Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Երկրում անառողջ իրավիճակ է

Երկրում անառողջ իրավիճակ է
11.01.2024 | 20:05

Հայաստանում ինչու՞ են այդքան ավելացել սպանությունների, ինքնասպանությունների, ծանր հանցագործությունների, մահվան ելքով կամ ծանր վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը։ Պատճառն այն է, որ երկրում տիրում է շատ անառողջ, սթրես առաջացնող իրավիճակ, դոմինոյի էֆեկտով վատ տրամադրությունը փոխանցվում է միմյանց։ Կարծես թե ազգս գտնվում է ուժեղ ռադիացիայի տակ, այդ խեղդող իրավիճակից մարդիկ ելք են փնտրում ալկոհոլով, թմրանյութերով, տարբեր արկածներով։ Ցավոք, այս վիճակից առաջիկայում ելք չեմ տեսնում, քանզի չկան հանրությանը իրենց գաղափարներով, ծրագրերով, վարքով առաջնորդող, համախմբող խմբեր, հանրության մեջ բոլորը բոլորի դեմ են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6355

Մեկնաբանություններ