ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միշտ հաշ­վի ա­ռեք փո­փո­խա­կան­նե­րի փո­փո­խու­թ­յու­նը

Միշտ հաշ­վի ա­ռեք փո­փո­խա­կան­նե­րի փո­փո­խու­թ­յու­նը
03.12.2019 | 00:39
Մեր պատ­մու­թյու­նը մեռ­նում է, երբ սկ­սում ենք օ­րա­կարգ դարձ­նել հո­գե­հան­գիս­տը: Սա այն­քան պարզ է, որ­քան Պան­դո­րա­յի արկղ բա­ցե­լը: Բայց մինչև չբա­ցես, ո­չինչ չես ի­մա­նա: Ե­թե Ա­դա­մը Ի­մա­ցու­թյան ծա­ռի պտու­ղը չպո­կեր, մարդ­կու­թյու­նը մինչև հի­մա կապ­րեր դրախ­տում, ու գու­ցե մենք մենք չլի­նեինք կամ ընդ­հան­րա­պես չլի­նեինք: Երբ Մե­ծի Տանն Կի­լի­կիո Ա­րամ Ա­ռա­ջին կա­թո­ղի­կո­սը Թվի­թե­րում գրում է. «Հե­ղա­փո­խու­թյունն ա­րագ շո­գիա­նում է, երբ խոս­տու­մը նրա հե­նա­րա­նը չէ։ ՈՒ երբ խոս­տու­մը հե­ռու է մնում կյան­քի ի­րա­կա­նու­թյու­նից, մի խոր ան­ջր­պետ է գո­յա­նում ժո­ղովր­դի ու իշ­խա­նու­թյան միջև. կա­ցու­թյուն, որն ան­նա­խա­տե­սե­լի վտանգ­նե­րով հղի է դառ­նում», չե՞ք ու­զում հարց­նել՝ Վե­հա­փառ, այլևս Ձեզ չե՞ն այ­ցե­լում իշ­խա­նու­թյան դես­պան­նե­րը ու շո­գիա­ցել են նրանց շռայլ, բայց ան­հիմն խոս­տում­նե­րը։ Հար­կավ, Ան­թի­լիա­սի կա­թո­ղի­կո­սը հե­ղա­փո­խու­թյան հո­գե­հան­գս­տի պա­տա­րագ չի մա­տու­ցում, չի էլ ակ­նար­կում՝ իր մտա­հո­գու­թյուն­նե­րի հիմ­քում ապս­տամ­բած Լի­բա­նա՞նն է, թե՞ հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նը: Ի՞նչ տար­բե­րու­թյուն, սա­կայն: Ան­ջր­պետն ան­ջր­պետ է: Բայց ո՞ր օր­վա­նից է Լի­բա­նա­նի կամ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան ու ժո­ղովր­դի ան­ջր­պե­տը դար­ձել Ան­թի­լիա­սի կա­թո­ղի­կո­սի հարց, թվում է՝ Աստ­ծո ու ժո­ղովր­դի միջև ան­ջր­պե­տը պի­տի ա­ռաջ­նա­յի­նը լի­ներ: Գու­ցե՝ ա­յո, գու­ցե՝ ոչ: Խա­ռը ժա­մա­նակ­ներ են: Այն­քան խա­ռը, որ ոչ ոք չգի­տի ոչ իր, ոչ Աստ­ծո տե­ղը: Կամ՝ խառ­նում է: ՈՒ խառ­նում է այն­քան, որ սե­փա­կան խոս­քին կշիռ տա­լու հա­մար սկ­սում է խո­սել Աստ­ծո… բար­դույթ­նե­րից:
Օ­րի­նակ՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ՀՔԾ կազ­մա­վոր­ման 12-րդ տա­րե­դար­ձի նիս­տում եր­կա­րա­շունչ ե­լույթ է ու­նե­նում, տեղ-տեղ մտա­ծում ես՝ որ­տե՞ղ եմ կար­դա­ցել, 10 տա­րի ա­ռա՞ջ էր, 20, 30, թե՞ մի 100 տա­րի կլի­նի, ու ա­նում է ծա­նոթ հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Օ­րի­նակ, թե ինչ է նշա­նա­կում ինս­տի­տու­ցիո­նալ ան­կա­խու­թյուն կամ՝ Գող­գո­թա­յի ճա­նա­պարհ: Կամ՝ որ ոչ ոք և ո­չինչ չի մո­ռաց­վում: Երբ այդ ա­մե­նի մա­սին խո­սում ես հե­ղա­փո­խա­կան «դու­խով», ա­սում ես. «Մեր խն­դիրն է, որ այս պե­տա­կան պաշ­տո­նյա­յի, այս իշ­խա­նի և բդեշ­խի բար­դույ­թը փո­խա­կերպ­վի, կր­կին կնե­րեք, այդ­պի­սի ձևա­կերպ­ման հա­մար, Հի­սու­սի բար­դույ­թով»: Ո՞րն է Հի­սու­սի «բար­դույ­թը»: Տեր ու ծա­ռա լի­նե­լը միա­ժա­մա­նակ: Բայց դա բար­դույթ չէ, այլ՝ շնորհ: Գու­ցե Ա­րամ Ա­ռա­ջի՞­նը, ե­թե «ան­ջր­պետ­ված» չլի­ներ, Նի­կոլ Ա­ռա­ջի­նին բա­ցատ­րեր, որ Աստ­ված բար­դույթ­ներ չու­նի, հե­րե­տի­կո­սու­թյուն է մարդ­կա­յին ո­րակ­նե­րը Աստ­ծուն վե­րագ­րե­լը, թե­կուզ նմա­նու­թյուն ակն­կա­լե­լու նպա­տա­կով: Ան­գամ ՀՔԾ-ում:
Երկ­րորդ եր­կա­րա­շունչ ե­լույ­թը վար­չա­պետն ու­նե­ցավ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ռազ­մա­վա­րու­թյան նա­խագ­ծի շուրջ: ՈՒ­շա­ցած, բայց անհ­րա­ժեշտ քայլ՝ կենտ­րո­նա­նալ ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի վրա: Փաս­տա­ցի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա­րա­կազ­միկ հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց առ այն, որ «ան­ցու­մա­յին շր­ջանն այլևս ա­վարտ­ված է», բայց ոչ ոք չարժևո­րեց կամ չհաս­կա­ցավ: Կամ՝ չհա­վա­տաց: Չհա­վա­տաց, որ «մենք տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան այս փու­լի մեր խն­դի­րը լու­ծել ենք» և «դրել ենք կա­յուն և բարձր տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վե­լու բո­լոր հիմ­քե­րը»: Չհա­վա­տաց, որ «վեր­ջին 1,5 տա­րում մեզ հա­ջող­վել է լու­ծել մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ա­մե­նահ­րա­տապ խն­դիր­նե­րը», «ՀՀ-ն, մեր կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րո­ղա­ցել է դիր­քա­վոր­վել, մեր ըն­թա­ցիկ պատ­կե­րա­ցում­նե­րին, մեր ռազ­մա­վա­րա­կան շա­հե­րին և նպա­տակ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում»: Չհա­վա­տաց, որ «մեզ հա­ջող­վել է, և դա այլևս ի­րո­ղու­թյուն է՝ ա­պա­հո­վել ՀՀ-ում ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­յու­նու­թյու­նը և ա­պա­հո­վել ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­յու­նու­թյու­նը տևա­կա­նո­րեն և ար­ձա­նագ­րել, որ այդ կա­յու­նու­թյու­նը հիմն­ված է ՀՀ ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան քվեն ու­նե­ցող քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա, այ­սինքն՝ ՀՀ ժո­ղովր­դի պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րե­լու կա­րո­ղու­թյան վրա»:
Չհա­վա­տաց, որ «1,5 տար­վա պրո­ցես­նե­րը՝ թե տն­տե­սու­թյան ո­լոր­տում, թե ար­տա­քին քա­ղա­քա­կան ո­լոր­տում, թե Ղա­րա­բա­ղի հար­ցի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, թե քա­ղա­քա­կան կյան­քի և ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­նե­րի և ինս­տի­տուտ­նե­րի ա­ռու­մով, ցույց են տվել մեր ռազ­մա­վա­րա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի մր­ցու­նա­կու­թյու­նը կամ դրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ՀՀ ազ­գա­յին և պե­տա­կան շա­հե­րին»:
Չհա­վա­տաց պարզ պատ­ճա­ռով. ոչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ոչ որևէ մե­կը ա­ռայ­սօր չի սահ­մա­նել ՀՀ ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հը, և ու­րեմն ցան­կա­ցա­ծը կա­րող է ա­սել, որ ա­մեն ինչ հա­մա­պա­տաս­խա­նում է կամ չի հա­մա­պա­տաս­խա­նում ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հին: Մե­կու­կես տա­րի անց:
Մե­կու­կես տա­րի անց մենք ար­ձա­նագ­րե­ցինք, որ «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նին» 2019-ին ար­ժե 9856100 դո­լար՝ ըստ «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի դրա­մա­հա­վա­քի: Հա­կա­ռակ ան­գամ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մար­տահ­րա­վե­րի՝ ամ­սա­կան 10000 դրամ փո­խան­ցել հիմ­նադ­րա­մին և «հա­մա­հայ­կա­կան բյու­ջե» ձևա­վո­րե­լու գա­ղա­փա­րի: Հարցն այն չէ, որ «Հե­ռուս­տա­մա­րա­թոն-2018»-ին նվի­րա­բեր­վել էր 11 մլն 109633 դո­լար, այս ան­գամ՝ ա­վե­լի քիչ, ա­մե­նա­քի­չը 2006-ից: Ին­չու՞: Հա­կա­ռակ հա­վաս­տիա­ցում­նե­րի, որ Հա­յաս­տա­նը, սփյուռ­քը, Ար­ցա­խը հե­տայ­սու ամ­բող­ջու­թյուն են: Ա­մե­նա­պարզ պատ­ճա­ռով՝ հե­րիք է մու­րաց­կա­նու­թյու­նը մա­տու­ցել իբրև հայ­րե­նա­սի­րու­թյուն: Հայ­րե­նա­սի­րու­թյուն, որ պար­տադր­վում է միայն սփյուռ­քին: Ա­ռա­վել ևս, որ հե­ղա­փո­խու­թյան սկզ­բին բա­րե­հա­ջող ա­պա­ցու­ցե­ցինք, թե մեր ազ­գա­յին մու­րաց­կա­նու­թյամբ հա­վաք­ված գու­մար­նե­րը ինչ­պես կա­րող ենք… վատ­նել: Ճիշտ, թե սուտ: ՈՒ չհաս­կա­ցանք, որ դա ու­ղիղ ա­հա­զանգ էր սփյուռ­քին՝ փող չտաք: Հա­մե­նայն դեպս, մի իշ­խա­նու­թյան, որ իր մի­լիոն­նե­րը հատ­կաց­նում է մա­քուր գոր­գե­րը լվա­նա­լու, ինք­նա­թիռ գնե­լու, սե­փա­կան կե­ցա­վայ­րե­րը բա­րե­նո­րո­գե­լու, գոր­ծու­ղում­նե­րի ու այ­ցե­րի՝ ա­ռանց կոնկ­րետ ար­դյունք­նե­րի, նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձերն ու պարգևավ­ճար­նե­րը բազ­մա­պատ­կե­լու և այլ ծախ­սե­րի, որ հա­մո­զում են՝ փող կա, ծախ­սել չգի­տեն, աշ­խա­տել չեն կա­րո­ղա­նում:
Աշ­խա­տե­լու մա­սին. ա­վե­լի ճիշտ՝ դար­ձյալ նվի­րատ­վու­թյուն­նե­րի: Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին նվի­րատ­վու­թյուն­նե­րի սկան­դա­լի հայտ­նի ու ան­հայտ ման­րա­մաս­նե­րի մեջ չմտ­նե­լով՝ փաս­տա­ցի մթ­նո­լորտն այն­քան է քա­ղա­քա­կա­նաց­ված, որ նվի­րատ­վու­թյու­նը դար­ձել է քրեա­կան հան­ցանք: Ինձ կա­ռար­կեն՝ ոչ ան­շա­հախն­դիր նվի­րատ­վու­թյու­նը: Բայց ու՞մ հա­մար է մութ, որ այդ­քան թանկ նվեր­նե­րը քա­ղա­քա­պե­տա­րա­նին գե­ղե­ցիկ շեն­քի հա­մար չեն ար­վե­լու: Քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող­նե­րը պա­տաս­խա­նե՞լ են հար­ցին՝ այդ չա­րա­բաս­տիկ ԿԱ­ՄԱԶ-նե­րը իր տու՞ն է տա­րել: Ինձ նո­րից կա­ռար­կեն, որ դա հիմ­նա­վո­րում չէ: Ի­հար­կե, հիմ­նա­վո­րում է, նվե­րը տր­վել է քա­ղա­քին:
Հայկ Մա­րու­թյա­նը իբրև Երևա­նի քա­ղա­քա­պետ մե­ղա­վոր է, ո­րով­հետև բաց ու «դու­խով» խն­դի­րը չի դրել ԱԺ-ի ա­ռաջ ու չի ա­ռա­ջար­կել կամ պա­հան­ջել այն­պի­սի օ­րեն­սդ­րու­թյուն, ո­րով հան­գիստ ու բա­ցա­հայտ՝ ա­ռանց կեղծ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­պետն ի­րա­վունք ու­նե­նա օ­րենք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում սահ­մա­նել նվի­րատ­վու­թյուն­նե­րի, հո­ղա­հատ­կա­ցում­նե­րի օ­րի­նա­կա­նու­թյան, շեն­քե­րի կա­ռու­ցա­պատ­ման փո­փո­խու­թյուն­նե­րը: Չեմ ըն­դու­նում ա­ռար­կու­թյու­նը, որ օ­րենք­ներ կան: Կան, բայց սահ­մա­նա­փակ են: Քա­ղա­քա­պե­տը պար­տա­վոր է հա­վա­սար պայ­ման­ներ ա­պա­հո­վել բո­լո­րի հա­մար: Այ­լա­պես կամ հա­վեր­ժա­կան ար­դա­րա­նա­լու է, կամ դեպ­րե­սիա­յի մեջ է ընկ­նե­լու: Կամ՝ մի քա­նի օ­րով ար­ձա­կուրդ է գնա­լու: Կա այս ա­մե­նի հա­կա­ռակ կողմն էլ. մենք, չգի­տես ին­չու, կար­ծում ենք, որ ար­տա­սահ­ման­ցի ներդ­րող­նե­րը մա­քուր, ազ­նիվ, ար­դար ու հա­մա­րյա սուրբ են, իսկ մեր մե­ծա­հա­րուստ­նե­րը, ա­վե­լի ճիշտ՝ օ­լի­գարխ­նե­րը, մեղմ ա­սած, սրի­կա­ներ են, որ հարս­տա­ցել են մեր հաշ­վին: Մենք բո­լո­րո­վին դեմ չենք, որ նրանք էլ՝ «Հի­սու­սի բար­դույ­թով», բա­ժա­նեն ու­նեց­ված­քը աղ­քատ­նե­րին, ու վերջ: Իս­կա­պես՝ ա­մեն ստ­րուկ ե­րա­զում է ոչ թե ա­զա­տու­թյուն, այլ սե­փա­կան ստ­րու­կը ու­նե­նալ: Իսկ ա­զա­տու­թյու­նը այս պա­րա­գա­յում նշա­նա­կում է, որ սե­փա­կան օ­լի­գարխ­նե­րին էլ պետք է հա­վա­սար վե­րա­բեր­մունք ցույց տալ ու նրանց հա­մար ա­պա­հո­վել ոչ միայն օ­րի­նա­կան դաշ­տում գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլև հա­սա­րա­կա­կան ըն­կա­լում, որ նրանք նույն­պես հայ­րե­նա­սեր են ու հայ­րե­նի­քի հա­մար են աշ­խա­տում: ՈՒ հա­րուստ լի­նե­լը ոչ մեղք է, ոչ հան­ցանք, ոչ ա­պօ­րի­նու­թյուն: Կո­ռուպ­ցիա­յի դեմ կռ­վի, ա­մեն տեղ ու ա­մեն ին­չում կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րի ուր­վա­կա­նը նյու­թա­կա­նաց­նե­լով՝ ու՞ր ենք գնում:
Փաս­տա­ցի Հայկ Մա­րու­թյա­նին է վե­րա­դառ­նում սևե­րի ու սպի­տակ­նե­րի իր նե­տած բու­մե­րան­գը, երբ ին­քը սկ­սում է աշ­խա­տել սևե­րի հետ, չեն նե­րում ոչ սպի­տակ­նե­րը, ոչ սևե­րը: Դա­տա­խա­զու­թյու­նը կա­րող է գործ հա­րու­ցել՝ մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը ստու­գե­լու հա­մար, ԼՀԿ-ն կա­րող է ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծել, և այլն, և այլն: Բայց այս մթ­նո­լոր­տում հա­զիվ թե ԱԺ-ում որևէ պատ­գա­մա­վոր կամ կու­սակ­ցու­թյուն նա­խա­ձեռ­նի ՏԻՄ մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­պա­տաս­խա­նե­ցում ի­րա­կա­նու­թյա­նը: Այս մթ­նո­լոր­տում 64-րդա­կան հարց է՝ Հայկ Մա­րու­թյա­նը հրա­ժա­րա­կան կտա՞, թե՞ չի տա: Միևնույն է, նույ­նիսկ ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ու նոր քա­ղա­քա­պե­տի պա­րա­գա­յում պետք են օ­րեն­սդ­րա­կան լու­ծում­ներ՝ բա­ցար­ձակ թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կա­յին ու ան­խո­ցե­լի գոր­ծե­լու հա­մար:
Հրա­պա­րա­կա­յին գոր­ծե­լու մա­սին. ՔՊ պատ­գա­մա­վոր Հայկ Սարգ­սյա­նը ա­ռա­ջար­կում է զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյուն՝ ա­րա­գաց­ված ըն­թա­ցա­կար­գով՝ 1 ա­միս ու պե­տա­կան բյու­ջե 10 մլն դրամ վճա­րե­լով: Միան­գա­մից մի ա­սեք, որ դա­սալ­քու­թյան քա­րոզ է պա­տե­րազ­մող երկ­րում: Մի ա­սեք, որ ան­փորձ է ու չի հաս­կա­նում՝ 1 ամ­սում անհ­նար է ան­գամ կրա­կել սո­վո­րել: Կամ՝ բա­նա­կում ծա­ռա­յելն ինք­նան­պա­տակ չէ. երկ­րի անվ­տան­գու­թյունն է ա­պա­հով­վում: Պարզ­վում է՝ դա … ե­րազ է՝ «Սա իմ ե­րա­զած Հա­յաս­տանն է, որ­տեղ այլևս չի լի­նի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյուն»,- ա­սել է Հայկ Սարգ­սյա­նը, որ ըն­դա­մե­նը ա­ռա­ջար­կում է ար­տա­սահ­մա­նում գտն­վող զի­նա­պարտ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին վե­րա­դառ­նալ հայ­րե­նիք ա­վե­լի շուտ, քան կլ­րա­նա 27 տա­րին, և վճա­րել 10 մի­լիոն դրամ, ո­րից հե­տո ծա­ռա­յել ա­րա­գաց­ված ըն­թա­ցա­կար­գով: Ըն­դա­մե­նը: Նա վս­տահ է, որ 10 մի­լիոն դրա­մը բո­լո­րի հա­մար 10 դրամ վճա­րե­լու պես հեշտ գործ է՝ բա­նա­կը փող է կու­տա­կում, զի­նա­պար­տը չի ծա­ռա­յում: Այս­քա­նից հե­տո առն­վազն հաս­կա­նա­լի չէ, թե ՊՆ-ն ին­չու՞ բա­ցա­սա­կան դիր­քո­րո­շում ու­նի: Մի՞­թե պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար Գաբ­րիել Բա­լա­յա­նը չի հաս­կա­նում, որ Քլոն­դայք է ա­ռա­ջարկ­վում բա­նա­կին: Ին­չու՞ է հի­շեց­նում, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան հիմ­քը Սահ­մա­նադ­րու­թյունն է, որ­տեղ գր­ված է, որ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի պար­տա­վոր է մաս­նակ­ցել ՀՀ սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը: «Դա ոչ թե հա­յե­ցո­ղա­կան լիա­զո­րու­թյուն է, այլ պար­տա­վո­րու­թյուն: Զին­ծա­ռա­յու­թյուն չանց­նե­լու հիմ­քե­րը ևս օ­րեն­քով սահ­ման­ված են»: Մի՞­թե ՔՊ պատ­գա­մա­վո­րը ի­րա­վունք չու­նի Սահ­մա­նադ­րու­թյուն շր­ջան­ցե­լու: Մի՞­թե նոր Հա­յաս­տա­նում 1 ա­մի­սը բա­վա­րար չէ 5 ա­միս տևող ու­սում­նա­կան փուլն ա­վար­տե­լու հա­մար: Թե­կուզ՝ ե­րա­զում, բայց 10 մի­լիո­նով: Նրանք այդ­պես են սի­րում Հայ­րե­նի­քը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ գի­տի՝ ին­չու՞ հան­կարծ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հո­րա­դի­զում խո­սեց հաղ­թա­նակ­նե­րի մա­սին: Ո՞վ է պա­տաս­խա­նա­տու, որ ինչ­պես է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րարն է ա­սում՝ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Հա­յաս­տա­նում ար­դեն հաղ­թել է, բայց ար­տա­գաղ­թը շա­րու­նակ­վում է, իսկ ներ­գաղ­թում են միայն հն­դիկ­նե­րը: Երբ 2020-ին, ԵԱՏՄ ան­դա­մակ­ցու­թյան պատ­ճա­ռով, հա­րյու­րա­վոր ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ներ­մուծ­ման մաք­սա­տուր­քե­րը բարձ­րա­նան, չե՞նք զգա­լու այն մի­լիոն­նե­րի պա­կա­սը, որ բյու­ջե էին մտ­նե­լու, ե­թե Ա­մուլ­սա­րի ոս­կու հան­քի շա­հա­գոր­ծու­մը չդարձ­նեինք մի կա­թիլ մեղ­րի պատ­մու­թյուն: Եվ՝ վա­վե­րաց­նե­լու՞ ենք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, թե՞ ոչ: 2020-ը ևս անց­նե­լու է ոչ մի հար­ցի կոնկ­րետ պա­տաս­խան չտա­լու՞ սկզ­բուն­քով: Կամ՝ ան­կա­րո­ղու­թյամբ: Թե՞ միշտ պետք է հաշ­վի առ­նել փո­փո­խա­կան­նե­րի փո­փո­խու­թյան օ­րեն­քը: Մա­նա­վանդ երբ հա­վա­սա­րու­մը կազմ­ված չէ, կամ կազմ­ված է միայն հայտ­նի­նե­րից, իսկ ան­հայտ­ներն ու­նեն ի­րենց հա­վա­սա­րու­մը, որ­տեղ ա­մեն ինչ հայտ­նի է: Ողջ ե­ղեք: Գա­րուն կգա, կբաց­վի վար­դը:
Դիտվել է՝ 3969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ