Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անհայրենիք դավաճան Նիկոլը հրաժարվում է Հայկական լեռնաշխարհից և Արարատից

Անհայրենիք դավաճան Նիկոլը հրաժարվում է Հայկական լեռնաշխարհից և Արարատից
16.05.2023 | 07:21

Նիկոլ Անհողը շատ պարզ ասում է՝ 29 800 քառակուսի կիլոմետրն է մեր հայրենիքը և վերջ:

Այքինքն՝ Հայկական լեռնաշխարհը մեր հետ կապ չունի: Արարատ լեռը, ըստ կապիտուլյանտ ոչնչության, «ուրիշ բան» է, մերը չէ:

Մերը միայն Արագած լեռն է:

ՈՒ սա ասում է մեկը, ով 2019-ին Ստեփանակերտի հարապարակում ճղճղում էր. «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

Խնդիրը այն է, որ այս դավաճանի հակահայկական արտաբերումներն ուղղակի արհամարհվում են թուրքերի կողմից, որոնց ախորժակը գալիս է ուտելու ժամանակ և նրանք ընդհանրապես այն կարծիքին են, որ հայերն այստեղ ընդհանրապես տեղ չունեն ապրելու,և Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է ու` վե՛րջ: Իսկ Հայաստանն էլ պետք է կատարի թուրքերի բոլոր պահանջները և ցանկությունները:

Համոզված եմ` թուրք Նիկոլի այս թեզերն ուղղակի պարտադրված են Բաքվից և Անկարայից:

Եթե այս հակահայը շարունակի ղեկավարել երկրը, կտեսնեք՝ փոխելու է Հայաստանի զինանշանը, արգելելու է Արևմտյան Հայաստան և Արցախ տեղանունների կիրառումը, վերանայելու է Անկախության հռչակագիրը, թուրքերին հետ է վերադարձնելու Հայաստան, իսկ Հայաստանն էլ դարձնելու է Արևմտյան Ադրբեջան:

Այս դավաճանը սկսել է հանդիպումներ կազմակերպել հատկապես երեխաների հետ՝ փորձելով համոզել, որ մենք պատմություն և հայրենիք չունեցող ժողովուրդ ենք:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ