Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հանուն աշխարհաքաղաքական նպատակների

Հանուն աշխարհաքաղաքական նպատակների
24.03.2022 | 08:17

Թուրքերն ամեն ինչ անում են հաշվարկած ու հետևողական, հայերը՝ ըստ պահի, ըստ շահի, ըստ «քյարի», ըստ հարմարության: Հավանաբար, դրանում է նաև «Շուշիի առեղծվածը»:
Արդեն չորս տարի է՝ Հայաստանի ու Արցախի «վինտիլը» գտնվում է Ալիևի ու էրդողանի ձեռքին, երբ ուզում բացում են, երբ ուզում փակում են, ինչ ուզում անում են և թքած ունեն երկդիմի եվրոպաների ու ամերիկաների վրա:


Կուզեն՝ կասեն նստեք, կուզեն՝ կասեն պառկեք ու հիմա էլ Հայաստանն ու Արցախը ծնկաչոք վիճակում են պահում:
Հավանաբար, նրանք շատ լավ գիտեին Շուշիի ստրատեգիական նշանակությունն ու կարևորությունը և ամեն գնով հասան նրան, որպեսզի զիջվի իրենց:
Ընդիմությու՞նն ինչու է աղեկտուր ու լացակումած դիմում Արևմուտքի հումանիտար օգնությանը: Ռուս-ուկրաինական այս հակամարտության «մահանայով» ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար պայքարը ցույց չտվե՞ց, որ նրանք թքած ունեն բոլորի ու նաև իրենց ժողովուրդների վրա՝ հանուն աշխարհաքաղաքական նպատակների: Նրանք բոլորն ԱՄՆ-ի քութիկն են, նրանց «վինտիլն» էլ վերջինիս ձեռքին է՝ դեմոկրատ, թե հանրապետական:
Նրանք իրենց քաղաքացիների գազի «վինտիլներն» են փակում կամավոր, իսկ դուք «Շուշիի առեղծվածի» մասին եք բարձրաձայնում:


Իշխանություն ունենք՝ աշխարհը չունի:
Չէ՛, ունեն ՈՒկրաինան, Վրաստանը՝ Սաակաշվիլիի թեթև ձեռամբ, սակայն Վրաստանում, կարծես, հասկացել են դա վերջին տարիներին:
Այնպես որ, թուրքը ոնց կասի:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 12982

Մեկնաբանություններ