Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արցախցիների 90 տոկոսը խոստովանում է, որ ֆիզիկապես փրկվել է շնորհիվ ռուս զինվորի

Արցախցիների 90 տոկոսը խոստովանում է, որ ֆիզիկապես փրկվել է շնորհիվ ռուս զինվորի
10.11.2023 | 10:03

Օրերս «Կիսաբաց լուսամուտների» հյուրը տեղահանված արցախցիների ընտանիքն էր:

Արցախի մասին հաղորդումները, թեկուզ «կիսաբացով», լսում եմ:

Իրավաբանը կանգ է առնում փաստաթղթերի վրա ու խորհուրդ տալիս՝ ի լուր ՀՀ հանրությանը, ովքեր վաղը կարող են տեղահանվել:

Ուրիշ էլ ու՞մ է դիմում, պարզ է՝ մեզ, եթե արդեն Արցախ չկա:

«Այսուհետ,- ասում է նա,- տեղահանվելիս առաջին հերթին պետք է փաստաթղթերը վերցնել, որպեսզի վաղը մենք հիմք ունենանք դրանք ներկայացնելու միջազգային դատարաններին ու ստիպելու... », և այլն:

Աչքներս լույս, վատ խորհուրդ չէ. ու՞մ էի մի կտոր հաց տվել, որ այդ պահին հեռուստացուցը միացրած էր:

Վայ մեր օրին, այս ինչքան շատ մտածողներ ունենք մեր մասին:

Չգիտես՝ խնդա՞ս, թե լաս, սարկա՞զմ է, ձեռառնոցի՞, թե բոլորն են ցնորվել հողատվության հողի վրա, վարժվել՝ փախչելու, տեղահանվելու մտքի հետ:

Սա ի՞նչ իգացման ու դավաճանության վարակ է և՝ հեռուստաեթերով:

Կարծում էի՝ այս հաղորդման մեջ շատ թե քիչ խելքը գլխինը միայն իրավաբանը կարող էր լինել…

Մի անցում էլ, ինչը տարբեր վիդեոներում ու հաղորդումներում բազմիցս եմ նկատել այս թեմայով. արցախցիների 90 տոկոսն իրենց փախեփախի պատմություններում պատմում են, որ փրկվել են միայն շնորհիվ ռուս զինվորների, ռուսական բազաներում օթևանելով, այստեղ սնվելով ու պաշտպանվելով:

Հետաքրքիր է, չտա Աստված, եթե վաղը հայկական որևէ տարածքում պատերազմ սկսվի, ու խաղաղ բնակչությունը նույն փախեփախի առաջ կանգնի, որտե՞ղ է ժամանակավոր պատսպարվելու, ու՞մ բազայում կամ օդանավակայանում. ո՞ր երրորդ երկրի զինվորն է պատահելու նրան՝ անվտանգ առաջնորդելու որևէ ապահով վայր, կամ, չարիքի փոքրագույնը. զսպող հանգամանք հանդիսանալու իր ներկայությամբ։

Դե իհարկե, մեզ համար դա ոչինչ է, ռուս խաղաղապահը պիտի մեր փոխարեն կռվեր ու զոհվեր, պաշտպաներ մեր կյանքն ու իրավունքները, չգիտես՝ ո՞ր մի լավ արարքիդ ու գեղեցիկ աչքերիդ համար, վերջում էլ թքեինք նրա երեսին, վռնդեինք մեր տարածքներից:

Զոռով-շառով մի նոր թշնամի կերտեցինք, թշնամական ևս մեկ ճակատ բացեցինք մեզ համար, կեցցե մեզ։

Նույնիսկ Եվրոպան չի Ռուսաստանի հետ վերջնական խզվել՝ սպասելով ցուրտ ձմեռն անցնի:

Իսկ մենք թուրքի ոտնատեղն ենք լենացրել, որ հանգամանորեն կոտորի ու փրթի, բռնաբարի ու մորթի անպաշտպան, անզեն հանրությանը, տեղ ենք բացել թշնամու անարգել ներխուժումների համար. բարի վայելք, սպասեք, քիչ մնաց՝ ֆրանսիացին ու ամերիկացին շուտով կբարձրանան մեր սարերը, գեթ մեկ խաղաղ բնակչի թե կարողանան փրկել, կուրախանաք:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 10697

Մեկնաբանություններ