Գերմանիայում գտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային խաղաղության համար ավելի մեծ սպառնալիք է, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իրը՝ գրում է Bild-ը:
YouGov հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հարցման տվյալներով՝ Թրամփին համարում են ավելի վտանգավոր, քան Իրանի քաղաքական ու հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին ու Չինաստանի նախագահ Սի Ձինպինին: Որ այս հնգյակը առավել մեծ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության համար՝ նշել է հարցվածների 41%-ը, 17%-ը ընտրել է Կիմին, 8%-ը՝ Պուտինին ու Համենեիին, 7%-ը՝ Սի Ձինպինին: Նման պատկեր էր ներկայացնում և YouGov-ի հարցումը անցած տարի, երբ հարցվածները համեմատել էին միայն Թրամփին, Կիմին ու Պուտինին: 48%-ը այն ժամանակ հայտարարել էր, որ այդ եռյակից ամենավտանգավորը Թրամփն է, 21%-ը ընտրել էր Կիմին, 15%-ը՝ Պուտինին: Նման հարցում է արել և հետազոտական Kantar ինստիտուտը: Հարցման համաձայն՝ գերմանացիները վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ավելի, քան կանցլեր Անգելա Մերկելին: 53% -ը նշել է «բարձր վստահություն» Մերկելի նկատմամբ, 44%-ը՝ «ավելի շուտ ցածր»: Մակրոնին 57% -ը գնահատել է դրական, 32%-ը՝ բացասական, 11%-ը՝ ձեռնպահ: Երրորդը Ավստրայի ընտրություններում հաղթած Սեբաստիան Կուրցն է՝ նրան վստահում է 33%-ը: Չորրորդը Պուտինն է (26%-ը նշել են ավելի շուտ մեծ վստահություն, 67%-ը ավելի շուտ՝ ցածր), նա շատ ավելի բարձր գնահատական է ստացել, քան Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը (12%-ը՝ 71%-ի դեմ) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (6%-ը՝ 86%-ի դեմ): Թրամփին վստահում է 6%-ը և չի վստահում 89%-ը:
Bild
Հ.Գ. Հետաքրքիր տվյալներ են, չէ՞: Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որ Եվրոպայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի հասակարական վստահություն, ինչպես եղել է ԱՄՆ նախորդ նախագահների պարագայում, ու դա ոչ միայն Դոնալդ Թրամփի «շնորհիվ» է, այլ՝ երկրորդ համաշխարհային պատերազմից ու սառը պատերազմի ավարտից հետո ընդունված աշխարհակարգի գլոբալ փոփոխությունները հանգուցակետին են հասնում, սկսվել է ԵՄ-ի բուն կայացման գործընթացը՝ առանց ԱՄՆ հովանու, ու աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքների տեսակետից Եվրոպան պակաս կարևոր չէ, քան Մերձավոր Արևելքը, որտեղ փոփոխությունները զուգահեռվում են պատերազմների հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ