Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լավրովի համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է

Լավրովի համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է
04.02.2021 | 12:35

Մոսկվայում դատում էին կալանավորված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, իսկ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն հանդիպում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Միքայել Վինիարսկին 3 հարցերի է պատասխանում այդ հանդիպման վերաբերյալ: Նա Մոսկվայում էր ոչ միայն իբրև Շվեդիայի ԱԳ նախարար, այլև ԵԱՀԿ նախագահ և բերել էր հարցերի ցուցակ,, որ պիտի քննարկեր: Առաջինը, իհարկե, Նավալնու նկատմամբ մահափորձն էր ու ռուսական իշխանությունների՝ ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու փորձերը: Լինդեն փոխանցեց «Շվեդիայի և ԵՄ-ի տագնապները, որ Ռուսաստանում վատացել է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների» վիճակը: Նա ընդգծեց, որ Շվեդիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ ու համագործակցել, մասնավորապես բնապահպանական հարցերում Արկտիկայում:


Ի՞նչ էր ասում Լավրովը: Նախկինում Ռուսաստանը հերքում էր Նավալնու կալանավորման և ցուցարարների զանգվածային ձերբակալության վերաբերյալ որևէ քննադատություն՝ անվանելով միջամտությունն երկրի ներքին գործերին: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտարարեց, որ ցուցարարների մեջ եղել են «բավականին մեծ թվով խուլիգաններ, սադրիչներ և իրավապահների նկատմամբ ագրեսիվ պահվածք ունեցողներ»: Այս անգամ Լավրովը այդօրինակ փաստարկներից ձեռնպահ մնաց, հակառակը՝ նա ինքը բարձրացրեց Նավալնու թեման՝ ընդդիմության առաջնորդի անունը տալով (որ սովորաբար չի անում նախագահ Վլադիմիր Պուտինը): Բայց նա ոչ թե քննադատությանը պատասխանեց, այլ ինքը դիմեց հարձակման: Նա դժգոհություն հայտնեց, որ Ստոկհոլմում խոսում են այսպես կոչված ռուսական ռազմական սպառնալիքի մասին և զարգացնում են հակառուսական հռետորաբանություն, մինչդեռ «անհանգստություն հարուցող շատ հարցերի շուրջ երկխոսություն ծավալելու Ռուսաստանի բոլոր առաջարկները մնում են անպատասխան»: Այդ հարցերի թվում Լավրովը բարձրաձայնեց իր ցանկությունը՝ իմանալու, թե ինչու՞ Շվեդիայի իշխանությունները պնդում են, որ, ինչպես հաստատել է պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիան, Նավալնուն թունավորել են մարտական նյարդակաթվածահարող «Նովիչոկ» թույնով:


Մամլո ասուլիսում Լավրովն ասաց. «Եթե մեղադրում ես, ապացուցիր մեղքը: Եթե Ռուսաստանին ի պատասխան հայտարարում են. «Ես ձեզ ոչինչ չեմ ասի, որովհետև դա գաղտնիք է», Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ դա բեմականացում է»: Լավրովը նաև իր տագնապը հայտնեց, որ Շվեդիան մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Բալթյան տարածաշրջանում, և փոխանցեց Ռուսաստանի դժգոհությունը, որ Շվեդիային փորձ են անում ալյանսի մեջ ներառել:


Կարո՞ղ է Ռուսաստանում ծավալվող իրադարձությունների քննադատությունը ազդել իրավիճակի վրա: Ոչ մի նշան չկա, որ այո: Օրինակը հարցն է, որ Անն Լինդենին ուղղել է Լատվիայի նորությունների գործակալության լրագրողը, որ իր խոսքով ենթարկվել է հետապնդումների: Դա բանավեճը այլ ուղղությամբ տանելու տիպիկ փորձ է, որ լիովին համապատասխանում է «Հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մարտավարությանը: Սյուրռեալիստական պատկեր էր՝ հենց այդ պահին դատարանի շենքի առաջ ցուցարարներին զանգվածային ձերբակալություններ էին: Ձերբակալում էին և լրագրողների:
Միքայել Վինիարսկի, Dagens Nyheter (Շվեդիա)


Հ.Գ. Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար: Դատավորը վճիռը կայացրել է լարված լսումներից հետո, որին հաջորդել է երկու ժամ տևած խորհրդակցությունը: Մեղադրող կողմը պահանջել էր 2.5 տարվա իրական ազատազրկում պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով` պնդելով, թե Նավալնին խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, մասնավորապես չի ներկայացել հաշվառման, թեև արդեն ապաքինված էր, ինչի մասին վկայում էին Գերմանիայում արված նրա տեսագրությունները:


Պատժի փոփոխման վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, բողոքարկելու համար կողմերը ունեն 10 օր:
Նույն այս գործով ՄԻԵԴ-ը մի քանի տարի առաջ Նավալնիին անմեղ էր ճանաչել, ավելին` Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել էին եվրոպական դատարանի վճիռը և Նավալնիին փոխհատուցել վնասը:
«Նավալնիի շուրջ ծավալվող զարգացումներում Արևմուտքի որդեգրած հռետորաբանությունը մեծամիտ է և անհարկի»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, թե Ռուսաստանը կարող էր ավելի ագրեսիվ արձագանքել Արևմուտքից հնչող հայտարություններին։ Մենք, սակայն, մեր դիվանագիտակական և քաղաքական պրակտիկայում գերադասում ենք զերծ մնալ լպիրշ հռետորաբանությունից», - հայտարարել է նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ