Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գիտնականները փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարել արհեստական ինտելեկտի օգնությամբ

Գիտնականները փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարել արհեստական ինտելեկտի օգնությամբ
01.04.2020 | 11:05

Ամերիկացի ու չինացի գիտնականները հայտարարել են, որ հնարավոր է կանխատեսել կորոնավիրուսով վարակվածների հիվանդության զարգացումը արհեստական ինտելեկտի միջոցով: Նրանց մշակած ալգորիթմը թույլ է տալիս որոշել՝ ինչ բարդություններ կարող են լինել ամենածանր հիվանդների համար:Իտալիայում վերլուծել են մահացության վիճակագրությունը, պարզելու, թե ինչ խրոնիկ հիվանդություններ են ունեցել կորոնավիրուսից մահացածները: Արհեստական ինտելեկտը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ ամերիկացի ու չինացի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքները հրապարակվել են մարտի30-ին «Computers, Materials & Continua» ամսագրում: Նախագծի հեղինակներից մեկը, Նյու Յորիքի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մեգան Կոֆին բացատրում է, որ արհեստական ինտելեկտը բժիշկներին կհուշի, թե որ պացիենտներին պետք է բուժել առաջին հերթին, երբ պանդեմիայի պատճառով հիվանդանոցներն արդեն լեփ լեցուն են: Մշակված ծրագիրը որոշում է՝ ո՞ր պացիենտների դպքում առավել մեծ է սուր շնչառական անբավարարության զարգացումը, երբ նրանց թոքերում ջուր է կուտակվում: Այդ դեպքում, վրճակագրությամբ պացիենտների 50%-ը մահանում է: Սուր շնչառական անբավարարությունը կորոնավիրուսի ամենատարածված բարդություններից մեկն է:

Ալգորիթմը մշակվել է 53 պացիենտներին տվյալների վերլուծությամբ Վանչժոուի 2 հիվանդանոցներում և պարզում է՝ ինչպես են այդ բարդության վրա ազդում 3 գործոններ՝ լյարդում ալանինամինոտրանսֆերազի ֆերմենտի քանակի, արյան մեջ գեմոգլոբինի փոփոխությունը և պացիենտի բողոքները ցավից: Այլ գործոնների հետ ալգորիթմը թույլ է տալիս կանխատեսել բարդացումները 80 տոկոս ճշգրտությամբ: Կորոնավիրուսի ամենահաճախակի ախտանիշները՝ ուժեղ ջերմությունը կամ ռենտգեն լուսանկարում թոքերի մգացումը, օրգանիզմի չափազանց կտրուկ արձագանքը վիրուսին, թույլ չեն տվել գիտնականներին կանխատեսել թոքային սուր անբավարարության զարգացման հնարավորությունը: Հենց դա են ֆրանսիացի բժիշկները համարում Covid-19-ից մահացության հիմնական պատճառներից մեկը: Պացիենտների սեռը և տարիքը որոշիչ չեն եղել ուսումնասիրությունների ժամանակ: Ամերիկացի գիտնականները նշում են, որ իրենց ուսումնասիրությունը վերաբերել է միայն պացիենտներին, որ սկզբից կորոնավիրուսի ամենաթեթև ախտանիշներն են ունեցել, իսկ հետո նրանց վիճակը կտրուկ վատացել է: France-Presse-ին նախագծի հեղինակներից մեկը՝ Մեգանն Կոֆին, բացատրել է, որ ալգորիթմում օգտագործված գործոններից շատերը տարբերվում են կորոնավիուսի մասին ընդունված գիտելիքների, և այդ գործոնները բժիշկները սովորաբար հաշվի չեն առնում պացիենտին հիվանդանոց ընդունելիս: Հիմա գիտնականների խումբն աշխատում է պացիենտների հետ Նյու Յորքում, որ դարձել է ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն: «Քանի որ կորոնավիրուսը դեռ շատ քիչ ուսումնասիրված հիվանդություն է, մենք հույս ունենք, որ մեր աշխատանքը կօգնի բժիշկներին հասկանալ՝ ո՞ր պացիենտներին պետք է հոսպիտալացնել առաջին հերթին, եթե հիվանդանոցներում տեղերը չհերիքեն՚ պատմել է Նյու Յորքի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր Էնաս Բարին: Ավելի վաղ ամերիկացի գիտնականների այդ խմբի մշակած ալգորիթմը թույլ է տալիս որոշարկել ռիսկի խմբում գտնվող պացիենտի մաշկի քաղցկեղի ծագումը:

Արհեստական ինտելեկտը արդեն թույլ է տվել կանխատեսել համաճարակի զարգացումն աշխարհում: Դեկտեմբերին կանադական BlueDot ստարտափը, օգտագործելով արհեստական ինտելեկտը, կանխատեսել է համաճարակի զարգացումը Ուհանում՝ Առողջապահությամ համաշխարհային կազմակերպությունից 10 օր ատաջ: Տորոնտոյում գտնվող այդ ընկերությունը 2014-ից զբաղվում է ալգորիթմերի մշակումով, որ կանխատեսում է վարակի տարածումը մոլորակում: Իտալիայի առաղջապահության ինստիտուտի հրապարակած տվյալներով՝Covid-19-ի հետևանքներից մահացած պացիենտների 50,7%-ն ունեցել են նվազագույնը 3 խրոնիկ հիվանդություն, 25,7%-ը՝ 2 խրոնիկ հիվանդություն: Տվյալների վերլուծությունը կատարվել է մահացած 6801 պացիենտների հիվանդության պատմությունների հիման վրա: Առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաներից, որ կորոնավիրուսի ծանր ընթացքի վրա ազդում է, զարկերակային բարձր ճնշումն է՝ Մահացած պացիենտների 3/4-ը՝ 73%-ը: Դիաբետը ևս ռիսկի գործոն է կորոնավիրուսով վարակվածության դեպքում՝ մահացածների 31,3% շաքարախտ է ունեցել: Սրտի տարբեր պաթոլոգիաներ նույնպես ազդում են Covid-19-ով հիվանդների վիճակի ծանրացման վրա: Լետալ ելքերի 27%-ի դեպքում մարդիկ ունեցել են սրտի իշեմիկ հիվանդություններ (սրտի միջնապատի արյան մատակարարումների խանգարումներ, որ լինում է կորոնար երակների հիվանդության դեպքում): 23,7% դեպքերում պացիենտներն ունեցել են շողացող առիթմիա (սրտի ռիթմի խանգարում), 17,1% դեպքերում՝ սրտային անբավարարություն: Իտալացի գիտնականների ուսումնասիրություններում նշվում է երիկամային անբավարարությունը, որ ունեցել է մահացածների 22,2%-ը: 17,3%-ը վերջին 5 տարում քաղցկեղ են ունեցել: Հիվանդների, ում հիվանդությունների պատմությունները վերլուծվել են, միջին տարիքը 78 է, մեծ մասը՝ տղամարդիկ են: Գիտնականները նաև վերլուծել են հիվանդության առաջին ախտանիշները, որ ունեցել են պացիենտները նախքան հոսպիտալացումը՝ բարձր ջերմություն (75%), շնչարգելություն (71%), չոր հազ (40%): Հոսպիտալացումից հետո մե մասը (96,4%) ունեցել է թոքային սուր անբավարարություն, նվազ դեպքերում՝ երիկամային սուր անբավարարություն (24,7%): Ուսումնասիրության հեղինակները եզրակացության մեջ նշում են, որ հիվանդության առաջին ախտանիշների և լետալ ելքի միջև միջինը 9 օր կա: Հիվանդանոցում պացիենտները եղել են միջինը 5 օր: Իտալացի բժիշկները նշում են, որ եթե պացիենտը անմիջապես հայտնվում է վերակենդանացման բաժնում, այնտեղ միջինը 2 շաբաթ է անցկացնում: Այս տվյալները համարժեք են Ուհանի համաճարակի ժամանակ չինացի գիտնականների տվյալներին: Այդ պատճառով Եվրոպայում կորոնավիրուսի հայտնվելու պահից բժիշկները բարձր ճնշում, սրտային անբավարարություն ու դիաբետ ունեցող հիվանդներին ռիսկի խումբ որակեցին: Ֆրանսիայում գիտնականները դեռ չեն հրապարակել մահացության վիճակագրության վերլուծությունը, սակայն կլինիկ դիտարկումները նման պատկեր են տալիս: Իտալացի գիտնականների ուսումնասիրության մեջ միայն տարեց պացիենտներն են, մինչդեռ Եվրոպայում հայտնվում են ոչ մի պաթոլոգիա չունեցող երիտասարդ պացիենտների անբացատրելի մահեր:

RFI

Հ.Գ. Փաստորեն՝ կորոնավիրուսը ինքն իրեն չի սիրում կրկնել ու երկրից երկիր մուտացիա է ունենում, թեպետ հիմնականում տվյալները համընկնում են: Վստահաբար՝ այդ ալգորիթմը կօգնի նաև հայերիս կյանքը փրկել: Ու դա գլոբալ աշխարհի առավելություններից է, որ մեկի տվյալը դառնում է բոլորինը: Ողջ լերուք ու մնացեք տանը, որքան կարող եք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ