Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Նավ­թա­յին պա­տե­րազմն» աշ­խար­հում և «թեժ պա­տե­րազմ­նե­րի» ռիս­կե­րը

«Նավ­թա­յին պա­տե­րազմն» աշ­խար­հում և «թեժ պա­տե­րազմ­նե­րի» ռիս­կե­րը
05.05.2020 | 00:44
Վեր­ջերս մենք հայտ­նել էինք մեր ըն­թեր­ցող­նե­րին, որ, «հան­գա­մանք­նե­րի տա­րօ­րի­նակ բե­րու­մով», մո­լո­րա­կում Covid-19 կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծումն ըստ ժա­մա­նա­կի հա­մընկ­նում է նավ­թա­յին ա­նո­ղոք պայ­քա­րի հետ, ո­րում ներգ­րավ­ված են մի կող­մից` ԱՄՆ-ը և Սաու­դյան Ա­րա­բիան, մյուս կող­մից` Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը և Չի­նաս­տա­նը։ Այժմ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը «պտտ­վում է» հենց ած­խաջ­րա­ծին­նե­րի հա­մար պայ­քա­րի շուր­ջը։ Մեր ըն­թեր­ցող­նե­րը պետք է ի­մա­նան, որ ԱՄՆ-ն է «հա­մո­զել» Սաու­դյան Ա­րա­բիա­յին, որ հենց վեր­ջինս պետք է «պա­տե­րազմ հայ­տա­րա­րի» Ռու­սաս­տա­նին և Ի­րա­նին, իսկ դա վկա­յում է, որ Վա­շինգ­տոնն ու­զում է նավ­թա­յին գոր­ծոնն օգ­տա­գոր­ծել նույն կերպ, ինչ­պես ժա­մա­նա­կին Սաու­դյան Ա­րա­բիա­յի ձեռ­քով փլու­զեց ԽՍՀՄ-ը։ Հի­շեց­նենք, որ այն ժա­մա­նակ նավ­թի գնե­րը կտ­րուկ ըն­կան, նավ­թը դար­ձավ ջրից է­ժան, և ԽՍՀՄ-ի բյու­ջեն զրկ­վեց մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րից։ 2020 թ. ԱՄՆ-ը նույն­պես պա­տե­րազմ սկ­սեց և չէր թաքց­նում, որ իր նպա­տակն է ՌԴ-ի և Ի­րա­նի տն­տե­սու­թյուն­նե­րի քայ­քա­յու­մը, որն իբր կհան­գեց­նի «պայ­թյու­նի» վեր­ջին­նե­րիս ներ­քա­ղա­քա­կան կյան­քում։ Այդ պա­տե­րազմն սկս­վել է հուն­վա­րի սկզ­բին, հե­տո ու­ժե­ղա­ցել փետր­վա­րի վեր­ջին։ Սաուդ­ցի­նե­րը նույ­նիսկ փոր­ձում էին շան­տա­ժի են­թար­կել Մոսկ­վա­յին և Թեհ­րա­նին, թե հի­մա ընդ­հան­րա­պես կոչն­չաց­նեն Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի նավ­թա­յին ո­լորտ­նե­րը։
Բայց «ինչ-որ բան ըն­թա­ցավ ոչ այն­պես»։ Եվ դա պարզ­վեց 2020 թ. մար­տի 25-ին։ Հենց այդ ժա­մա­նակ պարզ­վեց, որ Վա­շինգ­տոնն ու Էր Ռիա­դը հաշ­վարկ­նե­րում սխալ­վել են։ Դրա հետևան­քով, բա­ցի կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կից, աշ­խար­հը դո­ղում է այն մտ­քից, որ հնա­րա­վոր է խո­շոր ու եր­կա­րատև է­ներ­գե­տիկ ճգ­նա­ժամ։ Եվ այժմ Արևմուտ­քի եր­կր­նե­րի ան­հան­գս­տու­թյունն ա­վե­լի նկա­տե­լի է դար­ձել։ Դա հաշ­վի չէին ա­ռել ԱՄՆ-ը և Սաու­դյան Ա­րա­բիան. նրանք մո­ռա­ցել էին Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը։ Երբ վեր­լու­ծում ես ստաց­վող նո­րու­թյուն­նե­րը, իս­կույն հարց է ծա­գում. իսկ ի՞նչ գի­տեն ՌԴ-ի և ՉԺ-ի տա­րադ­րա­մա-տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան նո­րու­թյուն­նե­րի մա­սին, ա­սենք, ԱՄՆ-ում։ Երկ­րորդ հար­ցը. ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­ներն ին­չու՞ են վա­ռե­լի­քա-է­ներ­գե­տիկ ո­լոր­տում ի­րա­վի­ճա­կի հար­ցը կա­պում այն բա­նի հետ, որ Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը պար­բե­րա­բար «խա­ղում» են ի­րենց ար­ժույթ­նե­րի փո­խար­ժեքն ի­ջեց­նե­լու վրա։
Այս հար­ցե­րը ծա­գում են Վա­շինգ­տո­նից հն­չող տա­րօ­րի­նակ, եր­բեմն էլ հա­կա­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րից։ Ընդ ո­րում, այդ ա­ռա­ջարկ­նե­րը հն­չում են Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի հաս­ցեին ար­վող այն մե­ղադ­րանք­նե­րին զու­գըն­թաց, թե այդ եր­կու եր­կի­րը ո­րո­շել են փլու­զել հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյու­նը։ Գու­ցե ա­մե­րի­կա­ցի­նե­րին կա­րե­լի էր հա­վա­տալ։ Բայց խն­դիրն այն է, որ հի­մա և՛ Չի­նաս­տա­նը, և՛ Ռու­սաս­տանն ան­բա­ժա­նե­լի են հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյու­նից։ Եվ ե­թե նրանք իս­կա­պես մտա­դիր լի­նեին փլու­զե­լու հա­մաշ­խար­հա­յին տան­տե­սու­թյու­նը, ա­պա դրա­նով նաև ի­րենց տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի կհասց­նեին։ Ռու­սաս­տա­նի մա­սին չենք խո­սի, իսկ ա­հա հա­վա­տալ, թե Չի­նաս­տա­նը պատ­րաստ է ռիս­կի դի­մե­լու ա­ռանց հաշ­վար­կի, մեր կար­ծի­քով, չա­փա­զանց հա­մար­ձակ են­թադ­րու­թյուն է։ Չի­նա­ցի­նե­րը միշտ շր­ջա­հա­յաց են, պա­հես­տում միշտ «նա­հան­ջի» տեղ են ու­նե­նում, այ­սինքն ռիս­կա­յին գոր­ծարք­նե­րի մեջ չեն մտ­նում ա­ռանց ի­րենց մի­ջոց­նե­րը հաշ­վար­կե­լու և տն­տե­սա­կան թի­կունքն ստու­գե­լու։ Ին­չու՞ Պե­կի­նը «նավ­թա­յին պա­տե­րազ­մի» մեջ մտավ, այն էլ` ոչ ԱՄՆ-ի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի կող­մից. չէ՞ որ նրան կար­ծես թե շա­հա­վետ կլի­ներ է­ներ­գա­կիր­նե­րի է­ժա­նա­ցու­մը։ Պա­տաս­խա­նը պարզ է. Չի­նաս­տա­նին պետք է նավ­թի (նաև` գա­զի) ոչ թե ժա­մա­նա­կա­վոր, այլ մշ­տա­կան ու կա­յուն է­ժա­նու­թյու­նը։ Այդ եր­կիրն օ­րե­ցօր սպառ­ման ա­ճի խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգում, իսկ դա կապ­ված է նոր ու ա­վե­լի մեծ ծա­վալ­նե­րով է­ներ­գիա­յի ստաց­ման, հետևա­բար` նաև է­ներ­գա­կիր­նե­րի հետ։ Ա­հա թե ին­չու Չի­նաս­տա­նը ոչ թե ա­մե­րի­կա­ցի­նե­րի ու սաուդ­ցի­նե­րի կող­մից է, այլ պաշտ­պա­նում է ՌԴ-ին և Ի­րա­նին։ Այդ­պես են ծն­վել, օ­րի­նակ, «Խա­ղա­ղու­թյուն» («Ի­րան-Չի­նաս­տան» և «Սի­բի­րի ու­ժը» (ՌԴ-Չի­նաս­տան) գա­զա­մուղ­նե­րի նա­խագ­ծե­րը, նա­խա­տես­ված է նաև «Սի­բի­րի ու­ժը-2»-ը։ Չի­նաս­տա­նին այդ­պի­սի կա­յու­նու­թյուն տա­լու ի զո­րու չեն ոչ ԱՄՆ-ը, ոչ Սաու­դյան Ա­րա­բիան, նույ­նիսկ ե­թե ցան­կա­նան։
Այժմ` ա­մե­րի­կյան հա­կա­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին։ Մար­տի կե­սե­րին Վա­շինգ­տո­նը Ռու­սաս­տա­նին մե­ղադ­րեց, թե նա դի­տա­վո­րու­թյամբ ի­ջեց­նում է ռուբ­լու փո­խար­ժե­քը, և նույ­նիսկ սպառ­նաց նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րով հենց ռուբ­լու ցածր փո­խար­ժե­քի պատ­ճա­ռով։ Մի՞­թե դա զար­մա­նա­լի չէ։ Մար­տի վեր­ջին տաս­նօ­րյա­կում Վա­շինգ­տո­նը փոր­ձում էր ի­ջեց­նել դո­լա­րի փո­խար­ժե­քը ռուբ­լու և չինա­կան յուա­նի նկատ­մամբ։ Հա­վա­նա­բար ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը և գոր­ծա­րար վեր­նա­խա­վը գի­տեն ինչ-որ բան, որն ան­մատ­չե­լի է, օ­րի­նակ, ՌԴ-ի կամ ՉԺՀ-ի քա­ղա­քա­ցի­նե­րին, ա­ռա­վել ևս` այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րին։ Որով­հետև այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո ա­մե­րի­կա­ցի­նե­րը մե­ղադ­րում են Մոսկ­վա­յին... աշ­խար­հում նավ­թի գինն ար­հես­տա­կա­նո­րեն ի­ջեց­նե­լու հա­մար։ Իսկ Չի­նաս­տա­նին մե­ղադ­րում են... Ռու­սաս­տա­նին ա­ջակ­ցե­լու հա­մար։ Միևնույն ժա­մա­նակ ԱՄՆ-ը Սաու­դյան Ա­րա­բիա­յին խնդ­րում է կտ­րուկ ա­վե­լաց­նել նավ­թի հա­նույ­թի վա­ճառ­քը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում։ Ո՞րն է տրա­մա­բա­նու­թյու­նը։ Չէ՞ որ նավ­թի հա­նույ­թի և վա­ճառ­քի ծա­վալ­նե­րի մե­ծա­ցու­մը հան­գեց­նում է հա­մաշ­խար­հա­յին գնե­րի ի­ջեց­մա­նը։ Բայց Սաու­դյան Ա­րա­բիա­յին ա­մե­րի­կա­ցի­ներն սպառ­նում են պատ­ժա­մի­ջոց­նե­րով, ե­թե նա հրա­ժար­վի նավ­թի հա­նույթն ու վա­ճառքն ա­վե­լաց­նե­լու մա­սին ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կից։
Վեր­ջերս հա­մաշ­խար­հա­յին ԶԼՄ-նե­րը, այդ թվում` ազ­դե­ցիկ «Բլում­բերգ» գոր­ծա­կա­լու­թյու­նը (ԱՄՆ-Իս­րա­յել), զար­ման­քով գրում էին, որ պարզ­վում է, Սաու­դյան Ա­րա­բիան ար­դեն տա­նուլ է տվել «նավ­թա­յին պա­տե­րազ­մը, ընդ ո­րում, ոչ միայն Ռու­սաս­տա­նին, այլև Ի­րա­նին։ Ի­րա­նին պարտ­վե­լը պլա­նա­վոր­ված էր. նավ­թի հա­նույ­թի որևէ սահ­մա­նա­փա­կում Ի­րա­նին չի վե­րա­բե­րում։ Նա հա­սել է այն բա­նին, որ նավթ ար­տա­հա­նող եր­կր­նե­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՆԱԵԿ, OPEC) ներ­սում բո­լոր եր­կր­ներն ըն­դու­նել են, որ Թեհ­րանն ի­րա­վունք ու­նի վե­րա­դառ­նա­լու նավ­թի հա­նույ­թի և վա­ճառ­քի մինչ­պատ­ժա­մի­ջո­ցա­յին մա­կար­դա­կին։ Եվ նույ­նիսկ հի­մար­նե­րը գի­տեն, որ Ի­րա­նը շատ ա­վե­լի նավթ ու­նի, քան Սաու­դյան Ա­րա­բիան կամ ա­րա­բա­կան որևէ այլ եր­կիր։ Իսկ ա­հա ռուս­նե­րին «նավ­թա­յին պա­տե­րազ­մում» սաուդ­ցի­նե­րի պար­տու­թյունն ար­ժա­նի է աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան դա­սագր­քե­րում գր­վե­լուն։ Ռուբ­լու ցածր մա­կար­դակն ի­մաս­տազր­կեց Սաու­դյան Ա­րա­բիա­յի բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը. ռու­սա­կան նավ­թը մի­ջազ­գա­յին շու­կա­յում դար­ձավ ա­վե­լի է­ժան այն սահ­ման­նե­րից, որ­տեղ մտա­դիր էին կանգ առ­նե­լու սաուդ­ցի­նե­րը։ Այդ ժա­մա­նակ սկ­սե­ցին տագ­նա­պել նաև ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը և տն­տե­սու­թյան նավ­թա­յին հատ­վա­ծը. սկ­սե­ցին սնան­կա­նալ, այս­պես կոչ­ված, «թեր­թա­քա­րա­յին նավ­թա­գործ­նե­րը», իսկ նրանք են ոչ միայն ԱՄՆ-ի նախ­կին փոխ­նա­խա­գահ Ջո Բայ­դե­նը, որն այժմ փոր­ձում է ԱՄՆ-ի նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն դառ­նալ ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյու­նից։ Ա­մե­րի­կյան ա­ռա­ջին ըն­կե­րու­թյու­նը, ո­րը հայ­տա­րա­րել է սնան­կաց­ման ու փակ­ման մա­սին, ե­ղել է թեր­թա­քա­րա­յին նավ­թի ու գա­զի ըն­կե­րու­թյուն, ո­րը մոտ էր Դո­նալդ Թրամ­փի, այ­սինքն ԱՄՆ-ի նա­խա­գահի գոր­ծա­րար ո­լոր­տին։ Այժմ հարց տանք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին և ա­ռա­ջար­կենք, որ ի­րենք գտ­նեն պա­տաս­խա­նը. հի­մա հաս­կա­նա­լի՞ է, թե վեր­ջին ա­միս­նե­րին ինչ և ին­չու է տե­ղի ու­նե­նում աշ­խար­հում։ Սնան­կա­նում են ոչ թե պար­զա­պես ԱՄՆ-ը և Սաու­դյան Ա­րա­բիան, սնան­կա­նում են ան­ձամբ Թրամփն ու Ա­մե­րի­կա­յի և Իս­րա­յե­լի այն սիո­նիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնք ա­ջակ­ցել են Թրամ­փին 2016-ին ԱՄՆ-ի նա­խա­գահ ըն­տր­վե­լիս։
Ա­ռայժմ վաղ է ա­վե­լի խոր ման­րա­մաս­նե­րի մեջ մտ­նե­լը, բայց ա­կա­մա­յից հան­գում ես այն վար­կա­ծին, որ բո­լո­րո­վին պա­տա­հա­կան չէ ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով «նավ­թա­յին պա­տե­րազ­մի» և կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման հա­մընկ­նու­մը։ Երևի ինչ-որ մե­կը մտա­ծել է, որ ե­թե աշ­խար­հը հե­ղեղ­վի կո­րո­նա­վա­րա­կի սար­սա­փով, ա­պա ՌԴ-ի և Ի­րա­նի նավ­թա­յին ո­լորտ­ներն ի­րենք կհան­ձն­վեն ու կինք­նա­լու­ծար­վեն, իսկ հրեա­նե­րը կգան նրանց «փր­կե­լու»։ «Նավ­թա­յին պա­տե­րազմն» ա­լե­կո­ծել է ԱՄՆ-ը. նույ­նիսկ Կոնգ­րե­սը հրա­ժար­վել է Դո­նալդ Թրամ­փին օգ­նե­լուց և թեր­թա­քա­րա­յին նավ­թը, գազն էլ փր­կե­լուց։
Այդ­պես աշ­խարհն ի­մա­ցավ, թե որն է ոչ միայն գեր­տե­րու­թյուն­նե­րի, այլև Թրամ­փի և նախ­կին փոխ­նա­խա­գահ Բայ­դե­նի հա­կա­մար­տու­թյան ար­մա­տը։ Պարզ­վում է, որ եր­կուսն էլ «թեր­թա­քա­րա­յին» են։ Ինչ­պես հայտ­նում է «Բլում­բեր­գը», Կոնգ­րե­սը է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րու­թյա­նը մի­ջոց­ներ չի տրա­մադ­րել 77 մլն տոն­նա հում նավթ որ­պես ռազ­մա­վա­րա­կան պա­շար ձեռք բե­րե­լու հա­մար, և նա­խա­րա­րու­թյունն ստիպ­ված հետ է կան­չել հայ­տը։ «Են­թադ­րու­թյուն­ներ կան, որ է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը կա­րող է գնում­նե­րը ֆի­նան­սա­վո­րել սե­փա­կան բյու­ջեից։ Կոնգ­րե­սում դաշ­նա­յին գոր­ծա­կալ­նե­րի խնդ­րան­քով հան­գիստ ստո­րագ­րում են փո­խան­ցում­նե­րը բյու­ջեի ներ­սում, ու հենց որ ֆի­նան­սա­վո­րու­մը դառ­նա մատ­չե­լի, նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին կներ­կա­յաց­նի իր հայ­տը, հայ­տա­րա­րել են գե­րա­տես­չու­թյու­նում»,- գրել է «Բլում­բեր­գը»։
«Rapidan Energy Advisors LLC» ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր Բոբ Մակ­նե­լին «Բլում­բեր­գին» ա­սել է, որ Թրամ­փի վար­չա­կազ­մը վճ­ռա­կա­նո­րեն տրա­մադր­ված է է­ժան նավթ գնե­լու, ուս­տի կամ Կոնգ­րե­սի մաս­նակ­ցու­թյամբ, կամ էլ այլ ձևով, բայց պա­շար­նե­րը լրաց­վե­լու են։ Դրանց գնում­նե­րը նա­խա­տե­սում են կա­տա­րել փոքր ու մի­ջին ըն­կե­րու­թյուն­նե­րից, ո­րոնք ա­վե­լի շատ են տու­ժել նավ­թի գի­նը տար­վա սկզ­բից 61 %-ով ընկ­նե­լուց։ Ժո­ղովր­դա­վար սե­նա­տոր Չաք Շու­մե­րը հայ­տա­րա­րել է «մեծ նավ­թի օգ­նու­թյու­նը» շր­ջա­փա­կե­լուց հե­տո ձեռք բե­րած հաղ­թա­նա­կի մա­սին։ ԱՄՆ-ի է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րի մամ­լո քար­տու­ղար Շայ­լին Հայն­սը հայտ­նել է, որ նա­խա­րա­րը Կոնգ­րե­սին նա­խա­գա­հի հայ­տը հնա­րա­վո­րինս շուտ ֆի­նան­սա­վո­րե­լու կոչ է ա­րել, որ­պես­զի օգ­նեն ա­մե­րի­կյան է­ներ­գաըն­կե­րու­թյուն­նե­րին ու նրանց աշ­խա­տա­կից­նե­րին։
Բայց խն­դիրն այն է, որ Թրամփն ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր, թե Սպի­տակ տու­նը օգ­նու­թյուն ցույց կտա հենց թեր­թա­քա­րա­յին հա­նույ­թին` լիո­վին լրաց­նե­լով նավ­թի ռազ­մա­վա­րա­կան պա­շա­րը (ՆՌՊ)։ Այ­նու­հետև է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րար Դեն Բրո­լե­թը կար­գադ­րու­թյուն ա­րեց, ո­րով ան­մի­ջա­պես սկս­վում է ՆՌՊ-ի հա­մար ԱՄՆ-ում ար­տադր­ված նավ­թի գնու­մը։ «ՆՌՊ-ում այժմ կա 634 մլն բա­րել նավթ։ Լրիվ հզո­րու­թյու­նը 714 մլն բա­րել է։ Հետևա­բար կա­ռա­վա­րու­թյու­նը գնե­լու է 80 մլն բա­րել (կամ կես տար­վա ըն­թաց­քում օ­րա­կան 450 հազ. բա­րել)»,- «Թվի­թե­րում» գրել է է­ներ­գե­տի­կա­յի գծով «Բլում­բերգ» գոր­ծա­կա­լու­թյան ա­ռա­ջա­տար թղ­թա­կից Ժա­վիե Բլա­սը։ Նա նշել է, որ ան­գամ ներ­կա­յիս ցածր գնե­րի դեպ­քում գնու­մը կա­ռա­վա­րու­թյան վրա կնս­տի 2,6 մլրդ դո­լար. «Ա­սես հեգ­նանք լի­նի, որ ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյու­նը նավթ էր վա­ճա­ռում պա­շար­նե­րից, որ ծած­կեր բյու­ջեի ծախ­սե­րը։ Իսկ այժմ ա­մե­րի­կա­ցի թեր­թա­քա­րա­գործ­նե­րը նավթ կհա­նեն ըն­դեր­քից միայն նրա հա­մար, որ Քե­ռի Սեմն այն կր­կին ըն­դերք մղի և դրա վրա ծախ­սի հար­կա­տու­նե­րի մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րը»։
Ա­մե­րի­կա­ցի է­ներ­գե­տիկ վեր­լու­ծա­բան Ջաս­տին Յա­կոբ­սը կար­ծում է, որ նա­խա­գա­հի ո­րո­շու­մը չի օգ­նի թեր­թա­քա­րա­յին հա­նույ­թին. «Կորց­րած պա­հան­ջար­կի հա­մե­մատ գն­ման ծա­վա­լը փոքր է։ ՈՒս­տի խիստ կաս­կա­ծե­լի է, թե դա կհան­գեց­նի նավ­թի գնի բարձ­րաց­ման։ Բա­ցի այդ, ես չեմ հաս­կա­նում, թե նավ­թի գնու­մը հա­նույ­թի ինք­նար­ժե­քից ցածր գնով ինչ­պե՞ս կա­րող է բարձ­րաց­նել նավ­թի գի­նը»։ Այս­պես, թե այն­պես, բայց Կոնգ­րե­սի ո­րոշ­ման պատ­ճա­ռով Սպի­տակ տու­նը պետք է հե­տաձ­գի նավ­թի գնու­մը ա­մե­րի­կա­ցի ար­տադ­րող­նե­րից, որ­պես­զի նրանց օգ­նի ցածր գնե­րի ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ։ «Թեր­թա­քա­րա­յին­նե­րին», հետևա­բար նաև սե­փա­կան գոր­ծը փր­կե­լու հա­մար Թրամփն ստիպ­ված պետք է այլ տար­բե­րակ փնտ­րի։
Իսկ ա­հա 2020 թ. ապ­րի­լի վեր­ջին աշ­խարհն ընդ­հան­րա­պես տա­րօ­րի­նակ ազ­դան­շան­ներ ստա­ցավ. «Նավ­թա­յին պա­տե­րազ­մում» սաուդ­ցի­նե­րի պար­տու­թյան հետ Վա­շինգ­տոնն ու Իս­րա­յե­լը հա­վա­նա­բար հաշտ­վել են։ Հի­շու՞մ եք, թե ապ­րի­լին հան­կարծ ինչ­պես հա­ճա­խա­ցան Մոսկ­վա­յի և Էր Ռիա­դի շփում­նե­րը։ Այդ սաուդ­ցի­ներն էին փոր­ձում հա­մո­զել Մոսկ­վա­յին, որ ի­րենց եր­կի­րը չս­նան­կաց­նի մինչև վերջ։ Չէ՞ որ նրանք ստիպ­ված էին լրա­ցու­ցիչ վճա­րե­լու գնորդ­նե­րին, որ ի­րենց նավ­թը վա­ճառ­վի։ Այ­սինքն, սաու­դյան նավ­թի գինն ար­դեն «մի­նու­սում» է։ Ի­հար­կե, տու­ժում է նաև ռու­սա­կան նավ­թի ո­լոր­տը։ Բայց խա­ղադ­րույք­նե­րը բարձր են, և դրանք գի­տակ­ցա­բար բարձ­րաց­րել է հենց Ռու­սաս­տա­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 19034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ