«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թշնամին պետք է կործանվի

Թշնամին պետք է կործանվի
01.04.2023 | 08:37

Հայաստանի ապագան, և ընդհանրապես, որպես կենսունակ պետություն մնալու համար մեր ապագա ռազմավարությունը պետք է միտված լինեն սեփական ռազմավարական խորքի ձևավորմանը։

Ռազմական և տարածքային իմաստով այսօր Հայաստանը չունի ռազմավարական խորք, ինչը նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր շրջան առաջնագիծ է, այդ թվում և հատկապես` մայրաքաղաքը։ ՈՒստի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է հիմնված լինի հենց այս իրողության վրա։
Իսրայելը մինչև արաբա-իսրայելական պատերազմը և Գոլանի բարձունքի ու մյուս շրջանների օկուպացիան ևս չուներ ռազմավարական խորք։
ՈՒստի իսրայելական ռազմա-քաղաքական էլիտան հասկանալով այս պարզագույն իրողությունը, որդեգրեց հավանաբար միակ ճիշտ ուղին` եթե դու չունես ռազմավարական խորություն, ապա քո բանակը պետք է միշտ նախահարձակ գործողությունների միջոցով մարտական գործողությունները տեղափոխի թշնամու դաշտ։
Այսպես են գործում բոլոր հաջողված պետությունները` եթե պատերազմն անխուսափելի է, ապա այն կլինի իմ տարածքից դուրս։
Մեր պարագայում հատկապես անհրաժեշտ է լուրջ կոնցեպտուալ մոտեցում, որը հատկապես բանակային բարեփոխումների ռազմավարության հիմքում պետք է դրվի։
Բանակի պաշտպանական հայեցակարգը կարող է աշխատել այնպիսի երկրների համար, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, անգամ Ադրբեջանը, բայց ո'չ երբեք Հայաստանը, որի ամեն կետից կարող է խոցելի լինել ողջ տարածքը։
Երկար ու կարևոր թեմա է, որին առաջիկայում կանդրադառնամ գիտական հոդվածով։
...Եվ բացի այդ կարծում եմ, որ թշնամին պետք է կործանվի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5034

Մեկնաբանություններ