Հայաստանում շարունակում են «հեղափոխություն խաղալ», թեև աշխարհը տեղում կանգնած չէ
04.10.2019 | 00:59
2019-ի սեպտեմբերի երկրորդ կեսին աշխարհն ականատես եղավ երկու անհամազոր, բայց փոխկապակցված գործընթացի։ Եվ կրկին ուշադրության կետրոնում էր ԱՄՆ-Իսրայել երկյակի և Իրանի հակամարտությունը։ Իրանին տանուլ տալով այն ամենը, ինչ հնարավոր էր տանուլ տալ, իսկ սեպտեմբերի երկրորդ կեսին առերեսվելով Մեծ Բրիտանիայի դատարանի կողմից Իրանի դեմ ԱՄՆ-ի հայցը մերժելու իրողության հետ, պաշտոնական Վաշինգտոնը վերադարձավ իրանական քաղաքներին ու զինված ուժերին ռազմական հարված հասցնելու սպառնալիքների մարտավարությանը։ Այս անգամ առիթ դարձավ եմենցիների կայծակնային հարվածը Սաուդյան մի շարք նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ)։ Սաուդյան ՆՎԳ-ների հրդեհներն օրերով չէին դադարում, և դա անդրադարձավ Պարսից ծոցի գոտուց համաշխարհային շուկա նավթի մատակարարման վրա։ Նույնիսկ սեպտեմբերի վերջին Էր Ռիադը խոստովանեց, որ կարողացել է վերականգնել նավթի արդյունահանման միայն 75 %-ը։ Սպիտակ տունը, բոլորովին անհարմար չզգալով, այդ հարվածների համար մեղադրեց... Իրանին։
Եվ դա առայժմ վերը նշված գործընթացներից միայն մեկն է։ Պարադոքսը հետևյալն է. Իրանը կտրականապես ժխտում է իր մասնակցությունը և նույնիսկ Շվեյցարիայի միջոցով բողոք է ներկայացրել ամերիկյան պետդեպարտամենտին։ Եմենի զինվորական ղեկավարությունը (ապստամբած եմենցի շիաների` հուսիների կառավարությունը) պաշտոնական հայտարարություն է տարածել, որ հենց եմենյան անօդաչու թռչող սարքերն են (ԱՕԹՍ) հարվածել Սաուդյան Արաբիայի տարածքի թիրախներին։ Հարվածները հասցվել են սաուդցիներին սթափեցնելու նպատակով, որ նրանք դադարեցնեն Եմենի տարածքի մի մասի օկուպացումը։ 2015 թ. ես գրել էի Եմենում սաուդցի օկուպանտների ֆաշիզմի և օտարերկրյա ագրեսիայի պատճառով մարդասիրական վիթխարի աղետի մասին։ Այժմ արդեն ՄԱԿ-ն է հրապարակել այն փաստը, որ պատերազմի տարիներին Եմենում վերքերից ու սովից մահացել է ավելի քան 65 հազար երեխա։ Էլ ի՞նչ տվյալներ են պետք, որ հավատան եմենցիներին ու Իրանին և համոզվեն, որ Եմենում արդեն ոչ թե պարզապես մարդասիրական աղետ է, այլ ամենաիսկական ցեղասպանություն։
Ընդ որում, անգամ Սաուդյան Արաբիան է լռում հարվածներին Իրանի մասնակցության կամ չմասնակցության մասին։ «Սաուդյան Արաբիան դեռ չգիտի, թե ով է գտնվում «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների հետևում։ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իմանալու համար, թե որ կողմն է պատասխանատու հարվածների համար»,- նշել է թագավորության էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը։ Բայց ԱՄՆ-ին դա չի խանգարում, որ հարվածների մեղավոր համարի հենց Իրանին։ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման ֆոնին «պատրաստ է Իրանի դեմ կռվին»։ Իսկ ահա արաբների շրջանում ոչ միայն խուճապ է, այլև եկել է սթափվելու պահը։ Քուվեյթի խորհրդարանի նախկին անդամ և պաշտպանության նախարարի խորհրդական, շեյխ Նասեր ալ Դուվեյլին հայտարարել է. «Թրամփը խաբում է ձեզ։ Նա չի գնա Իրանի դեմ պատերազմի։ ԱՄՆ-ը պարտվել է նույնիսկ Աֆղանստանում։ Այնպես որ Թրամփին պետք են միայն փողերը։ Ոմանք իմ հայտարարությունը համարում են դավաճանություն։ Նրանք ատում են ճշմարտությունը, որովհետև այն դառն է։ Մի հավատացեք Թրամփին։ Եթե պատերազմ սկսվի, ոչ մի արաբական նավթ չի մնա, և մենք կվերադառնանք նախնադար»։ Բայց արդեն սեպտեմբերի 20-21-ին Իրանի հասցեին մեղադրանքներում Սաուդյան Արաբիան միացավ ԱՄՆ-ին։ Դրա «գինը» եղավ այն, որ Վաշինգտոնն ու Էր Ռիադը պայմանավորվեցին Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոգիի սպանությանը թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի (այսինքն` պետության) մասնակցության հարցում։ Թե ինչպես են պայմանավորվել ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան, ընդ որում, մինչև այն աստիճան, որ Խաշոգիի սպանությունից մեկ տարի անց բին Սալմանն ընդունել է հանցագործության մեջ պետության մասնակցությունը, դժվար է ասել։ Այնուամենայնիվ, տվյալներ ներկայացնեմ, և ընթերցողներն իրենք կարող են սեփական վարկածները կառուցել, թե ինչպիսին կարող էր լինել աս Սաուդների թագավորական ընտանիքի և Վաշինգտոնի «սակարկության գինը»։ «Այդ ամենը կատարվել է իմ վերահսկողությամբ, այդ պատճառով ես եմ կրում ողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է արքայազնը ռեժիսոր Մարտին Սմիթին, որը ֆիլմ է ստեղծել լրագրողի սպանության մասին։ Բայց պարադոքս է. միևնույն ժամանակ պնդում է, որ տեղյակ չի եղել Խաշոգիի դեմ գործողությանը։- Մեր երկրում 20 մլն մարդ կա։ Նրանցից 3 միլիոնը պետական ծառայող է։ Հնարավոր չէ իմանալ, թե ինչ է անում նրանցից յուրաքանչյուրը»։ Այսինքն, այո, ես վերահսկել եմ, բայց «չեմ իմացել»։ Այնպես որ, այստեղ միայն մի բան է հնարավոր. ԱՄՆ-ն այն բանի համար է «բարկացել» արքայազն Մուհամեդի վրա, որ նա սպանել է... ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործակալին, ոչ թե սովորական լրագրողի։ Իսկ թե Վաշինգտոնն ինչ է խոստացել արքայազն Մուհամեդին այդ սպանությանն իր մասնակցությունն ընդունելու փոխարեն, ժամանակը ցույց կտա։
Ոմանց կարող է թվալ, թե հակաիրանական հռետորաբանության Վաշինգտոնի հերթական դիմումը կապված է այն բանի հետ, որ Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունից հետո ԱՄՆ-ն Իրանի ղեկավարությանը կրկին առաջարկել է «նոր բանակցություններ»։ Դա անիմաստ է, բացի այդ, սեպտեմբերի 18-ին Իրանական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեին կոշտ կերպով հայտարարել է. «Թեհրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ»։ Նշելով, որ ամերիկացի պաշտոնյաները տարբեր հայացքներ ունեն բանակցությունների շուրջ, Խամենեին ավելացրել է. «Երբեմն նրանք հայտարարում են անվերապահ բանակցությունների մասին, երբեմն 12 պայման են առաջ քաշում։ Դա կամ նրանց շփոթահար քաղաքականության հետևանք է, կամ էլ հակառակ կողմին շփոթեցնելու պայմանավորվածություն։ Իրանը, անշուշտ, չի շփոթվի այդ հարցում, որովհետև մեր ուղին ճիշտ է և արդարացի»։ Ավելի ուշ և՛ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, և՛ նախագահ Ռոհանին, և՛ իրանցի զինվորականները բազմիցս պնդել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Արևմուտքը չի վերադարձել 2015-ին կնքված «միջուկային գործարքի» շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Իսկ ահա երկրորդ գործընթացը զարմանալի ու բազմաշերտ է։ Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ նշել են, որ սաուդյան ՆՎԳ-ների վրա եմենյան ԱՕԹՍ-ների հարձակումից հետո նավթի գները կտրուկ բարձրացել են, ու նավթի համաշխարհային շուկայում սաուդցիներին արագորեն փոխարինել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը։ Այո, ԱՄՆ-ը նույնպես։ Սեպտեմբերի 18-ին ոմն ռուս գրող-գաղտնաբան Մաքսիմ Կալաշնիկով գրել է, որ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը կարող էին իմանալ Եմենի կողմից պատաստվող հարձակման մասին։ Եվ որպես անուղղակի ապացույց է բերում «Կասկածելի գործարքներ նավթի առքուվաճառքում։ Մոսկովյան սակարանում մարգարե՞ է հայտնվել» տեղեկությանը հղումը, որում կան այսպիսի տողեր. «Առևտրականները լրջորեն խոսում են ոմն սպեկուլյանտ միլիարդատիրոջ մասին, որը կասկածելիորեն հաջող է խաղացել նավթի վրա ԱՕԹՍ-ների հարձակումից մի քանի օր առաջ»։ Այնպես որ հուսիների հարձակումը Սաուդյան Արաբիայի վրա, ինչպես նաև Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն առայժմ միայն նոր հարցեր են ծնում։
Այնուհետև Եմենի և Սաուդյան Արաբիայի պատերազմի թատերաբեմի ոչ վաղուցվա իրադարձությունների հետաքրքիր բացատրություններ սկսեցին գալ Ռուսաստանից։ Մեկնաբանությունների էությունն այս է. Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա եմենցի հուսիների հարձակման մեջ առկա է «չինական հետք»։ Ռուս փորձագետները համոզված են, որ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների դեմ Իրանի անհամաչափ հակամիջոցների ակտիվացումն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ Իրանի ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքման հետ։ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի դաշինքին հասկացրել են, որ Թեհրանի ու նրա դաշնակիցների վրա «առավելագույն ճնշման» շարունակումը կարող է զգալի վնասների, ավելին, աղետալի կորուստների հանգեցնել։ Ռուս փորձագետների հրապարակած տեղեկությունում անձամբ ինձ գրավեց մի նրբագույն հանգամանք, որի մասին լռել էին Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի ԶԼՄ-ները։ Պարզվում է, որ եմենցի հուսիները, բացի պատասխանատվությունն ստանձնելուց, նաև հայտարարել են, որ հարձակումները կատարվել են 10 անօդաչու ինքնաթիռներով (Արևմուտքը և Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները խոստովանել էին միայն երկու ԱՕԹՍ-ի հարձակումը)` «թագավորության ներսի մարդկանց հետ համագործակցելով»։
Այսինքն, կա՛մ Սաուդյան Արաբիայի ներսում, այն էլ ՀՕՊ-ի ուժերում, ոչ այն է` Եմենի, ոչ այն է` Իրանի, լրտեսական հզոր ցանց կա, կա՛մ էլ իրենց ռազմական հակառակորդներին օգնել են այն սաուդցիները, որոնք դժգոհ են պատերազմից և ցանկանում են տապալել աս Սաուդների կառավարող արքայատոհմը։ Պարզվել է նաև, որ հուսիները, բացի ԱՕԹՍ-ներից, օգտագործել են նաև թևավոր հրթիռներ։ Աշխարհում շատ չեն թևավոր հրթիռներ ունեցող երկրները։ Ավելի քիչ են թևավոր հրթիռներ ունեցող այն երկրները, որոնք կարող էին Եմենին մատակարարել դրանք։ Բայց անվիճելի է, որ շատ բարձրորակ հրթիռներ ունեն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը։ Սակայն չշտապենք վերջնական եզրակացություններում. ստորև բերվող տեքստից Հայաստանի քաղաքացիները կհասկանան, թե ինչու։
Վերադառնանք եմենցիների հարձակումներում «չինական հետքի» հարցին։ Մենք արդեն հայտնել ենք Հայաստանի քաղաքացիներին, որ Չինաստանն ու Իրանը մի շարք երկկողմ համաձայնագրերով աշխարհով մեկ «գազային մարտահրավեր» են նետել ԱՄՆ-ին։ Նորից ընդգծենք. Պեկինում օգոստոսի վերջին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի ու նրա չին գործընկեր Վան Իի բանակցությունները և Իրանի ու Չինաստանի ռազմավարական գործընկերության մասին 2016 թ. 25 տարով կնքված համապարփակ համաձայնագրի ճանապարհային քարտեզը դարձան «սեյսմիկ բեկում ածխաջրածինների համաշխարհային հատվածում»։ Դա իմ գնահատականը չէ. իրանա-չինական հարաբերությունների նոր փուլն այդպես բնութագրեցին Արևմուտքի, Իսրայելի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի փորձագետները։
Սաուդյան Արաբիայի վրա եմենցիների հարձակումներում «չինական հետքի» փնտրտուքում բոլորից հեռու գնաց ռուս փորձագետ Վլադիմիր Վասիլևը։ Նա կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ուղղակի ռազմական հակամարտությունը հազիվ թե հնարավոր է, իսկ ահա «միջնորդավորված պատերազմը» կարող է տեղափոխվել նաև ամերիկյան աշխարհամաս, քանի որ Լատինական Ամերիկայում բավականաչափ իրանամետ «քնած» խմբավորումներ կան։ Ես ավելացնեմ` չինական խմբավորումներ նույնպես, եթե հիշենք չինացի զինվորականների «այցերը» Վենեսուելա կամ լատինաամերիկացի մաոիստների ընդհատակյա զինված խմբերը Անդյան լեռների գոտում (Պերուի «Սենդերո լումինոսո» շարժման տիպի)։ Այստեղ ինչպես չվերհիշես չինական հնագույն «Պատերազմի արվեստը» աշխատությունը. «Երբեք չի եղել, որ պատերազմը երկար շարունակվի, և դա պետությանը շահավետ լինի։ Եթե պատերազմ են մղում, իսկ հաղթանակը ձգձգվում է, ապա զենքը բթանում է, սրերը՝ կոտրվում»։ Աշխատության հեղինակը չին լեգենդար զորավար և փիլիսոփա Սուն Ցզին է (մ.թ.ա. VI-V դդ.), որը մշակել է և՛ տեղեկատվական քարոզչության, և՛ այն բանի, որն այժմ կոչում են PR (փիար), այդ թվում՝ հակառակորդ երկրի թիկունքի ու հանրության կազմաքանդման մեթոդաբանությունը։ Իմ կողմից Հայաստանի իշխանություններին ու քաղաքացիներին կառաջարկեմ մտածող-զորավար Սուն Ցզիի ևս մեկ խորհուրդ. «Անկարգությունը ծնվում է կարգից, վախկոտությունը՝ քաջությունից, թուլությունը՝ ուժից։ Կարգն ու անկարգությունը թիվ են, քաջությունն ու վախկոտությունը՝ զորություն, ուժը և թուլությունը՝ ձև»։
Ժամանակակից Չինաստանն ու Իրանը իրենց թշնամիների դեմ գործում են հենց այդ կանոնով։ Համենայն դեպս, սեպտեմբերի 19-ին հաղորդվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսելու բանակցությունները Չինաստանի հետ` թուլացնելու համար` երկկողմ «առևտրային պատերազմի» բացասական հետևանքները»։ Վաշինգտոնում, այդ թվում՝ բանակում, նույնպես հիանալի գիտեն Սուն Ցզիի բոլոր խորհուրդները «Պատերազմի արվեստը» աշխատությունից։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ