ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ասում են...

Ասում են...
16.01.2009 | 00:00

...թե օրերս «Հարսնաքար» ռեստորանում Նոր տարվա վերջին ակորդները հնչեցնելու էին հավաքվել հանրապետականները` նախագահ և կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ՈՒ եթե նախկինում «թագավորական» այդ «ժողովները» թամադայում էին կա՛մ Անդրանիկ Մարգարյանը, կա՛մ Գալուստ Սահակյանը, այս անգամ սեղանի գլխին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր և Սերժ Ազատիչի խիստ բարեհաճ ռեպլիկների ներքո տեղը տեղին ղեկավարում էր բարձրաշխարհիկ կերուխումը։ Ասում են նաև, թե երբ կենացները բավականաչափ քաղցրացել են, «թամադայից» խոսք է խնդրել նախագահն ու ասել բառացիորեն հետևյալը. «Հանգիստ եղեք, ինչ որ ասել եմ, անելու եմ։ Շատ շուտով գործից կազատվեն մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ»։ Հանրապետականների սրտին էլ, ասում են, մի թիզ խոզի բդի յուղ է նստել, քանզի իրավացիորեն ենթադրել են, որ խոսքը Քոչարյանից ժառանգություն մնացած բարձրաստիճանների մասին է

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ