ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Իմիջմեյքերություն՝ բարձր մակարդակով

Իմիջմեյքերություն՝ բարձր մակարդակով
10.06.2008 | 00:00

Դիվանագիտական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի նախագահը Ռուսաստանում ջերմ ընդունելության արժանանալու համար շատ բանով պարտական է ներկայիս արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, որի անձնական և ազգակցական հարաբերությունները մոսկովյան էլիտայի վերին էշելոններում լավ հայտնի են։ Ավելին, Փարիզ և այլ եվրոպական մայրաքաղաքներ Հայաստանի նախագահի այցերի լոբբինգը նույնպես իրականացված է արտաքին գործերի նախարարի կողմից։ Ըստ նույն աղբյուրի, Էդվարդ Նալբանդյանը մտադիր է դառնալ երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ համապատասխան հեռանկարով։ Իսկ նրա տիկինը՝ Նատալյա Նալբանդյանը, Հայաստան ժամանելով, մտադիր է ակտիվորեն զբաղվել հասարակական և բարեսիրական գործունեությամբ։ Էդվարդ Նալբանդյանի հիմնական խնդիրը Հայաստանի նոր իշխանությունների դրական իմիջի ապահովումն է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում։ Նույն խնդրի լուծումը վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձելու է ապահովել Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5343

Մեկնաբանություններ