ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Զոհվել է չորս հայ զինծառայող

Զոհվել է չորս հայ զինծառայող
07.06.2012 | 05:28

Անցած գիշեր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքեր են արձանագրվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի առաջին օրերից, ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սահմանը խախտել են 4 անգամ. առաջինի ժամանակ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել, վեցը` վիրավորվել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը, կորուստներ տալով, նահանջել է:
Հունիսի լույս 5-ի գիշերը, նույն շրջանում, երկրորդ դիվերսիայի ժամանակ, որը նույն ձևով հետ է մղվել, զոհվել է ադրբեջանցի հինգ զինվոր, շատերը վիրավորվել են: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Երրորդ, հերթական դիվերսիան, ԼՂՀ-ի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հարավային ուղղությամբ (Հորադիզ), կրկնվել է հունիսի լույս 6-ի գիշերը: Հայկական կողմից զոհվել է մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են: Չորրորդ ներխուժումը հակառակորդը ձեռնարկել է հունիսի 6-ի երեկոյան` Ճամբարակի ուղղությամբ: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեն եղել:
Վերոհիշյալ գործողությունների ժամանակ վիրավորված հայ զինվորները ներկայումս Ստեփանակերտի հոսպիտալում են: Ծանր վիճակում գտնվող Վոլոդյա Յուրայի Ծատրյանի գիտակցությունը կայուն է. նա արդեն խոսում է: Բավարար վիճակում է շարքային զինծառայող Արայիկ Գեղամի Մավրեյանը:
Ըստ տեղեկատվության, Տավուշի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի տարածքում հունիսի 4-ի գիշերը զոհված Զոհրաբ Բալաբեկյանը զորակոչվել էր Գավառից, իսկ Կարեն Դավթյանը` Նաիրիից: Նրանք զորացրվելու էին հունիսի վերջին, իսկ գյումրեցի Հրաչ Սարգսյանը` աշնանը:
Սոցիալապես անապահով ընտանիքի միակ արու զավակ, 20-ամյա Զոհրաբ Բալաբեկյանը, որի հուղարկավորությունը կկայանա այսօր, սովորում էր Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Արտագնա աշխատանքի մեկնած հայրը Հայաստան է եկել դեպքի մասին տեղեկանալով:
Նշենք, որ ադրբեջանական երրորդ դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ զոհվել է նաև կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, որի մասին առայժմ այլ տեղեկություն չկա:
Հավելենք նաև , որ միջադեպերի կապակցությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով համարժեք գործողություններ:
Ըստ Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի` բնակիչների շրջանում նույնպես տուժածներ չկան:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ