ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ Է»

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ Է»
24.11.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՆԱԲՈՒՅՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ (անկախ պատգամավոր)
-2010-ի բյուջեն ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեջբերելով սոցիոլոգիական հարցումները, նշեց, որ այսօր հայ հանրությանը ոչ այնքան Ղարաբաղի հարցը կամ հայ-թուրքական հարաբերություններն են հետաքրքրում, որքան սոցիալական արդարությունը։ Արդյոք այդքան շա՞տ է դրա դեֆիցիտը մեր երկրում։
-Իհարկե, սոցիալական արդարությունը Հայաստանում լուրջ խնդիր է։ Սակայն ձևակերպումը, որ տրվեց բյուջեի նախագիծը ներկայացնելիս, կարծում եմ, սխալ հենքի վրա է կառուցված։ Իրականությունն այլ է։ Ցավոք, Հայաստանի հասարակությունը հիասթափվել է բազմակուսակցական համակարգից, և դա ակնհայտորեն երևում է վերջին մեկ տարվա զարգացումների համատեքստում։ Ոչ թե հանրությանը չի հետաքրքրում այդ խնդիրը, այլ պարզապես չի վստահում կուսակցություններին` բազմիցս համոզվելով, որ նրանք չեն կատարում իրենց առաքելությունը։ Ինչ վերաբերում է սոցիալական արդարությանը, ապա դրա առնչությամբ հնչած մեկնաբանությունները ևս համարժեք չեն։ Իրականում սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների պահանջ է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր մտավոր ունակություններին համապատասխան աշխատանք ունենալ և դրան համապատասխան եկամուտներ ստանալ։
-Փաստորեն, սոցիալական արդարության խնդիր, այդուհանդերձ, հայ հանրությունն ունի։
-Շատ կարևոր խնդիր է, որի պատճառով շատերը լքում են Հայաստանը, քանի որ չեն կարողանում իրացնել իրենց կարողությունները։ Բայց ասել, որ այս հարցն առավել է հետաքրքրում, քան մյուսները, այդպես չէ։ Առավել ևս, որ հայտնի էլ չէ, թե ովքեր են սոցիոլոգիական հարցումներ իրականացնողները։ Հայաստանում սնկի պես աճում են մարդիկ ու խմբերը, որոնք սրա կամ նրա պատվերով իբր հարցումներ են անում` բոլորովին պատկերացում չունենալով, թե ինչ է հարցումը, ինչպես ձևակերպել հարցերը և այլն։ Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով Հայաստանում քաղաքագետների և սոցիոլոգների ճնշող մեծամասնությունը տնաբույս մարդիկ են, որոնք չեն կարողանում դրսևորվել իրենց մասնագիտության մեջ և փորձում են հեշտ ճանապարհով փող վաստակել։
-Ի՞նչ եք կարծում, 2010-ի բյուջեում վարչապետի դիտարկումն արտացոլվա՞ծ է։
-Դժբախտաբար, ո՛չ։ Բյուջեն, որպես ծրագրային փաստաթուղթ, չի մշակվել և այդպիսին էլ չներկայացվեց։ Իհարկե, բարի ցանկություններ վարչապետը հայտնեց, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքար և այլն։ Սակայն այն, ինչ դրա դեմ պայքարի միջոց էր հայտարարում, բավարար չէ ու նաև անցած էտապ է։ Այնպես որ, եթե որևէ մեկը ցանկություն ու կամք ունի կոռուպցիայի դեմ պայքարելու, ստվերային տնտեսությունը կրճատելու, դա կարող է անել արդեն իսկ ունեցած տեղեկությունների հիման վրա։ Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտություն չկա։ Իսկ եթե նպատակ կա ձև անելու, թե նման պայքար է ծավալվում, լրիվ այլ հարց է։

«ՏԻԳՈՒԱՆԱ» ՔՇԵՆՔ
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)
-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով իր կուսակից նախարար Արմեն Աշոտյանի 70 հազար դոլարանոց մեքենային, նշել է, որ միջազգային հանրությանը պատշաճ ներկայանալու համար անհրաժեշտ են նման շքեղ մեքենաներ. «Քյասիբի տպավորություն ունեցող իշխանավորին բանի տեղ չեն դնի»։ Հայ պաշտոնյաներն ավելի արդյունավե՞տ կղեկավարեն իրենց գերատեսչությունները, եթե թանկարժեք «ջիպեր» ունենան։
-Նախ, «ջիպերի» մասին. բացառիկ դեպքերից է, երբ Սահակյանի հետ համաձայն եմ։ Ընդհանրապես, Հայաստանում «Ջիպով» պիտի երթևեկել, որովհետև ճանապարհների առկա որակը կարելի է հաղթահարել միայն այդ կարգի մեքենաներով։ Սակայն միայն այս մասով եմ համակարծիք Սահակյանի հետ։ Ցանկացած պաշտոնյայի աշխատանքի լրջությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի գործունեություն է նա ծավալում։ Եթե միջազգային հանրության հետ աշխատող գործընկերներին նկատի ունի, ապա շատ կարևոր է ոչ միայն մեքենան, այլև շարժուձևը, պահվածքը, մտավոր կարողությունները։ Բայց սա միայն առաջին տպավորության համար է։ Այնպես որ, չեմ կարծում թե «Ջիպը» փրկություն է մեր պաշտոնյաների համար։
-Հայաստանի նման երկրում շռայլություն չէ՞ թանկարժեք ծառայողական մեքենան։
-Կարծում եմ` պաշտոնյան պետք է համապատասխան գույքով ապահովված լինի, ունենա նորմալ աշխատանքային պայմաններ, բայց այս պարագայում անձամբ ես կնախընտրեի «Ֆոլքսվագեն» մակնիշի «Տիգուանա», որն ավելի փոքրածավալ է ու խնայող։ Չեմ կարծում, թե նախարարներն իրենց աշխատավարձով կարող են մեքենաներ ու բնակարաններ գնել, տարատեսակ բիզնեսների փայատեր դառնալ և այլն։
-Եթե օրերից մի օր նախարար դառնաք, ի՞նչ մեքենա կվարեք։
-Կվարեի հենց իմ նշած մեքենան։ Ի միջի այլոց, Մարտիրոսյան Արմենը հենց Ձեր նշած պաշտոնի կարգավիճակն ունի, քանի որ, ըստ մեր օրենքների, նախարարն ու պատգամավորը նույն կարգավիճակն ունեն։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ