Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

25 տարի է զբաղվում եմ այն մարդկանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ. Կարեն Քոչարյան

25 տարի է զբաղվում եմ այն մարդկանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ. Կարեն Քոչարյան
29.05.2022 | 10:59

Երբեք քաղաքանությամբ չեմ զբաղվել ու չեմ էլ պատրաստվում զբաղվել: Սակայն արդեն 25 տարի է զբաղվում եմ այն մարդկանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Իհարկե, կողքից յուրաքանչյուր բան ավելի լավ է երևում:


Սկզբում, երբ ջահել էի, հաճախակի էի զարմանում, թե ինչպես է լինում, որ, օրինակ, Արշակ Սադոյանը կարող է ինչ ասես ասել ՀՀՇ-ականների հասցեին, այնուհետև իջնել Ազգային ժողովի բուֆետ, վերջիններիս հետ նստել նույն սեղանի շուրջ, հաց ուտել և մի բաժակ էլ գցել:
Հետո՝ Գեղամյանը, Հայրիկյանը, ՀՅԴ-ն, Րաֆֆին և այլն: Բնականաբար, այդ ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ հեռուստացույցով տեսածն ու իրական քաղաքականությունը որևէ նմանություն չունեն իրար հետ: Ճիշտ է, լինում են պահեր, երբ ստեղծված իրավիճակը սրվում է, ու հրապարակային փոխհրաձգությունը մոտ է լինում իրականությանը (դա հիմնականում նախընտրական շրջաններն են ու ֆորս-մաժորները): Սակայն շատ արագ այդ ամենը վերադառնում է հին և բարի հարաբերությունների դաշտ:


Այնպես որ, մի լարվեք, վաղը-մյուս օրը իրենք իրար հետ էլի «չաշկա-լոժկա» են լինելու, մեջտեղում ձեր թշնամությունն է մնալու: Գիտեմ, որ շատերը չեն հավատա, կխնդան, կզայրանան: Սակայն իրականությունը դա է։

Դիտվել է՝ 5829

Մեկնաբանություններ