ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միա­ց­յալ քա­ղա­քա­կան ճա­կատ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի իշ­խա­նու­թ­յան դեմ

Միա­ց­յալ քա­ղա­քա­կան ճա­կատ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի իշ­խա­նու­թ­յան դեմ
13.09.2019 | 00:43
Թեև Հա­յաս­տա­նի շուրջն ա­մեն օր բազ­մա­թիվ հե­տաքր­քիր բա­ներ են կա­տար­վում, մեր ներ­քին ի­րա­վի­ճակն ստի­պում է կենտ­րո­նա­նալ այն հար­ցի վրա, թե, ի վեր­ջո, ինչ է սպա­սում մեզ։ Թեթևա­կի վեր­հի­շենք վեր­ջին մի շարք ի­րա­դար­ձու­թյուն­ներ, և դա բա­վա­րար կլի­նի, որ հաս­կա­նանք՝ այժմ մեր եր­կիրն իր պատ­մու­թյան ար­հես­տա­կա­նո­րեն բար­դաց­ված շր­ջան է ապ­րում։ Ա­հա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի վճի­ռը ԼՂՀ ՊՊԿ-ի նա­խա­գահ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին և Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի փաս­տա­բան­նե­րի բո­ղո­քի հար­ցով. ա­պա­ցուց­ված է, որ մենք՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներս, նա­խա­պես գի­տեինք, որ այդ մար­դուն կա­լան­քի տակ պա­հե­լը հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է։ Բայց ժա­մա­նա­կը տե­ղում չի կանգ­նում, «սառ­ման կետ» չու­նի։ Բնա­կա­նա­բար, պա­հանջ է ա­ռա­ջա­նում, որ ան­հա­պաղ ա­զա­տեն Քո­չա­րյա­նին։ Եվ ի՞նչ։
Ա­հա թե ինչ։ Վար­չա­պետ Փա­շի­նյանն ան­մի­ջա­պես հան­դի­պում է «Սաս­նա ծռե­րի» ա­հա­բե­կիչ­նե­րի հետ։ Ճիշտ է, Է­րե­բու­նու ՊՊԾ գն­դի վրա հար­ձակ­ման մաս­նա­կից Պավ­լիկ Մա­նու­կյանն իս­կույն բո­ղոք ներ­կա­յաց­րեց, ես հաս­կա­ցա՝ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րից մե­կի՝ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի նկատ­մամբ։ Բո­ղո­քի էու­թյու­նը սա է. դու ո՞վ ես, որ հան­դես ես գա­լիս «Սաս­նա ծռե­րի» ա­նու­նից։ Մա­նու­կյան ջան, Դուք չգի­տե՞ք, թե ով է ձեր գոր­ծա­կից­նե­րից մե­կը։ Մի՞­թե Ձեզ, որ պա­տե­րազմ էիք ան­ցել և Ձեր բնա­կու­թյան վայ­րում ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյա­նը բա­վա­կան հա­ճախ «ծա­ռա­յու­թյուն­ներ» մա­տու­ցել և՛ Ռ. Քո­չա­րյա­նի, և՛ Ս. Սարգ­սյա­նի նա­խա­գա­հու­թյան ժա­մա­նակ, պետք էր մտ­նել հենց Գ. Չու­գաս­զյա­նի կազ­մա­կեր­պած սադ­րան­քի մեջ։ «Ֆեյս­բու­քի» իր է­ջում ա­հա թե ինչ է գրել «Վե­տո» հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան շարժ­ման ղե­կա­վար Նա­րեկ Մա­լյա­նը «Սաս­նա ծռեր» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման գա­ղա­փա­րա­խոս­նե­րից ու ղե­կա­վար­նե­րից մե­կի՝ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի և Ջորջ Սո­րո­սի կա­պի մա­սին. «Շա­տե­րը գի­տեն, որ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նը 2016 թ. հու­լի­սին ՊՊԾ գն­դի վրա հար­ձա­կում գոր­ծած, ե­րեք ոս­տի­կա­նի սպա­նած, պա­տանդ­ներ վերց­րած և բան­կա­յին ավ­տո­մա­տը կո­ղոպ­տած ա­հա­բեկ­չա­կան զին­ված խմ­բի կազ­մա­կեր­պիչն ու հա­մա­կար­գողն է։ Չու­գաս­զյա­նը հա­մա­կար­գում էր գն­դում գտն­վող զին­ված խմ­բի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և փա­խուս­տի դի­մեց, երբ ԱԱԾ-ն դուրս ե­կավ նրա հետ­քի վրա։ Եր­կու տա­րի փա­խուս­տում լի­նե­լուց հե­տո նա կր­կին հայ­տն­վեց «հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո՝ ի­րեն անվ­տան­գու­թյան մեջ զգա­լով։ Քչե­րին է հայտ­նի, որ Չու­գաս­զյանն ան­ձամբ էր զբաղ­վում ա­հա­բե­կիչ­նե­րի հա­վա­քագր­մամբ ու շա­հագր­գռ­մամբ։ Տա­րօ­րի­նակ է, բայց հա­մա­ցան­ցում հնա­րա­վոր չէ գտ­նել Չու­գաս­զյա­նի պաշ­տո­նա­կան կեն­սագ­րու­թյու­նը։ Նույ­նիսկ նրա հոր պաշ­տո­նա­կան կեն­սագ­րու­թյան «ե­րե­խա­ներ» սյու­նա­կում նշ­ված է միայն Լևոն Չու­գաս­զյա­նը։ Գա­րե­գի­նը չկա... Սա­կայն ինձ ցն­ցող տե­ղե­կու­թյուն է հայտ­նի դար­ձել։ Դուք կզար­մա­նաք, բայց պարզ­վում է, Հա­յաս­տա­նում Սո­րո­սի գրա­սե­նյա­կի հիմ­նադր­ման պա­հից տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահն է ե­ղել... Ա­յո, ա­յո, Գա­րե­գին Չու­գաս­զյա­նը։
Պա­րոն Չու­գաս­զյա­նը հենց սկզ­բից կա­ռա­վա­րել է սո­րո­սա­կան դրա­մաշ­նորհ­նե­րի տրա­մադր­ման ըն­թաց­քը։ Կա­րե­լի է ա­սել, որ նա ան­ձամբ է ղե­կա­վա­րել Հա­յաս­տա­նի տա­րած­քում այն դրա­մաշ­նոր­հա­կեր­նե­րին փնտ­րե­լու և Սո­րո­սի գոր­ծա­կա­լա­կան ցանց հա­վա­քագ­րե­լու գոր­ծը, ո­րոնք փո­ղի հա­մար պատ­րաստ էին հայ­րե­նի­քին դա­վա­ճա­նե­լու։ Պարզ­վում է նաև, որ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նը մի քա­նի ան­գամ հան­դի­պել է Սո­րո­սի հետ, իսկ տի­րոջ հետ նրա ա­ռա­ջին հան­դի­պու­մը կա­յա­ցել է 1998 թ. Նյու Յոր­քում։ Չու­գաս­զյանն այն­տեղ է գնա­ցել Լա­րի­սա Մի­նա­սյա­նի հետ, ո­րը ներ­կա է ե­ղել այդ հան­դիպ­մա­նը։ Դրան մաս­նակ­ցել է նաև պա­րոն Առ­լե Նա­յե­րը՝ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րե­նը։
Հ. Գ. Սա Սո­րո­սի հետ ա­հա­բե­կիչ­նե­րի կա­պի մա­սին տե­ղե­կու­թյան լոկ մի փոքր մասն է։ Շու­տով կներ­կա­յաց­նեմ էլ ա­վե­լի հե­տաքր­քիր ման­րա­մաս­ներ»,- գրել է Մա­լյա­նը։
Ես իս­կույն հարց եմ ուղ­ղում և՛ հա­յե­րի դեմ հա­յե­րի ա­հա­բեկ­չու­թյան մյուս «գա­ղա­փա­րա­խոս» Ժի­րայր Սե­ֆի­լյա­նին, և՛ Պավ­լիկ Մա­նու­կյա­նին. «Դուք ձևաց­նե­լու եք, թե չե՞ք ի­մա­ցել Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի սրի­կա­նե­րի հետ ձեր գոր­ծակ­ցի կա­պի մա­սին»։
Ա­հա թե էլ ինչ է գր­վել Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի մա­սին, ճիշտ է, ար­դեն 2016 թ. սեպ­տեմ­բե­րին. «Գո­նե մի հար­ցում «Սահ­մա­նադ­րա­կան խոր­հր­դա­րա­նի» ներ­կա­յա­ցու­ցիչ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նը կա­րող է ի­րոք պար­ծե­նալ։ Ար­դեն 2 ա­միս երկ­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը չեն կա­րո­ղա­նում նրան գտ­նել։ Չեն կա­րո­ղա­նում, թե չեն ու­զում՝ կարևոր չէ, բայց փաստն այն է, որ Չու­գաս­զյա­նի հետքն էլ է կո­րել, միա­ժա­մա­նակ նա բո­լո­րի աչ­քի ա­ռաջ է և բո­լո­րից շատ խո­սող։ Մարդն ա­մեն օր բա­րեխղ­ճո­րեն մտ­նում է «Ֆեյս­բուք», հար­ցազ­րույց ու­նե­նում, շփ­վում հե­ռա­խո­սով, բայց ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոս­տի­կա­նու­թյու­նը չգի­տեն նրա տե­ղը։ Դա հա­մա­րյա տա­րօ­րի­նակ է, բայց ե­թե մի քիչ սթափ գնա­հա­տենք Ժի­րայր Սե­ֆի­լյա­նի «ի­րա­վա­հա­ջոր­դի» դե­րի ներ­կա­յիս աս­տի­ճա­նը, ա­պա այն գրե­թե հա­վա­սար է զրո­յի։ Գա­րե­գին Չու­գաս­զյանն ա­զա­տու­թյան մեջ չի կա­րող ա­նել ա­վե­լի շատ, քան հի­մա ա­նում է ընդ­հա­տա­կից, և դրա հա­մար ծան­րակ­շիռ պատ­ճառ­ներ կան։ «Սաս­նա ծռեր» գոր­ծո­ղու­թյու­նը տա­պալ­վեց, «Սահ­մա­նադ­րա­կան խոր­հր­դա­րա­նի» ղե­կա­վարն ու բազ­մա­թիվ ան­դամ­նե­րը ճա­ղե­րի հետևում են, կողմ­նա­կից­նե­րի բա­նա­կը ոչ մի կերպ բա­նակ ան­վա­նել չի կա­րե­լի, պա­շար­ներ չկան, ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում նկա­տե­լի ար­դյունք­նե­րի հաս­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մոտ է ան­հա­վա­տա­լիու­թյա­նը, այն­պես որ, ԱԱԾ-ի հա­մար Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի ֆի­զի­կա­կան ներ­կա­յու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա­րող է գե­րա­կա չլի­նել։ Այլ բան, որ կան կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ, և օ­րեն­քի տե­սա­կե­տից ա­նոր­սա­լի վրի­ժա­ռու Չու­գաս­զյա­նը վաղ թե ուշ պետք է լույս աշ­խարհ ել­նի»։ 
Ինչ­պես նկա­տում են Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը, Սե­ֆի­լյա­նին ու Մա­նու­կյա­նին ուղղ­ված իմ հարցն անն­պա­տակ չէ։ Բայց հարց կա նաև ԱԱԾ-ին. վեր­ջը ու՞մ որ­դին է այդ Գա­րե­գի­նը։ Թե՞ դա Գա­րե­գի­նը չէ, այլ հեր­թա­կան Լևոնն է մեր ազ­գի գլ­խին։ Մի վայր­կյա­նով մի լայն հա­յացք նե­տենք մեր մոտ ա­պա­գա­յի սպաս­վող գոր­ծե­րի վրա։ Օ­րի­նակ, ինչ­պես հայ­տա­րար­վում է, շու­տով (սեպ­տեմ­բե­րի 30-հոկ­տեմ­բե­րի 1) գա­գաթ­նա­ժո­ղո­վի մաս­նակ­ցե­լու հա­մար Հա­յաս­տան կժա­մա­նեն ԵԱՏՄ ան­դամ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը, այդ թվում՝ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը։ Հրա­վիր­ված են նաև Մոլ­դո­վա­յի նա­խա­գա­հը (միակ դի­տոր­դը ԵԱՏՄ-ում), Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին և Սին­գա­պու­րի վար­չա­պետ Լի Սյան­լու­նը։ Ի­րա­դար­ձու­թյունն իս­կա­պես պատ­մա­կան է։ ՈՒ­շադ­րու­թյուն. Ի­րա­նի պնդ­մամբ՝ բո­լո­րո­վին վեր­ջերս չե­ղարկ­վել է Պու­տին-Ռո­հա­նի-Իլ­համ Ա­լիև ե­ռա­կողմ հան­դի­պու­մը, այն հե­տաձգ­ված է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով, և հիմ­քեր կան հա­մա­րե­լու, թե Ի­րա­նը հան­դի­պու­մը հե­տաձ­գել է այն պատ­ճա­ռով, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից ա­նօ­դա­չու սար­քեր են ար­ձակ­վել դե­պի Ի­րաք, որ­տեղ հար­ձակ­ման են են­թարկ­վել տա­րա­ծաշր­ջա­նում Ի­րա­նի դաշ­նա­կից ի­րաք­ցի շիա­նե­րի օ­բյեկտ­նե­րը։ Իսկ մեզ մոտ, ճիշտ է, իբր այլ թե­մա­տի­կա­յով՝ ԵԱՏՄ գա­գաթ­նա­ժո­ղո­վին կգան եր­կուսն էլ՝ և՛ Պու­տի­նը, և՛ Ռո­հա­նին։ Դա Հա­յաս­տա­նի հա­մար, որ­պես պե­տու­թյան, կարևո՞ր է, թե՞ ոչ։ Ան­կաս­կած կարևոր է։
Բայց պարզ­վում է, որ այդ ա­մե­նը կարևոր չէ Փա­շի­նյա­նի հա­մար։ Տե­սեք, թե նա ինչ է ա­նում այդ ի­րա­դար­ձու­թյան տա­ռա­ցիո­րեն նա­խօ­րյա­կին։ Հան­դի­պում է «Սաս­նա ծռե­րի» ղե­կա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Սե­ֆի­լյա­նի և Չու­գաս­զյա­նի հետ, այն քա­ղա­քա­կան ու­ժի, ո­րը հայտ­նի է իր կա­տա­ղի հա­կա­ռու­սաս­տա­նյան և նույ­նիսկ հա­կա­ռու­սա­կան հռե­տո­րա­բա­նու­թյամբ, հան­դես է գա­լիս ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լու օգ­տին և դեմ է Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի ներ­կա­յու­թյա­նը (հի­շեց­նենք՝ դրա օգ­տին էր ե­լույթ ու­նե­նում նաև Փա­շի­նյա­նը, երբ ընդ­դի­մա­դիր էր)։ Հատ­կան­շա­կան է եր­կու նր­բու­թյուն։ «Սաս­նա ծռե­րը», փաս­տո­րեն, ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի միակ կու­սակ­ցու­թյունն է, որն ար­ժա­նա­ցել է Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման (չգի­տես ին­չու, նա չցան­կա­ցավ նույն ձևով զրու­ցել, ա­սենք, դաշ­նակ­ցա­կան­նե­րի, կո­մու­նիստ­նե­րի, գոր­ծա­րար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի կու­սա­կից­նե­րի, ՀԴԿ-ի հետ)։ Երկ­րի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից նա ընտ­րեց ա­մե­նատ­հաճ­նե­րին։ Դա՝ մեկ։ Երկ­րորդ. վար­չա­պե­տը, ո­րը սի­րում է ու­ղիղ ե­թեր հա­նել ա­մեն ինչ, «Սաս­նա ծռե­րի» հետ հան­դի­պումն այն­պի­սի գեր­գաղտ­նիու­թյամբ պա­րու­րեց, որ ա­կա­մա հարց ես տա­լիս. «Նրանք այդ ին­չի՞ մա­սին էին խո­սում, որ հա­սա­րա­կու­թյու­նը չպետք է ի­մա­նար»։ Գու­ցե, են­թադ­րենք, Պու­տի­նի կամ Ռո­հա­նիի կամ էլ միա­ժա­մա­նակ եր­կու­սի դեմ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն նա­խա­պատ­րաս­տե­լու մա­սի՞ն։ Թե չէ էլ ին­չի՞ մա­սին պետք է խո­սեին Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի, 2016 թ. ապ­րի­լի պաշտ­պա­նա­կան մար­տե­րի մաս­նա­կից, գն­դա­պետ Վա­նյա­նին սպա­նող­նե­րի հետ։ Ար­թուր Վա­նյա­նի սպա­նու­թյու­նը ոս­տի­կա­նու­թյան բարձ­րաս­տի­ճան սպա­յի սպա­նու­թյուն է նրա կող­մից ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ժա­մա­նակ, ու դժ­վար թե աշ­խար­հում գտն­վի այդ ա­րարքն ար­դա­րաց­նող օ­րենք։
Մար­դաս­պան­նե­րի բո­լոր «քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րը» ես չեմ ու­սում­նա­սի­րի։ Կն­շենք միայն այն, ին­չը Փա­շի­նյան-«Սաս­նա ծռեր» հան­դիպ­ման մա­սին հայ­տա­րա­րել են իշ­խա­նու­թյուն­նե­րը և ա­հա­բե­կիչ­ներն ի­րենք։ «Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վել են երկ­կողմ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցեր։ Դա վար­չա­պե­տի բազ­մա­թիվ հան­դի­պում­նե­րից մեկն էր, և նրա մա­սին լրա­ցու­ցիչ տե­ղե­կատ­վու­թյուն չի լի­նի»,- «Sputnik ԸՐՎպ­վՌÿ»-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում հայ­տա­րա­րել է վար­չա­պե­տի մա­մու­լի քար­տու­ղար և ա­նուղ­ղե­լի մո­լի «լևո­նա­կան» Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նը։ Մեր ժո­ղո­վուր­դը գի­տի, որ 90-ա­կան­նե­րի երկ­րորդ կե­սում մենք ողջ ազ­գով «լևո­նա­կան» ձևա­կերպ­մամբ ար­տա­հայ­տում էինք միայն կոշտ մեր­ժո­ղա­կա­նու­թյուն. «լևո­նա­կան­նե­րին» ա­տում էին գործ­նա­կա­նում բո­լոր նրանք, ով­քեր ՀՀՇ հան­ցա­վոր կազ­մա­կեր­պու­թյան մեջ չէին։ ՈՒ­րեմն ժո­ղովր­դից այդ ինչ է թաքց­նում «լևո­նա­կա­նը»։ Եվ կր­կին առն­վազն են­թադ­րու­թյուն է ծա­գում. միայն այն, որ հան­դիպ­ման ըն­թաց­քում խո­սել են սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ ա­հա­բեկ­չու­թյան մա­սին։ Սե­ֆի­լյա­նը «Factor.am» կայ­քին հայտ­նել է, որ ի­րենք եր­կյուղ­ներ են ու­նե­ցել երկ­րում ստեղծ­ված ի­րադ­րու­թյան կա­պակ­ցու­թյամբ, ին­չի մա­սին էլ խո­սել են վար­չա­պե­տի հետ. «Մենք տես­նում ենք, որ նախ­կին իշ­խա­նու­թյու­նը ռևան­շի է պատ­րաստ­վում. մենք դա թույլ չենք տա։ Խո­սակ­ցու­թյունն ըն­թա­ցել է նաև հին վար­չա­կազ­մից ժա­ռան­գու­թյուն մնա­ցած սուր հար­ցե­րի մա­սին։ Կար­ծում եմ, որ երկ­խո­սու­թյու­նը կշա­րու­նակ­վի»։ Գու­ցե և շա­րու­նակ­վի, ե­թե ձեզ այ­սու­հետև էլ հնա­րա­վո­րու­թյուն տան ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում և մեր ազ­գին հնա­րա­վո­րինս սպառ­նա­լու ա­հա­բեկ­չու­թյամբ։
Ե­կեք միա­սին վեր­հի­շենք։ Ժա­մա­նա­կին «Սաս­նա ծռե­րը» Փա­շի­նյա­նի ռազ­մա­վա­րու­թյու­նը «չա­փա­զանց մեղմ» ան­վա­նե­ցին, հայ­տա­րա­րե­լով, թե դեկ­տեմ­բե­րի 9-ի ընտ­րու­թյան ար­դյուն­քում ձևա­վոր­ված խոր­հր­դա­րա­նը գոր­ծե­լու է ըն­դա­մե­նը 2 տա­րի։ Դրան Փա­շի­նյանն ար­ձա­գան­քեց ցա­սում­նա­լից ճա­ռով՝ «ծռե­րին» կոչ ա­նե­լով, որ մո­լո­րու­թյան մեջ չընկ­նեն ու ներ­կա­յիս իշ­խա­նու­թյու­նը չշ­փո­թեն «Սերժ Սարգ­սյա­նի թու­լա­կամ իշ­խա­նու­թյան» հետ։ Այ­սինքն, «թող ոչ ոք չհա­մար­ձակ­վի ի­րենց ժպիտ­ներն ու քա­ղա­քա­վա­րու­թյու­նը մեկ­նա­բա­նել որ­պես թու­լու­թյան դրսևո­րում»։ Իսկ հի­մա նա երկ­խո­սու­թյան մեջ է մտ­նում, որ, ե­թե հա­վա­տանք Սե­ֆի­լյա­նին, դեռ շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա։ Ին­չու՞։ «Նախ­կին ռե­ժի­մի մնա­ցուկ­նե­րի», «հա­կա­նե­րի», քն­նա­դա­տող­նե­րի, այ­լա­խոհ­նե­րի, ընդ­դի­մու­թյան, այն բո­լո­րի դեմ պայ­քա­րե­լու, ով­քեր հիմ­նա­վոր­ված կեր­պով նոր իշ­խա­նու­թյա­նը ցույց են տա­լիս սխալ­նե՞­րը, ընդ ո­րում, ա­հա­բեկ­չու­թյան այն փորձ­ված մե­թոդ­նե­րով, ո­րոն­ցով «Սաս­նա ծռերն» սկ­սել են ի­րենց ու­ղին՝ 3 տա­րի ա­ռաջ ՊՊԾ-ի գն­դի, զեն­քի զավթ­մամբ պա­տանդ­նե­րին, այդ թվում՝ շտա­պօգ­նու­թյան բժիշկ­նե­րին գե­րի վերց­նե­լով։ Դար­ձյալ ու կր­կին. նրանք սպա­նե­ցին պա­տե­րազ­մի վե­տե­րան ու հայ­րե­նա­սեր, գն­դա­պետ Ար­թուր Վա­նյա­նին, ե­րեք ոս­տի­կան վի­րա­վոր­վեց, դի­պու­կա­հա­րի ձեռ­քով զոհ­վեց ոս­տի­կա­նա­կան զոր­քե­րի ծա­ռա­յող Յու­րա Տե­փա­նո­սյա­նը, ա­վե­լի ուշ հի­վան­դա­նո­ցում մա­հա­ցավ ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից, գն­դի գրավ­ման ժա­մա­նակ վի­րա­վոր­ված Գա­գիկ Մկրտ­չյա­նը։ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո զին­ված խմ­բի բո­լոր ան­դամ­ներն ա­զատ­վե­ցին բան­տից և ըն­կան իշ­խա­նու­թյան նա­խա­ձեռ­նած հաս­ցեա­կան հա­մա­ներ­ման տակ, ո­րով­հետև հան­ցա­գործ­նե­րին մեղ­սագր­վող ծանր հոդ­ված­նե­րը հա­մա­ներ­ման մեջ ընդգրկված չէին։ Հե­տո կու­սակ­ցու­թյուն ստեղ­ծե­ցին, քվեարկ­վե­ցին խոր­հր­դա­րան մտ­նե­լու հա­մար, չնա­յած չան­ցան, բայց հենց նրանց և միայն նրանց հետ է այ­սօր հան­դի­պում վար­չա­պե­տը՝ քն­նար­կե­լու հա­մար «երկ­րում ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը» և դրա­նից դուրս գա­լու ու­ղի­նե­րը։ Հան­դի­պում է տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նա­կարևոր արտ­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կի նա­խօ­րեին։ Եզ­րա­կա­ցու­թյուն­ներն ինք­ներդ ա­րեք։
Բայց դա ողջ ներ­կապ­նա­կը չէ։ Ա­հա «Ա­դեկ­վաԴ» խում­բը։ Քն­նա­դա­տում են Փա­շի­նյա­նին ու «փա­շի­նյա­նա­կան­նե­րին» 2018 թ. երկ­րորդ կե­սից։ Սեպ­տեմ­բե­րի 7-ին կա­յա­ցավ «Ա­դեկ­վաԴ» կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր հա­մա­գու­մա­րը։ Կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ է ըն­տր­վել ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ, նախ­կի­նում Փա­շի­նյա­նի զի­նա­կից Ար­թուր Դա­նիե­լյա­նը։ Լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նա հայ­տա­րա­րեց, որ հայ­կա­կան ընդ­դի­մու­թյան լա­վա­գույն թեկ­նա­ծուն... Մի­քա­յել Մի­նա­սյանն է։ Ո՞վ է Մի­նա­սյա­նը։ Նա­խա­գա­հա­կան ա­պա­րա­տի «գորշ կար­դի­նալ­նե­րից» մե­կը մինչև 2013 թ. նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րը, երբ նրան նշա­նա­կե­ցին Վա­տի­կա­նում Հա­յաս­տա­նի դես­պան։ Այժմ Վա­տի­կա­նում Հա­յաս­տա­նի նախ­կին դես­պան է։ Եվ, ին­չը շատ ա­վե­լի կարևոր է, Սերժ Սարգ­սյա­նի փե­սան է։ Նա վե­րաց­րեց նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մին կից քա­ղա­քա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տը, որն ան­շե­ղո­րեն վա­րում էր Հա­յաս­տան-Ի­րան-Ռու­սաս­տան ե­ռա­կողմ միու­թյան ստեղծ­ման գի­ծը։ Քաղ­վածք մեջ­բե­րեմ «Ա­դեկ­վա­Դի» ղե­կա­վա­րի հայ­տա­րա­րու­թյու­նից, որ ա­վե­լի հաս­կա­նա­լի լի­նի, թե նա ինչ է ակ­նար­կում. «Մի ան­գամ «Ֆեյս­բու­քում» ար­դեն նշել եմ, որ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը լա­վա­գույն թեկ­նա­ծուն է, ո­րը կա­րող է գլ­խա­վո­րել ընդ­դի­մու­թյու­նը, բայց հի­մա ես հա­մոզ­ված չեմ, որ կա տվյալ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ինձ թվում է, թե ինչ­քան էլ վնա­սա­կար լի­նի Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բայց քա­ղա­քակր­թա­կան, մշա­կու­թա­յին պլան­նե­րում այն շատ օգ­տա­կար է գա­լիք հե­ղա­փո­խու­թյու­նը հիմ­նա­վո­րե­լու հա­մար։ Իսկ ե­թե ընդ­դի­մու­թյուն լի­նի, ա­պա ինձ հա­մար Մի­քա­յել Մի­նա­սյա­նի թեկ­նա­ծու­թյունն ա­մե­նաըն­դու­նե­լին է։ Տվյալ պա­հին նա է ա­մե­նա­պատ­րաստ­ված մար­դը»։ Դա­նիե­լյա­նը դժ­վա­րա­ցավ պա­տաս­խա­նել այն հար­ցին, թե տվյալ պա­հին հնա­րա­վո՞ր է «Ա­դեկ­վա­Դի» հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Մ. Մի­նա­սյա­նի հետ։ Բայց ե­թե այն լի­նի, ա­պա միայն գա­ղա­փա­րա­խո­սա­կան հիմ­քի վրա, եզ­րա­փա­կեց Դա­նիե­լյա­նը։
Մի­նա­սյանն ին­քը վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տե­լի ակ­տի­վու­թյուն է դրսևո­րում երկ­րի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քում։ Նա քն­նա­դա­տում է իշ­խա­նու­թյա­նը, հոդ­ված­ներ հրա­պա­րա­կում և հար­ցազ­րույց­ներ տա­լիս։  Մաս­նա­վո­րա­պես, վեր­ջերս նա հայ­տա­րա­րեց նախ­կին նա­խա­գահ Ս. Սարգ­սյա­նի գա­լիք ձեր­բա­կա­լու­թյան մա­սին, և որ այդ պլա­նը վա­ղուց են հղա­ցել իշ­խա­նու­թյուն­նե­րը վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը չի­րա­կա­նա­ցավ։ Ա­վե­լին, ո՛չ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, ո՛չ քնն­չա­կան մար­մին­նե­րը չեն շտա­պում հայ­տա­րա­րել Ս. Սարգ­սյա­նի ձեր­բա­կալ­ման մա­սին։ Իսկ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նը (ՀՔԾ) հայտ­նում է, որ Ս. Սարգ­սյա­նը չկա գե­րա­տես­չու­թյան կող­մից հե­տաք­նն­վող ոչ մի գոր­ծում՝ ոչ որ­պես կաս­կա­ծյալ, ոչ որ­պես մե­ղադ­րյալ։
Իսկ ինձ՝ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցիս հա­մար, օ­րի­նակ, Մ. Մի­նա­սյանն ա­նըն­դու­նե­լի է, և ի՞նչ։ Ինձ հե­տաք­րք­րում է, թե «Ա­դեկ­վադ»-ա­կան­նե­րին ին­չով դուր չեն ե­կել, ա­սենք, ՀՅԴ («Դաշ­նակ­ցու­թյուն») ղե­կա­վար­նե­րից ինչ-որ մե­կը կամ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նը։ Կամ նույ­նիսկ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը՝ որ­պես Փա­շի­նյա­նի կող­մից բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման և անձ­նա­կան վրեժխ­նդ­րու­թյան շար­ժա­ռիթ­նե­րով ա­պօ­րի­նի հե­տապ­նդ­վող։ Ես հաս­կա­նում եմ, որ Մ. Մի­նա­սյա­նը, որ­պես ՀՀԿ-ի նոր ա­լի­քի՝ «ե­րիտ­հան­րա­պե­տա­կան­նե­րի» ան­ցան­կա­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը, ձեռն­տու կլի­նի ներ­կա­յիս ընդ­դի­մու­թյան ինչ-որ չա­փա­զանց նեղ շր­ջա­նակ­նե­րի, բայց դեռ պետք է ա­սել, թե Ս. Սարգ­սյա­նի փե­սան ին­չով է ա­վե­լի լավ (խել­քի տե­սա­կե­տից) Սերժ Սարգ­սյա­նի վար­չա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար և պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վի­գեն Սարգ­սյա­նից։ Նե­րե­ցեք, ոչ մի բա­նով, պար­զա­պես վեր­ջինս եր­բեք չի ե­ղել «նա­խա­գա­հի փե­սա»։
Եվ հարց է ծա­գում. բո­լո­րը Հա­յաս­տա­նում ու Հա­յաս­տա­նից դուրս նույն­պես հիա­նա­լի հաս­կա­նում են, որ երկ­րում շա­րու­նակ­վում են ակ­տիվ քա­ղա­քա­կան շփում­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան դեմ միա­ցյալ քա­ղա­քա­կան ճա­կատ ստեղ­ծե­լու նպա­տա­կով։ Սկզբ­նա­կան փու­լում այդ ճա­կա­տը կա­րող է և չգոր­ծել որ­պես ամ­բող­ջա­կան քա­ղա­քա­կան մար­մին, սա­կայն դրա մեջ մտ­նող քա­ղա­քա­կան ու­ժերն ու շար­ժում­նե­րը գոր­ծե­լու են հա­մա­տեղ։ Նոր ճա­կա­տի մեջ են մտ­նե­լու ինչ­պես հին, այն­պես էլ նոր ընդ­դի­մա­դիր­նե­րը։ Հնա­րա­վոր է, որ այն լի­նի ոչ թե ճա­կատ, այլ հեր­թա­կան ինչ-որ «շար­ժում»։ Բայց լի­նե­լու է։ Սա­կայն ի՞նչ կա­րիք կա ար­դեն այժմ «Ա­դեկ­վա­Դի» ձեռ­քե­րով պա­ռակ­տում մտց­նե­լու դեռևս ա­պա­գա ընդ­դի­մու­թյան շար­քե­րում։ Դեռ պա­տաս­խան չեմ տես­նում, չհաշ­ված այն, որ... Երևի ճիշտ էին Զա­րու­հի Փոս­տան­ջյանն ու «Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան մի շարք ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ. ինչ­պես ժա­մա­նա­կին ար­տա­հայտ­վել է նշա­նա­վոր հու­մո­րիստ Ար­կա­դի Ռայ­կի­նը, «հա­մա թե հի­մա­րաց­նում եմ մեր ախ­պո­րը, հա­մա թե հի­մա­րաց­նում են։ Միջ­նա­դա­րյան աս­պե­տի ներ­սում մեր թեփն է»։

Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 4593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ