Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ի՞նչ են ու­զում կա­րու­սե­լի ձիուկ­նե­րը

Ի՞նչ են ու­զում  կա­րու­սե­լի ձիուկ­նե­րը
12.06.2020 | 00:53
Ի­հար­կե՝ ձի դառ­նալ ու կա­րու­սե­լից հե­ռա­նալ: Ցան­կա­ցած ձիու ե­րա­զան­քը նժույ­գի կյանքն է, ոչ բո­լոր ձիերն են միայն մեկ հե­ծյալ գտ­նում, ա­վե­լի հա­ճախ նրանք ապ­րում են բեռ­նա­ձիու կյանք: Հա­յե­րե­նը շռայլ է ձիե­րի հար­ցում՝ սե­ռո­րո­շիչ հո­մա­նիշ­նե­րից՝ զամ­բիկ, հո­վա­տակ, մինչև կար­գա­վի­ճա­կա­յին հո­մա­նիշ՝ բեռ­նա­ձի, նժույգ, ի­մա՝ բո­լորն էլ ձի են, բայց տար­բեր ձիեր են: Նույ­նիսկ Պե­գա­սը՝ միակ թևա­վոր ձին, որ ապ­րում է ա­ռաս­պե­լում: Սա՝ հենց այն­պես: Իբրև մուտք մեր կա­րու­սել:
Շա­բաթ­վա սկզ­բին կո­րո­նա­վի­րու­սից ա­նակն­կալ ա­ռող­ջա­ցած վար­չա­պե­տը կե­սօ­րին վե­րա­դար­ձավ աշ­խա­տան­քի, ու օր­վա երկ­րորդ կե­սին ոչ միայն ին­քը չու­ներ ա­րա­րո­ղա­կար­գի պետ, այլև ՀՀ-ն չու­ներ ոս­տի­կա­նա­պետ, ԱԱԾ պետ, գլ­խա­վոր շտա­բի պետ: Մի քա­նի ժա­մով: Բո­լոր պե­տերն էլ նշա­նակ­վե­ցին: ՈՒ ի՞նչ.
1. Նի­կոլ Փա­շի­նյա­նը չու­նի քա­ղա­քա­կան խն­դիր­ներ: Ճիշտ է, ֆեյս­բու­քում ապ­րող Հա­յաս­տա­նը փոր­ձում է ինքն ի­րեն հա­կա­ռակն ա­պա­ցու­ցել: Բայց դա աբ­սուրդ է, ինչ­պես աբ­սուրդ է Հա­յաս­տա­նը հա­մա­րել ֆեյս­բու­քի եր­կիր: Քա­ղա­քա­կան դաշ­տում էլ ո­մանք փոր­ձում են ի­րենք ի­րենց կամ հան­րու­թյա­նը հա­մո­զել, որ ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը պա­հան­ջել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, երբ ա­սել է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը 100 տո­կո­սով պետք է փոխ­վի՝ 100 տո­կոս կա­ռա­վա­րու­թյու­նը վար­չա­պետն է +12 նա­խա­րար­նե­րը: Ան­հե­թեթ ու ան­վա­յել հա­մա­րենք ԲՀԿ նա­խա­գա­հին առ­նչ­վող 40-ա­մյա վա­ղե­մու­թյան դա­տավ­ճիռ­նե­րի, տա­րա­տե­սակ ա­սե­կո­սե­նե­րի ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի շր­ջապ­տույ­տը, ի­րա­կա­նու­թյան մեջ ԱԺ երկ­րորդ ու­ժի ղե­կա­վա­րը վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի մտադ­րու­թյուն չի ու­նե­ցել ու չու­նի: Նա ա­սել է այն, ինչ՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը՝ մտա­հո­գու­թյուն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից: Եվ ա­սել է՝ ու­նե­նա­լով բո­լոր ի­րա­վունք­նե­րը: Ի­զուր են հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջի սպա­սում­նե­րը: ԲՀԿ նա­խա­գա­հը պատ­մա­կան քա­ղա­քա­կան փորձ ու­նի 3 նա­խա­գահ­նե­րի հետ հա­րա­բեր­վե­լով՝ անվ­նաս մնա­լու: Բուր­ժուա­դե­մոկ­րա­տա­կան հե­ղա­փո­խու­թյուն չա­րեց, չի ա­նի հետ­հե­ղա­փո­խա­կան խռո­վու­թյուն: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը «բամ­փո­ցի» երկ­րորդ փու­լի դր­դա­պատ­ճառ չու­նի: Ոչ էլ հե­ռան­կար, որ հե­տո կու­նե­նա: Նա հրա­շա­լի գի­տի, որ քա­ղա­քա­կան դաշ­տը ինք­նաոչն­չա­ցել է՝ չի կա­րող ոչ մի ու­ժի միա­նալ՝ հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան մեջ պա­հե­լով վար­կա­նի­շը, իսկ մե­նակ գոր­ծոն չէ: Հնե­րը գոր­ծու­նակ չեն: ԼՀԿ-ն, որ ի­րեն հա­ջորդ իշ­խա­նու­թյուն է հա­մա­րում, անհ­րա­ժեշտ պա­հին անհ­րա­ժեշտ տե­ղում ու­նե­նա­լու է կան­խա­տե­սե­լի վար­քա­գիծ՝ կամ խոր­տա­կե­լու է ինքն ի­րեն: ԱԺ-ից դուրս ու­ժե­րը բա­ժան­վում են 2 մա­սի՝ իշ­խա­նա­կան ՀՀԿ-ի հին ու նոր բե­կոր­ներ, որ կա­տա­րում են ՌԴ-ի ա­ռաջ ՀՀԿ-ի ձա­խո­ղած պար­տա­վո­րու­թյու­նը և մր­ցում մի­մյանց հետ՝ ով ա­վե­լի ա­րագ ու լավ կկա­տա­րի: ՀՅԴ-ն նույն­պես դա­տա­պարտ­ված է մե­նա­կյա­ցի ճա­կա­տագ­րի, ինչ­պես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ հա­սա­րա­կու­թյան աչ­քում խոր­տա­կե­լու է ցան­կա­ցած նոր կամ հին ու­ժի, ո­րի հետ փոր­ձի դա­շինք կազ­մել ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ փո­խե­լու հա­մար: Կա և «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյու­նը, որ գլ­խի­վայր է շր­ջում ընդ­դի­մու­թյան դա­սա­կան պատ­կե­րա­ցու­մը, իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ստեպ-ստեպ ա­ջակ­ցու­թյուն է հայտ­նում իշ­խա­նու­թյա­նը և ներ­կա­յաց­նում ոչ թե պա­հանջ­ներ, այլ ա­ռա­ջարկ­ներ՝ ի­րեն վե­րա­պա­հե­լով իշ­խա­նու­թյա­նը քն­նա­դա­տե­լու ի­րա­վուն­քը այն հար­ցե­րում, որ­տեղ տե­սա­կետ­նե­րը տար­բեր են: Այ­նու­հան­դերձ, լի­նե­լով դա­րաս­կզ­բին ստեղծ­ված կու­սակ­ցու­թյուն, ան­փո­փոխ է պա­հում ուղ­ղու­թյունն ու դի­մա­գի­ծը, որ չի ա­րել ու չի ա­նում պո­պու­լիս­տա­կան քայ­լեր, չի փոր­ձում քա­ղա­քա­կան պա­հը որ­սալ ու ա­լի­քի վրա բարձ­րա­նալ՝ ընտ­րո­ղի հա­մակ­րան­քը շա­հել՝ ա­սե­լով ինչ նա ու­զում է լսել: Սա նոն­սենս է քա­ղա­քա­կան դաշ­տում, ո­րի հետևան­քը դառ­նում է կու­սակ­ցու­թյան ձա­խո­ղու­մը ընտ­րու­թյուն­նե­րում՝ ընտ­րո­ղը ըն­տե­լա­ցել է ընտ­րա­կա­շառ­քի կամ ընտ­րա­բա­րե­րա­րու­թյան, կամ՝ պո­պու­լիզ­մի:
2. Որ­քան ակն­հայտ է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չու­նի քա­ղա­քա­կան խն­դիր, այն­քան ակն­հայտ է, որ ու­նի տն­տե­սա­կան խն­դիր­ներ: Պատ­ճա­ռը կո­րո­նաճգ­նա­ժա­մի քաո­սը չէ: Ան­կա­յուն բնա­վո­րու­թյու­նը կամ տն­տե­սա­գի­տա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լը չէ: Նա դաշտ մտավ այն դռ­նով, որ իր ա­ռաջ հա­մա­րեց բաց, դա սխալ դուռ էր՝ զար­գաց­ման տե­սա­կե­տից: Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հա­մար բո­լո­րո­վին այլ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ու քայ­լեր պետք է ար­վեին:
Նա պի­տի փոր­ձեր տն­տե­սու­թյան կա­ռուց­վածք փո­խել՝ սկ­սե­լով ոչ թե կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րով, այլ տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կա­ցիա­յով: Ա­ռայ­սօր Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան քար­տե­զում չկան փո­փո­խու­թյուն­ներ, կո­րո­նաճգ­նա­ժա­մը պո­կեց վա­րա­գույ­րը և ի հայտ բե­րեց ՀՀ տն­տե­սու­թյան ողջ խո­ցե­լիու­թյու­նը՝ չի կա­րող սպա­սարկ­ման ո­լոր­տի, զբո­սաշր­ջու­թյան, չզար­գա­ցած գյու­ղան­տն­տե­սու­թյան պա­րա­գա­յում գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման վրա հույս դնող եր­կի­րը զար­գա­նալ, աշ­խա­տա­տեղ ստեղ­ծել, ներդ­րում բե­րել, ար­տադ­րու­թյուն բա­ցել: Նա ժա­ռան­գել է իր մար­տա­վա­րա­կան ո­լորտ­նե­րը օ­տա­րած եր­կիր, ո­րի տն­տե­սա­կան ինք­նիշ­խա­նու­թյան որևէ փորձ գնա­հատ­վում է քա­ղա­քա­կան դե­մարշ: Օ­րի­նակ՝ գա­զի սա­կա­գի­նը ի­ջեց­նե­լը: Բայց դա բնավ չի նշա­նա­կում, որ խա­ղը տա­նուլ է տր­ված: Խա­ղը տա­նուլ կտր­վի և բո­լոր դռ­նե­րը կփակ­վեն, ե­թե վար­չա­պե­տը շա­րու­նա­կի ար­տա­քին նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ խր­վե­լով եվ­րա­սիա­կան ճահ­ճում ու մո­ռա­նա­լով, որ կան Եվ­րո­պա, Ա­մե­րի­կա, Չի­նաս­տան: Հա­յաս­տա­նը չու­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից, այդ ի­րո­ղու­թյու­նը 2018-ին չի ձևա­վոր­վել: 2018-2020-ը այն ժա­մա­նակն էր, երբ Մոսկ­վան այլևս հարկ չի հա­մա­րում ի­րա­կա­նու­թյու­նը սքո­ղել պաշ­տո­նա­կան այ­ցեր-հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Հա­յաս­տա­նի՝ Ռու­սաս­տա­նի ֆոր­պոստ լի­նե­լու գա­ղա­փա­րը նոր չի բարձ­րա­ձայն­վել, նորն այն է, որ Կրեմ­լը հարկ չի հա­մա­րում ֆոր­պոս­տի ի­րա­վունք­ներն ըն­դու­նել՝ պար­տա­կա­նու­թյուն­ներ կա­տա­րե­լու ար­տո­նու­թյու­նը հա­մա­րե­լով ՀՀ շա­հի պաշտ­պա­նու­թյուն: Ի­րա­վի­ճակ է փոխ­վել աշ­խար­հում, Ռու­սաս­տա­նում, Հա­յաս­տա­նում, բայց ՓՈ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅԱՆ գի­տակ­ցու­թյու­նը տեղ չի հա­սել քա­ղա­քա­կան, փոր­ձա­գի­տա­կան ու մտա­ծո­ղու­թյան մա­կար­դա­կում: Ին­չու՞ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի ձեռ­նար­կում տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման քայ­լեր, ին­չու՞ է քնեց­նում կամ մեր­ժում բազ­մա­մի­լիոն ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րը: Ո­րով­հետև վս­տահ չէ, որ Հա­յաս­տանն ու­նի այդ­քան ինք­նիշ­խա­նու­թյուն: Վա­խե­նում է հետևան­քնե­րից: ՈՒ­րեմն ին­չի՞ն է ծա­ռա­յում նրա իշ­խա­նու­թյան գեր­լե­գի­տի­մու­թյու­նը: Փաս­տա­ցի՝ ոչն­չին: Պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի ներ­քին զս­պա­նա­կը ու­ժի ցու­ցադ­րու­թյունն էր և դրա­կան կամ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­նա­լու ո­լորտ­նե­րի գոր­ծու­նեու­թյան վրա:
Աբ­սուրդ է տե­սա­կե­տը, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը կան­խեց հե­ղաշր­ջու­մը: ՈՒ­ժա­յին­նե­րը եր­բեք ոչ մի քայլ չեն ա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան դեմ: Ա­ռա­վե­լա­գույ­նը՝ ա­պաշ­նորհ էին կա­տա­րում ի­րենց գոր­ծը՝ ոս­տի­կա­նու­թյան մա­սով հա­սա­րա­կու­թյան հան­դեպ, ԱԱԾ-ի՝ մա­սով Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դեպ: Գլ­խա­վոր շտա­բի պե­տի պաշ­տո­նան­կու­թյու­նը, մյուս եր­կու­սի հետ, հե­տևանքն էր հայտ­նի աղմ­կոտ հար­սա­նի­քի, որ մե­կը կազ­մա­կեր­պել, եր­կու­սը ներ­կա էին ե­ղել: Դա­վադ­րու­թյուն­նե­րի տե­սու­թյուն­ներ, խոր­քա­յին պատ­ճառ­ներ, ո­րոնց ջրի ե­րես ել­նե­լուն պատր­վակ էր պետք, չկան: Կա պարզ կար­գա­պա­հա­կան տույժ՝ «Չի կա­րող լի­նել ի­րա­վի­ճակ, որ պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­կա­սեն վար­չա­պե­տին»: Պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նա­ցու­մը հե­ռան­կա­րա­յին չէ, ինչ­պես հե­ռան­կա­րա­յին չէ նոր պաշ­տո­նյա­նե­րի հե­տա­գա պաշ­տո­նա­վա­րու­մը, քա­նի սահ­ման­ված չեն գե­րա­տես­չու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան ո­լորտ­նե­րը, հս­տակ խն­դիր­նե­րը, ու նրանք կա­տա­րում են վար­չա­պե­տի ան­վերջ ու ան­կապ հանձ­նա­րա­րա­կան­նե­րը: Ի­մա՝ կա պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ճգ­նա­ժա­մի խն­դիր: Նի­կոլ Փա­շի­նյա­նի բախ­տը բե­րեց ոչ թե 2018-ի ապ­րիլ-մա­յի­սին կամ դեկ­տեմ­բե­րին, այլ ընդ­հան­րա­պես բե­րել է, որ ան­ցած տաս­նա­մյակ­նե­րում իշ­խա­նու­թյու­նը իր և հա­սա­րա­կու­թյան միջև այն­պի­սի խոր­թու­թյուն է սեր­մա­նել, որ գաղ­ջու­թյան հի­շո­ղու­թյու­նը պաշտ­պա­նա­կան ի­մու­նի­տետ է դառ­նում ցան­կա­ցա­ծին, որ հա­ջոր­դել է ի­րենց եր­կար ու եր­կար՝ մինչև հրե­շին սպա­նո­ղը ին­քը դառ­նա հրեշ, ու այդ ըն­թաց­քում նոր Լան­ցե­լոտ ի հայտ գա:
3. Նի­կոլ Փա­շի­նյանն ու­նի կո­րո­նաճգ­նա­ժամ, որ­տեղ ա­մեն ժամ ինքն ի­րեն ա­վե­լի է խրում` օ­րա­կան 10-20 մա­հը խո­սուն փաստ է: Հան­գու­ցյալ­նե­րին նե­րո­ղու­թյուն­ներ պետք չեն: Հա­յաս­տա­նը չու­նի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ոչ ռազ­մա­վա­րու­թյուն, ոչ մար­տա­վա­րու­թյուն, ե­թե ու­նի, վա­խե­նում է հրա­պա­րա­կել, որ հույ­սը ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տետն է՝ հա­մա­տա­րած վա­րա­կից հե­տո՝ ան­խու­սա­փե­լի մա­հե­րի գնով: Գի­շեր-ցե­րեկ լայ­վե­րով, ա­սու­լիս­նե­րով, թվե­րով, հի­մա նաև հի­վան­դա­նոց­ներ այ­ցե­րով, բժիշկ­նե­րի ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րով ստեղծ­վում է ԲԱ­ՑԱՐ­ՁԱԿ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿԱՅ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՏՊԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ, ի­րա­կա­նում այդ տպա­վո­րու­թյու­նը քո­ղար­կում է թե վա­րակ­ված­նե­րի ի­րա­կան թի­վը, թե թես­տա­վոր­ման սկզ­բունք­նե­րը, թե բուժ­ման կազ­մա­կերպ­ման, ա­վե­լի ճիշտ՝ ձա­խող­ման պատ­ճառ­նե­րը: Հա­յաս­տա­նում վա­րակ­ված­նե­րի թի­վը բազ­մա­պա­տիկ է, քան գի­տի ու կա­րող է հաշ­վել իշ­խա­նու­թյու­նը: Երբ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, որ ա­սիմպ­տոմ դեպ­քե­րին այլևս չէին կա­րող ա­ռանձ­նաց­ված պա­հել ու 1000 հո­գի ու­ղարկ­վեց տուն, պար­տա­վոր է ոչ միայն հաշ­վար­կել, թե 14 օ­րից 1000 ա­ռող­ջա­ցած է լի­նե­լու, այլ՝ 14 օ­րից լի­նե­լու է մի­ջի­նը 3-4000 (ե­թե ա­մեն ըն­տա­նիք հաշ­վենք 3-4 հո­գուց կազմ­ված), ան­մի­ջա­կան կոն­տակ­տա­վոր, ու­րեմն վա­րա­կա­կիր: Նրանց թի­վը հնա­րա­վոր շփում­նե­րով, որ ան­գամ կոն­տակ­տա­վոր­նե­րի տե­ղո­րոշ­ման վի­ճա­հա­րույց օ­րեն­քից հե­տո չեն պարզ­վում, բազ­մա­պատկ­վում է: Ե­թե ճիշտ է, որ ա­մեն վա­րա­կա­կիր կա­րող է վա­րա­կել 4 ա­ռող­ջի, ստաց­վում է 12000-16000: Եվ դա միայն «շնոր­հիվ» Ար­սեն Թո­րո­սյա­նի, ինչ­քա՞ն հի­վանդ­ներ կան ու ինք­նա­բազ­մա­նում են ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, ա­սենք, «Գլո­րիա» կա­րի ֆաբ­րի­կա­յում կամ «Գրանդ Քեն­դիում»… Նրանք չեն թես­տա­վոր­վում, կամ՝ թես­տա­վոր­վում են, որ պար­զեն ա­ռողջ են, թե վա­րա­կա­կիր: Թես­տա­վո­րու­մը պի­տի լի­նի ԿԱՆ­ԽԱՐ­ԳԵ­ԼԻՉ: Տաս­նյակ եր­կր­նե­րում՝ Մեծ Բրի­տա­նիա, Գեր­մա­նիա, Իս­րա­յել, Ֆրան­սիա, կի­րառ­վում են հա­կա­մար­մին­նե­րի գո­յու­թյու­նը պար­զող թես­տեր, Հա­յաս­տա­նում թես­տա­վո­րու­մը օգ­տա­գոր­ծում են իբրև թան­կար­ժեք խա­ղա­լիք, որ ո­չինչ չի տա­լիս ոչ հի­վան­դին, ոչ ա­ռող­ջին: Ոչ թե Ար­սեն Թո­րո­սյա­նը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի պա­տաս­խա­նի ՝ ին­չու՞ չի ստեղ­ծում հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րի գի­տա­կան խոր­հուրդ ու չի ղե­կա­վար­վում նրա ո­րո­շում­նե­րով, ին­չու՞ չեն օգ­տա­գործ­վում ա­ռող­ջա­պա­հա­կան ԲՈ­ԼՈՐ ռե­սուրս­նե­րը, ու հի­վանդ­նե­րը մեռ­նում են՝ ռեա­նի­մա­ցիա չհաս­նե­լով ժա­մա­նա­կին: Այս խն­դիր­նե­րը վա­ղը դառ­նա­լու են քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան: Յու­րա­քան­չյու­րի մա­հը ող­բեր­գու­թյուն է, պա­տաս­խան պի­տի տա իշ­խա­նու­թյու­նը, ո­րը չի հնա­րել կո­րո­նա­վի­րու­սը, բայց չի ա­պա­հո­վել բնակ­չու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը պան­դե­միա­յից ու բու­ժու­մը, երկ­րի կեն­սու­նա­կու­թյու­նը պան­դե­միա­յի ժա­մա­նակ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Կա­րու­սե­լի ձիուկ­նե­րը եր­բեք չեն դառ­նա ձի, բայց դա չի ե­րաշ­խա­վո­րում, որ չի խա­փան­վի կա­րու­սե­լը: Հու­նի­սը կիս­վեց, ամ­ռա­նը մնաց 80 օր, հու­սանք՝ բա­վա­րար ժա­մա­նակ, որ Հա­յաս­տա­նում ա­վարտ­վի կո­րո­նաճգ­նա­ժա­մը: Ողջ լե­րուք: Դուք դեռ տես­նե­լու եք կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի ու կազ­մի փո­փո­խու­թյուն, պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րի ու նշա­նա­կում­նե­րի կա­րու­սել: Ե­թե կա­րու­սե­լը պտտ­վի հա­նուն ՔՊ-ի, ոչ թե պե­տու­թյան ինք­նա­պահ­պա­նու­թյան, Լան­ցե­լո­տի գալն ա­րա­գա­նա­լու է: Նի­կոլ Փա­շի­նյա­նը ճամ­փա­բա­ժա­նին է՝ ի՞ր ե­սը, թե՞ պե­տու­թյու­նը: Ի­րեն ընտ­րեց, կոր­ծա­նե­լու է պե­տու­թյու­նը, պե­տու­թյունն ընտ­րեց՝ փր­կե­լու է ի­րեն:՝
Բայց դա հաս­կա­նա­լու հա­մար էլ ինք­նիշ­խա­նու­թյուն է պետք: Ոչ թե երկ­չոտ փոր­ձեր կամ ցու­ցադ­րա­կան ե­լույթ­ներ, այլ ռեալ քայ­լեր: Հա­մա­րենք, որ քայ­լե­րից մե­կը կլի­նի ար­դիա­կան եր­կա­թու­ղի ու­նե­նա­լը, մյու­սը՝ է­ներ­գե­տիկ շու­կա­յի ա­զա­տա­կա­նա­ցու­մը, հա­ջոր­դը ազ­գա­յին ա­վիա­փո­խադ­րող ու­նե­նա­լը: Ռու­սա­կան վար­կից հրա­ժար­վե­լը և Մե­ծա­մո­րի աէկ-ի կի­սատ մնա­ցած աշ­խա­տանք­նե­րը ՀՀ մի­ջոց­նե­րով ա­վար­տե­լու ո­րո­շու­մը քիչ է, զու­գա­հեռ բա­նակ­ցել է պետք ԵՄ-ի հետ երկ­րորդ աէկ-ի կա­ռուց­ման հար­ցով: Հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը պետք է գոր­ծար­կել ու տե­ղա­կան ար­տադ­րու­թյուն բա­ցել, որ ՀՀ-ն ոչ թե հումք, այլ ապ­րանք ար­տա­հա­նի ու ին­քը հարս­տա­նա, ոչ թե գնոր­դին հարս­տաց­նի: Սա է Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծը, ոչ թե օ­րը մեկ ինչ-որ ու­ժի «գե­րեզ­ման» դնե­լը: Դա պատ­մու­թյան գործն է, իր գոր­ծը պե­տու­թյուն կա­ռու­ցելն է: Մոսկ­վա գնա­լուց ա­ռաջ, և, որ ա­վե­լի կարևոր է՝ հե­տո:
Դիտվել է՝ 7723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ