ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հա­յաս­տա­նի մուտ­քերն ու ել­քե­րը

Հա­յաս­տա­նի մուտ­քերն ու ել­քե­րը
06.09.2019 | 00:08
Սո­վո­րա­բար ե­թե կա մուտք, կա նաև ելք: Տրա­մա­բա­նո­րեն: Հա­մե­նայն դեպս՝ մուտ­քը կա­րող է նաև ելք ծա­ռա­յել: Ի­րա­կա­նու­թյան մեջ մուտ­քերն ու ել­քե­րը ոչ թվով, ոչ տե­ղա­կա­յու­մով, ոչ ժա­մա­նա­կի մեջ, ոչ էլ հե­ռան­կա­րով հա­մար­ժեք չեն: Լի­նում են դեպ­քեր, երբ մուտք կա, ելք՝ ոչ, կամ՝ ել­քե­րը բա­զում են, մուտք չկա:
2019-ի թեժ ա­մա­ռը ան­ցավ տար­բեր պայ­քար­նե­րի կար­գա­խոս­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ, և սեպ­տեմ­բեր մտանք գրե­թե նույն ե­լա­կե­տով, ինչ­պես սկս­վել էր ա­մա­ռը: Իսկ գար­նան վեր­ջին մենք գի­տեինք, որ մեր երկ­րում տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն է կա­տար­վում: Գի­տեինք նույն­պես կար­գա­խո­սի մա­կար­դա­կով: Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը ա­նա­տո­միա­կան կմախք է, որ չի մսա­կա­լում ու չի դրսևո­րում կեն­դա­նա­նա­լու ոչ մի ցան­կու­թյուն: Ո­րով­հետև չկա քա­ղա­քա­կան կամք:
Հա­մե­մա­տու­թյան հա­մար՝ «Մենք չենք կա­րող կար­գա­վո­րել ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյու­նը և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բար­դու­թյուն­նե­րը՝ հեն­վե­լով միայն ծի­րա­նի ար­տա­հան­մամբ զբաղ­վող տն­տե­սու­թյան վրա։ Թյու­րըմ­բռ­նում­ներ թող չլի­նեն. ես կար­ծում եմ, որ գյու­ղատն­տե­սու­թյու­նը կարևոր է, այն կազ­մում է մեր ՀՆԱ-ի 14 տո­կո­սը։ Բայց սա հա­կա­մար­տու­թյուն ու­նե­ցող երկ­րի տն­տե­սու­թյուն չէ» և «Այս տար­վա ա­ռա­ջին 7 ա­միս­նե­րին Հա­յաս­տա­նից մր­գա­յին գի­նի­նե­րի ար­տա­հա­նումն ա­ճել է 41 տո­կո­սով. ար­տա­հան­վել է շուրջ 6,3 մի­լիոն դո­լա­րի մր­գա­յին գի­նի: Ան­կեղծ ա­սած՝ նախ­կի­նում միշտ կաս­կա­ծով եմ վե­րա­բեր­վել այս ար­տադ­րա­տե­սա­կին, բայց այս տա­րի Սա­րյան փո­ղո­ցում գի­նու փա­ռա­տո­նի ըն­թաց­քում հա­մոզ­վե­ցի, որ հա­յաս­տան­ցի գի­նե­գործ­նե­րին հա­ջող­վել է հատ­կա­պես նռան գի­նին հասց­նել բո­լո­րո­վին նոր՝ բարձր մա­կար­դա­կի և այս ապ­րան­քա­տե­սա­կը հայ­կա­կան նոր բրենդ դառ­նա­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի»: Մեջ­բե­րում­նե­րը վար­չա­պե­տի խոս­քից են՝ ա­ռա­ջի­նը «Նու­վել դե Ար­մե­նիին» հար­ցազ­րույ­ցից, երկ­րոր­դը՝ ֆեյս­բու­քից: Ո՞ր դեպ­քում է նա հա­վա­տա­րիմ իր ծրագ­րե­րին: Դա­տեք ինք­ներդ:
Ակն­հայ­տո­րեն մենք ապ­րում ենք բազ­մա­շերտ կյանք: Ա­ռա­ջին ու հրա­պա­րա­կա­յին շեր­տում տա­րա­տե­սակ հայ­տա­րա­րու­թյուն­ներն են, լայ­վերն ի­րենց լայ­քե­րով ու դիս­լայ­քե­րով, ար­դեն կո­կորդ­նե­րիս կառ­չած պո­պու­լիզն ու PR-ը: Երկ­րորդ շեր­տում բուն ի­րա­կա­նու­թյունն է, որ մնում է ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րի դռ­նե­րից ներս ու հազ­վա­դեպ է դուրս սպր­դում ար­տա­հոս­քե­րի տես­քով՝ բա­ցա­հայ­տե­լով ի­րա­վի­ճակ­ներ ու փաս­տեր, որ հա­կա­սում են ա­ռա­ջին շեր­տում հայ­տա­րար­ված նպա­տակ­նե­րին: Եր­րորդ շեր­տում կյանքն է, որ հա­մար­ժեք չէ ոչ մի շեր­տի ու հեր­քում է եր­կու շեր­տերն էլ իր անս­քո­ղե­լի ի­րա­կա­նու­թյամբ: Այս շեր­տատ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով ինչ-որ պա­հից Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­ներն ու մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յե­րը հայ­տն­վե­լու են նույն հար­թու­թյան մեջ ու տա­լու են նույն հար­ցե­րը, որ­քան էլ իշ­խա­նու­թյու­նը ջա­նա հան­րա­յին օ­րա­կար­գում ստ­վե­րել բուն խն­դիր­նե­րը: Իսկ խն­դիր­նե­րը ե­ղել ու մնում են նույ­նը՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն, ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­կանգ­նում ու աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում, ժո­ղովր­դագ­րու­թյուն:
Փոր­ձեք գտ­նել 3 ուղ­ղու­թյուն­նե­րում գո­նե 3 քայլ, որ տա­նում են դե­պի խնդ­րի լու­ծում: Գտա՞ք: Շնոր­հա­վո­րում եմ: Լիո­վին կա­րող եք լի­նել հա­ջորդ վար­չա­պե­տը: Միան­շա­նակ այդ խն­դիր­նե­րը փոխ­կա­պակց­ված են, բայց դա չի նշա­նա­կում, որ ոչ մի ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր չէ ո­չինչ ա­նել, ե­թե ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը խնդ­րա­հա­րույց է: Փաս­տա­ցի՝ մենք ոչ միայն ազ­գա­յին օ­րա­կարգ չու­նենք, այլև չու­նենք ազ­գա­յին օ­րա­կարգ ու­նե­նա­լու քա­ղա­քա­կան կամք: Հու­զա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան մա­կար­դա­կում գե­տին թափ­վող խոս­քե­րը օ­դում էլ մեռ­նում են: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում՝ մե­կու­կես տա­րին այն պատ­վան­դանն է, ո­րի վրա ար­դեն պի­տի լի­ներ «Նոր Հա­յաս­տա­նի» խոր­հր­դա­նի­շը: Մենք պար­զա­պես զբաղ­մունք ու ժո­ղովր­դին իբրև հան­դի­սա­տես ո­րո­նող իշ­խա­նու­թյուն ու­նենք, որ կորց­րել է ի­րա­կա­նու­թյան հետ կա­պը: Կամ՝ ինքն ի­րեն է հա­մա­րում ի­րա­կա­նու­թյուն, իսկ ի­րե­նից դուրս ո­րո­նում է ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն ու նշա­նա­կում մե­ղա­վոր­ներ: Սա թու­լու­թյան ախ­տա­նիշ է, որ օ­րե­ցօր անհ­նար է դառ­նում կոծ­կե­լը:
Հու­զա­կան ու բուռն քն­նար­կե­ցինք Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը, գե­նի պաշտ­պա­նու­թյու­նից մինչև ստոր եվ­րո­պա­ցի­նե­րի կեղծ ար­ժեք­նե­րի մեր­ժում, ինք­ներս մեզ վա­խեց­րինք, որ մեզ դուրս ենք դնում Եվ­րա­խոր­հր­դից ու եվ­րո­պա­կան ըն­տա­նի­քից, քն­նար­կում­նե­րի մեջ կորց­րինք ճիշտն ու սու­տը տար­բե­րե­լու ու­նա­կու­թյու­նը, հե­ռուս­տաե­թեր­նե­րում բղա­վե­ցինք մի­մյանց վրա, դա­վա­ճան ու հայ­րե­նա­սեր խա­ղա­ցինք, ու… մո­ռա­ցանք, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան սո­վո­րա­կան հա­մա­ձայ­նա­գիր է, որ տաս­նյակ պե­տու­թյուն­ներ ստո­րագ­րել ու չեն վա­վե­րաց­րել և դեռ գլո­բու­սի վրա են: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար փո­խե­ցինք, որ… հար­ցը մնա պա­հես­տա­յին: ՈՒ ի՞նչ էր Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հար­ցը, ե­թե ոչ հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը բուն խն­դիր­նե­րից շե­ղե­լու մի­ջոց:
Ինչ­պի­սին է դառ­նա­լու ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան խն­դի­րը, որ ո­րակ­վում է դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի չորս տար­վա ռազ­մա­վա­րու­թյան սյու­նե­րից մե­կը ու ներ­կա­յաց­վել է հան­րա­յին քն­նարկ­ման: Ի­մա՝ ստեղծ­վե­լու է փաս­տա­հա­վաք հանձ­նա­ժո­ղով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 20 ան­դա­մով: Փաս­տա­հա­վաք խում­բը դա­տա­վա­րու­թյուն, քն­նու­թյուն, պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն չի ի­րա­կա­նաց­նե­լու: Փաս­տերն ու տե­ղե­կու­թյուն­ներն է ու­սում­նա­սի­րե­լու, իսկ հանձ­նա­ժո­ղո­վը կազմ­վե­լու է հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող ան­ձան­ցից, նե­րա­ռե­լու է հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րը։ Գլ­խա­վո­րը՝ հանձ­նա­ժո­ղո­վը ու­սում­նա­սի­րե­լու է 1991-ից 2018-ի մա­յի­սը տե­ղի ու­նե­ցած զանգ­վա­ծա­յին խախ­տում­նե­րը: Օ­րի­նակ՝ 1991-ի սեպ­տեմ­բե­րից սկ­սած բո­լոր ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, հե­տընտ­րա­կան քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի, պե­տու­թյան կամ հա­սա­րա­կու­թյան կա­րիք­նե­րի հա­մար գույ­քի հար­կա­դիր օ­տա­րում­նե­րի, սե­փա­կա­նազր­կում­նե­րի այլ դրսևո­րում­նե­րի, ոչ մար­տա­կան պայ­ման­նե­րում զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի գոր­ծե­րը: Եվ այս ռևի­զիո­նիզ­մին հատ­կաց­վե­լու է …2 տա­րի: Հարց՝ ծա­վա­լով տաս­նա­մյակ­նե­րի գոր­ծը հնա­րա­վո՞ր է 2 տա­րում ա­վար­տել, նույ­նիսկ ե­թե 28 տար­վա ար­խիվ­ներն ամ­բող­ջու­թյամբ պահ­պան­ված չլի­նեն, թե՞ դար­ձյալ գոր­ծե­լու է ընտ­րո­վիու­թյան սկզ­բուն­քը՝ ան­ցան­կա­լի­նե­րի գլ­խին կա­խե­լու դա­մոկ­լյան սու­րը: Կամ՝ ո՞րն է նպա­տա­կը: Հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բու­՞մը, թե՞ հա­կա­ռա­կը: Ար­դեն չա­սած տեխ­նի­կա­կան հար­ցե­րը, որ նաև քա­ղա­քա­կան են՝ ով­քե՞ր են լի­նե­լու այդ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը, ի՞նչ չա­փա­նիշ­նե­րով են ո­րո­շե­լու մե­ղա­վոր ու ան­մեղ:
Այ­սինքն՝ պատ­րաստ­վեք. ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան ան­վան տակ 2-3 տա­րի մեզ մա­տուց­վե­լու է պե­տա­կա­նու­թյան կա­յաց­մա­նը հույժ անհ­րա­ժեշտ ո­րակ­վող, ի­րա­կա­նում պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման հետ կապ չու­նե­ցող գոր­ծըն­թաց, որ պար­բե­րա­բար ա­նար­գան­քի սյու­նին է գա­մե­լու ինչ-որ ան­ձանց, հե­տո ի­ջեց­նե­լու է սյու­նից ու ճա­նա­պար­հե­լու է տուն: Սա այն քա­ղա­քա­կա­նու­թյունն է, որ կոչ­ված է ա­պա­հո­վել ժո­ղովր­դա­վա­րու­թյան ցու­ցադ­րա­կան-ձևա­կան կող­մը, ո՞վ կա­սի՝ երբևէ հաս­նե­լու՞ ենք բո­վան­դա­կու­թյա­նը: Թե՞ մեր օ­րե­րի բո­վան­դա­կու­թյու­նը մա­կե­րե­սով սա­հելն է՝ խոր­քի սար­սա­փից աչ­քե­րը փա­կած: Հըն­թացս՝ ան­վերջ «նախ­կին­նե­րին» քա­ղա­քա­կան կա­խա­ղան հա­նե­լով: Ե՞րբ է վեր­ջա­պես ըն­կալ­վե­լու, որ Հա­յաս­տա­նը չի սկս­վել 2018-ի մա­յիս-հու­նի­սից: Մինչ այդ էլ կա­յին եր­կի­րը, պե­տու­թյու­նը, ժո­ղո­վուր­դը: Եվ պար­բե­րա­բար այս ու այն քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րին, հի­վան­դա­նո­ցի տնօ­րե­նին, ման­կա­պար­տե­զի վա­րի­չին, այս ու այն գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րե­նին, գրա­դա­րա­նի վա­րի­չին մեր­կաց­նե­լով մի քա­նի մի­լիո­նի կո­ղո­պու­տի մեջ, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան չենք վե­րաց­նում: Պար­զա­պես հաս­տա­տում ենք, որ ազ­գո­վին գող ենք, ա­վա­զակ ենք, աշ­խա­տել չենք սի­րում, ե­թե ձեռք­ներս տա­նում ենք գր­պան­ներս, կամ ու­րի­շի գր­պանն է, կամ պե­տու­թյան: Հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան ինքն ի­րեն կվե­րաց­նի՝ ա­ռանց մեզ, ե­թե ստեղծ­վեն այն­պի­սի պայ­ման­ներ, որ գո­ղու­թյու­նը ձեռն­տու չլի­նի: Ա­ռանց «նախ­կին­նե­րի» վրա տա­կառ­ներ գլո­րե­լու: Ի վեր­ջո՝ կա 1917-ի ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյան փոր­ձը՝ հա­րուստ­նե­րի ու­նեզր­կու­մը ոչ թե հարս­տաց­րեց աղ­քատ պրո­լե­տա­րիա­տին, այլ կաթ­վա­ծա­հար ա­րեց տն­տե­սու­թյու­նը, ու երկ­րում սով սկս­վեց: Նույ­նիսկ ՉԵ­ԿԱ-ի տո­տալ տե­ռո­րը ի­րա­վի­ճակ չփո­խեց՝ մինչև չհ­նար­վեց նէ­պը: Սա հի­շե­ցում հատ­կա­պես նրանց, որ քայ­լում են բոլշևի­կյան սր­բա­զան ոտ­նա­հետ­քե­րով: Իսկ ընդ­հան­րա­պես ան­գամ ա­մե­նա­սուր կա­ցի­նը բթա­նում է, երբ հար­վա­ծում է ա­նընդ­հատ նույն տե­ղին՝ «նախ­կին­նե­րին» քլն­գելն այլևս հան­րու­թյան վրա քա­ղա­քա­կան ար­դա­րու­թյան հաս­տատ­ման մի­ջո­ցի տպա­վո­րու­թյուն չի թող­նում: Ա­ռա­վել ևս, որ ի­րա­կա­նում թե մուկն է պլս­տում, թե ձու­կը՝ խիստ ընտ­րո­վի: Ընդ­հան­րա­պես այս «պլս­տալ-չպլս­տա­լու» հիմ­քում չկա ոչ մի տրա­մա­բա­նու­թյուն: Տրա­մա­բա­նու­թյու­նը պի­տի թե­լադ­րել գոր­ծել հօ­գուտ պե­տու­թյան, ի­րա­կա­նու­թյան մեջ տաս­նյակ­նե­րով քրեա­կան շին­ծու գոր­ծեր են հա­րուց­վում՝ նպա­տակ ու­նե­նա­լով «պատ­ժիչ» գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ոչ թե ար­դա­րու­թյան վե­րա­կան­գու­մը: Ի­րա­կա­նու­թյան մեջ տն­տե­սու­թյան զար­գաց­ման, աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման, ներդ­րում­նե­րի բազ­մա­պատկ­ման նպա­տա­կով ոչ թե «նախ­կին» ու «ներ­կա» պի­տի բե­մադր­վեր, այլ աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստեղծ­վեր: Ո՞վ է տու­ժում այդ ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տու­թյու­նից ու վրի­ժա­ռու ման­րախ­նդ­րու­թյու­նից, ե­թե ոչ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը, որ տն­տե­սու­թյան բռ­նի դա­դա­րեց­ման պատ­ճա­ռով ստա­նում է գնաճ ու կեն­սա­մա­կար­դա­կի ան­կում: Այս­տեղ իշ­խա­նու­թյու­նը ու­նի քա­ղա­քա­կան կամք, բայց խփում է սխալ թի­րա­խի, ի վեր­ջո՝ ինքն ի­րեն:
Քա­ղա­քա­կան կամ­քի իս­պառ չգո­յու­թյան վկա­յու­թյուն է Ա­մուլ­սա­րի պատ­մու­թյու­նը: Ազ­գո­վին քի­մի­կոս, բնա­պահ­պան, հան­քաար­դյու­նա­բե­րող դառ­նա­լուց զատ՝ հաս­կա­ցա՞նք, որ իշ­խա­նու­թյան խեղ­ճու­թյու­նը դառ­նում է մեր դժ­բախ­տու­թյու­նը:
Պար­զա­պես ար­դեն ա­նեկ­դոտ է հեր­թա­կան փոր­ձաքն­նու­թյունն ու հեր­թա­կան քն­նար­կու­մը՝ ժա­մա­նակ ձգե­լու այս մար­տա­վա­րու­թյու­նը մատ­նում է ռազ­մա­վա­րու­թյան չգո­յու­թյու­նը մի վար­չա­պե­տի, որ ու­րի­շից լսած խոս­քե­րը կրկ­նում է ֆրան­սիա­կան ամ­սագ­րին, իսկ տե­ղում ա­պա­վի­նում է ժա­մա­նակ շա­հե­լուն: Որ ի՞նչ: Ա­մուլ­սարն այլևս քա­ղա­քա­կան փա­կու­ղի է, որ փա­կում է ներդ­րում­նե­րի մուտ­քե­րը Հա­յաս­տան՝ եր­կի­րը մի­ջազ­գա­յին մասշ­տա­բով դարձ­նում ան­հու­սա­լի գոր­ծըն­կեր ու մղում ծի­րա­նով ու պո­մի­դո­րով պե­տու­թյուն պա­հե­լու: Ի­րա­պես դու­խով վար­չա­պե­տը վա­ղուց կա­յաց­րած կլի­ներ իր կյան­քի ա­ռա­ջին ոչ պո­պու­լիս­տա­կան ո­րո­շու­մը՝ չվա­խե­նա­լով վար­կա­նի­շի ան­կու­մից: Ինք­նան­պա­տակ վար­կա­նի­շը վերջ-ա­ռաջ ան­կում է ապ­րե­լու: Հար­ցը վա­ղուց ար­դեն «Լի­դիան» ըն­կե­րու­թյա­նը չի վե­րա­բե­րում, բո­լո­րիս է վե­րա­բե­րում, հատ­կա­պես նրանց, որ շո­ղիքն ի բե­րան՝ անգ­լուխ, ան­ձեռ-ա­նոտ մա­նուկ­նե­րի ուր­վա­կա­նով կա­տա­րում են ի­րենց տր­ված պատ­վե­րը: Հարց՝ Ջեր­մու­կը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու՞ն է, թե՞ ան­կախ պե­տու­թյուն, որ պատ­րաստ է ապ­րել իբրև սա­նա­տո­րիա՝ ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չու­նե­նա­լով երկ­րի ա­ռաջ: Եվ ա­նեկ­դոտ է, որ բնա­պահ­պան ինք­նահռ­չակ­ված­նե­րը, որ ձայն-ծպ­տուն չեն հա­նում հր­դեհ­նե­րից ոչն­չաց­վող բնու­թյան, կա­նա­չած Սևա­նի, աղ­բի մեջ լո­ղա­ցող Երևա­նի հար­ցով, փա­կում են ճա­նա­պար­հը «Լի­դիա­նի» ա­ռաջ: Կար­ծես երկ­րում չկա ոս­տի­կա­նու­թյուն: Հարց՝ ԱՄՆ մեկ­նե­լուց ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ա­մուլ­սա­րի հար­ցում վճիռ կա­յաց­նե­լու՞ է, թե՞ Նյու Յոր­քում գլուխ է գո­վե­լու, որ Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյուն է: Սա էր ա­մառ­վա պատ­կե­րը, որ շա­րու­նակ­վե­լու է աշ­նա­նը: Բա­րի ա­շուն ձեզ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. 2020-ից, ԵԱՏՄ կա­նոն­նե­րի հա­մա­ձայն, եր­րորդ եր­կր­նե­րից Հա­յաս­տան ներ­կր­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի թան­կա­ցու­մը կա­րող է չե­զո­քաց­նել վեր­ջին տա­րի­նե­րի տն­տե­սա­կան ա­ճը: ԵԱՏՄ-ում ապ­րանք­նե­րի մաք­սա­յին դրույ­քա­չա­փե­րը բարձր էին Հա­յաս­տա­նում գոր­ծող դրույ­քա­չա­փե­րից, 2013-ին Հա­յաս­տա­նը 700-800 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով ստա­ցավ մաք­սա­յին դրույ­քա­չա­փե­րի ներ­դր­ման ար­տո­նու­թյուն: 2020-ի հուն­վա­րից ար­տո­նու­թյան ժամ­կե­տը լրա­նում է, սպա­սեք թան­կա­ցում­նե­րի, որ չեն փոխ­հա­տուց­վե­լու: Սա հենց այն դեպքն է, որ ել­քե­րը բա­զում են, մուտք չկա:
Դիտվել է՝ 2459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ