ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

20 կանխատեսում 2020-ի համար (մաս 4-րդ)

20 կանխատեսում 2020-ի համար (մաս 4-րդ)
08.01.2020 | 12:41

(Նախորդ մասը)


16. Բորիս Ջոնսոնը կգլխավորի բրեկզիտը
1997-ին բրիտանական The Independent-ը կանխատեսել է, որ 2020-ին Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ: Այն ժամանակ 32-ամյա Ջոնսոնը հայտնի էր իբրև ուղղամիտ խմբագիր ու մեկնաբան, բայց պետական պաշտոններ չուներ: «Չկաշկանդվելով ու կուսակցական գծով բախումների գնալով՝ Բորիսը կվերանայի ԵՄ անդամակցության պայմանները, որպեսզի Բրիտանիան Եվրոպայի հետ հարաբերվի ինչպես Կանադան, այլ ոչ թե ինչպես Տեխասը ԱՄՆ-ի հետ» գրել էին լրագրողները: Այս կանխատեսումը մոտ է իրականությանը: Բորիս Ջոնսոնը դարձավ վարչապետ 2019-ի հուլիսին: Նա աշխատում էր կառավարությունում 2016-ից՝ իբրև Թերեզա Մեյի կառավարության ԱԳ նախարար: Դեկտեմբերին Ջոնսոնը Պահպանողական կուսակցությանը տարավ հաղթանակի համապետական ընտրություններում՝ խոստանալով բրեկզիտը հասցնել ավարտին:


17. Հակագրավիտացիոն գոտիները հեղափոխականացնում են պատերազմ վարելը
«Պատկերացրեք աշխարհը, որտեղ կռիվները վարում են գետնից մի քանի ֆուտ բարձրության վրա՝ զինվորները ճախրում են օդում: 1968-ին մաթեմատիկոս Ջոն Բրենանը կանխատեսել է, որ հակագրավիտացիոն գոտիները «կհեղափոխականացնեն ցամաքային պատերազմների մարտավարությունը»: գրելով, որ «անգամ եթե հակագրավիտացիոն մեխանիզմը ինքնին չի ապահովում հորիզոնական շարժումը, դա կարելի է ապահովել ձգողականության համեմատաբար համեստ աղբյուրով»: Նա կանխատեսում էր որ 2018-ին մարդիկ կունենան հակագրավիտացիոն մեքենաներ ու ռեակտիվ ուսապարկեր, որ կարող են գործել 30 րոպե»: Չեղավ, եթե դուք Լյուկ Սկայուոկերը կամ Բազ Լայտերը չեք:


18.Միջուկային էներգիան կփոխարինի բնական գազին
1968-ին Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Սկարլոտը կանխատեսել է, որ 2018-ին միջուկային ռեակտորները կարտադրեն ԱՄՆ էներգիայի ընդհանուր ծավալի մեծ մասը, իսկ բնական գազի ծավալը կնվազի: Այդպես չէ՝ 2018-ին նավթի, գազի ու ածխի հանույթի հաշվին էր ԱՄՆ օգտագործած էլէներգիայի 79%-ը՝ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով: 12%-ը՝ էներգիայի վերականգնման աղբյուրներից էր, 9%՝ ատոմային էներգիայի:


19. Ամերիկացիները կաշխատեն շաբաթական 26 ժամ
1968-ին համարվում էր, որ 2020-ին ամերիկացիները կաշխատեն տարեկան 1370 ժամ (կամ շաբաթը՝ 26 ժամ) 1940 ժամի փոխարեն (կամ շաբաթը՝ 37 ժամ)՝ գրում էին ֆիզիկոս Հերման Կանը և ֆուտուրիստ Էնտոնի Վեյները: Բայց այդպես չէ: Թեպետ մենք աշխատում ենք ավելի քիչ՝ քան 1968-ին, միջին վիճակագրական ամերիկացին՝ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համաձայն՝ 2018-ին աշխատել է 1800 ժամ (շաբաթը՝ 35 ժամ):


20. Ազգայնականությունը կմարի
1968-ին պրոֆեսոր, Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Իթիել դե Սոլա Պուլը կանխատեսել է, որ մարդկային պատճառների էության ավելի որակյալ խոստումը, ավելի թեթև անցումն ու ավելի խոր ընկալումը ավելի հեշտ կդարձնի կապերի հաստատումը էթնիկ ու ազգային սահմաններից դուրս: «2018-ին ազգայնականությունը պետք է թուլացող ուժ դառնա աշխարհում: Աճող բացությունը զգացումների և նույնականացման վերաբերյալ կարող է օգնել մարդկանց հաղթահարել որոշ ավելի ապակառուցողական ու թշնամական պատճառները, որ ազգայնականության հիմքում են»՝ գրել է նա: Միանգամայն հակառակն է՝ հրահրվելով միգրացիայի, գլոբալացման, քաղաքական իստեբլիշմենտի նկատմամբ բացասական արձագանքից՝ պոպուլիստական ազգայնականությունը դարձավ առաջատար ուժ, որի հետևում բրեկզիտն էր, Դոնալդ Թրամփ ընտրությունը ու աջ ուժերի վերելքը Ֆրանսիայիում, Ավստրիայում, Իտալիայում, Հունգարիայում, Լեհաստանում ու այլ երկրներում: «Ամենուր, ուր նայում ես ժամանակակից աշխարհում, իրականում կարող ես տեսնել ազգայնականությունը»՝ գրում է Սթիվեն Ուոլտը՝ Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսորը Foreign Policy Magazine-ում:
Գրեյս Հաուկ, USA Today


Հ.Գ. Փաստացի՝ 1997-ին The Independent-ում աշխատել են պայծառատեսներ, որ կանխատեսել են ոչ միայն բրեկզիտը, այլև Բորիս Ջոնսոնի դերը բրեկզիտում: Ու դա ապշեցուցիչ է: Բորիս Ջոնսոնը 2019-ին վերընտրվեց վարչապետ ու Մեծ Բրիտանիան դուրս է բերում ԵՄ-ից: Ժամանակն ու պատմությունը կգնահատեն նրա դերն ու գործողությունների նշանակությունը Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության համար: Չի բացառվում, որ բրեկզիտի հետևանքով Մեծ Բրիտանիայից կառանձնանա Շոտլանդիան, իսկ դա թագավորության տրոհում է:
Աշխարհում արդեն 20-րդ դարից վարվում են հիբրիդային պատերազմներ՝ ներառելով կոշտ ու փափուկ ուժերի կիրառումները, տեղեկատվական ու տնտեսական պատերազմները: Իվերջո՝ կարևորը ոչ թե գետնից մի քանի ֆուտ բարձրության վրա՝ օդում ճախրող զինվորներով կռիվն է, այլ՝ կռիվների գլոբալ բացառումը, իսկ դա մարդկության համար գերխնդիր է, որ հազիվ թե 21-րդ դարում լուծվի: Մարդկությունը չի հաղթահարել գրավիտացիան՝ ձգողականությունը եղել ու մնում է ուժ, որ մարդուն գամում է գետնին, ու դա հրաշալի է:


Չարլզ Սկարլոտը գուցե շտապել է, բայց ապագան կարող է լինել ատոմային էներգետիկայինը, եթե մարդկությունը չգտնի ավելի էժան ու անվտանգ էներգակիրներ:
Ի պատասխան գլոբալացման՝ առաջ եկավ ազգայանականությունը՝ իբրև ինքնության պաշտպանական բնազդ: Բայց ամեն տեղ քաղաքականությունը իր դերն ունի, ու շատ արագ ազգայինի պաշտպանությունը վերաճեց պոպուլիզմի՝ կորցնելով նույնականության պահպանության նշանակությունը, դառնալով քաղաքական գործիք՝ իշխանության հասնելու համար՝ համաժողովրդական ընտրություններում: Հուսանք, որ 21-րդ դարի մնացած 80 տարիներին մարդկանց ինքնագիտակցությունը աստիճանաբար կհասնի մի մակարդակի, որը մերժում է պոպուլիզմն ու դեմագոգիան և պաշտպանում է ազգային ինքնությունն ու ազգային արժեհամակարգը: Կոսմոպոլիտիզմը երբեք չի եղել դրական արժեք, յուրաքանչյուր ազգ իր ինքնատիպությամբ է արժեքավոր ու հետաքրքիր, օգտակար ու անհրաժեշտ քաղաքակրթության զարգացման համար:
Մարդիկ միշտ են կանխատեսել ապագան՝ սխալվել են, ճիշտ են եղել, բայց երազել են, ու երազանքը իրականացնելը եղել է զարգացման շարժիչ ուժ: Շարունակեք երազել ու նպատակներ ունենալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ