Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Օրական, հեչի պես, 5-6 գիգաբայթ բամբասում է

Օրական, հեչի պես, 5-6 գիգաբայթ բամբասում է
07.07.2024 | 08:43

Բամբասկոտ մարդիկ ինձ միշտ հիացրել են իրանց ալտրուիզմով։ Մարդ ինչքա՜ն անձնազոհ ու նվիրված պիտի լինի հասարակությանը, որ ուրիշների կյանքով ավելի շատ հետաքրքրվի, քան՝ սեփական կյանքով։

Բայց առանձնապես հիանում եմ բամբասկոտ տղամարդկանցով։ Հա՛, կան, պատահում են։ Բամբասելը տղամարդուն մի առանձնահատուկ հմայք ա հաղորդում՝ կարծես երկրորդական սեռական հատկանիշ լինի։

Մի ծանոթ ունեմ՝ հզոր բամբասող ա, մի քանի նստարան տատիկ արժի։ Օրական, հեչի պես, 5-6 գիգաբայթ բամբասում ա՝ րոպեում 20 մեգապիկսել պատկերավորությամբ։

Ասում եմ.

-Նե՜նց եմ զզվում բամբասկոտ տղամարդկանցից։

Ասեցի ու լեզուս կծեցի։ Մոռացել էի, թե ում հետ եմ խոսում։ Հետո մտածեցի, որ իր վրա չի վերցնի։ Բայց վերցրեց ու չնեղացավ։ Ու ասում ա.

-Ինչի՞ ես տենց ասում, բամբասելը ճիշտ բան ա, մարդկանց ստիպում ա բարոյական լինել։

Հա՜, մոռացել էի, որ բարոյականությունը քրեակատարողական պարտավորություն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11212

Մեկնաբանություններ