ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Մարտեր Սիրիայում

Մարտեր Սիրիայում
11.06.2012 | 05:30

Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռներն այսօր երկրի կենտրոնական մասում գտնվող Ռասթան քաղաքում կրակ են բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել Ռասթան քաղաքի նկատմամբ, որտեղ, դեռևս մայիսի կեսերին, Հոմս քաղաքից տեղափոխվել էին ապստամբները: Նշենք, որ Ռասթանը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսը երկրի հյուսիսի հետ կապող գլխավոր մայրուղու մոտակայքում:
The Daily Telegraph-ը գրում է, որ Սիրիայի ազատ բանակի ու կառավարական զորքերի միջև հանգստյան օրերին առաջին անգամ մոտ 12 ժամ տևած մարտեր են ընթացել Դամասկոսի կենտրոնում: Հակամարտող կողմերը հիմնականում օգտագործել են հրազեն ու նռնակներ, բանակը կիրառել է նաև զրահատեխնիկա: Ժամեր տևած մարտն ավարտվել է առանց հաղթող կողմի:

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ