում եմ վաղվա բաժակի մասին՝ արդյո՞ք այն նորից կդրվի սպասումների սեղանին, լեցուն կլինի՞, չի՞ ցնդի ներսի արևաշողը, որը խոստանում էր հաղթել խավարին, կկարողանա՞ կյանքի մատուցած խակ, ցոգոլ պտուղը համարել հասուն ու փորձել վայելել այն արդեն փոխված ատամնաշարով։


Կյանքը չի տալիս, պոետ, վերցնում է։
Սիրում է ձեռքը մեկնել գեղեցիկին, հոգեթովին, գրավիչին, իսկ տակը ինչ մնում է՝ արդեն հարմարավետություն է։ Նեղ կոշիկ է, որ պիտի երկար հարմարվի ճանապարհից առաջացած կոշտուկներին, կռվի տատասկ ու փշի հետ, մինչև ի հատակ ծակվի ու դառնա անպետքություն։


Այսօր առավոտս այսպիսին է:
Սպասումներիս բաժակի մեջ գինին մի մատնաչափ է։
Կենացդ լինի, Երկի՛ր, դիմացիր դավերին: Դիմացիր:
Մի անզգուշություն, և արդեն ապակե բաժակս փշուր-փշուր կանես, և գինին սկուտեղին կդառնա թանաքագույն քարտեզ։
Պինդ մնա, որ ես էլ դիմացկուն լինեմ։


Հռիփսիմե Հովհաննիսյան
Բանաստեղծ, հրապարակագիր

Դիտվել է՝ 9177

Մեկնաբանություններ