Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երան Գույումջյան («Ազատ խօսք» պարբերականի խմբագիր). Արդեօ՞ք ան իսկապէս կը խօսէր Հայաստանի մասին

Երան Գույումջյան («Ազատ խօսք»  պարբերականի խմբագիր). Արդեօ՞ք ան իսկապէս կը խօսէր Հայաստանի մասին
16.12.2012 | 15:39

Հեռուստացոյցով ունկնդրեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի երկարաշունչ ելոյթը՝ ՀՀԿ Համագումարին...Պահ մը շփոթմունքի մէջ ինկայ...Արդեօ՞ք ան իսկապէս կը խօսէր Հայաստանի Հանրապետութեան մասին ուր, ըստ իրեն՝ գերակայ են օրէնքն ու իրաւունքը, բարձրագոյն արժէք են մարդն ու քաղաքացին, ուր կան ապահովութիւն, պատժելիութիւն, խօսքի ազատութիւն, անկախ դատարաններ....եւ այսպէս շարունակաբար: ԵՐԱՆԻ ԹԷ ԱՅԴ ԽՕՍՔԵՐԸ ԴԱՌՆԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԳՈՐԾՈՂ, ՇՕՇԱՓԵԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Այդ պարագային, մենք ալ բարձրագոչ պիտի ձայնակցէինք իրեն՝ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՈՒ ՎԵՐՋ...եւ հպարտ պիտի զգայինք ունենալու նման երկիր ու պետութիւն: Գուցէ օր մը՝ մեր բոլորին ճիգերով ու ջանքերով, մենք պիտի ունենանք մեր երազներու երկիրը: ՄԵՆՔ ՊԷՏՔ Է ՁԵՌՔԲԵՐԵՆՔ ԵՐԱԶՆԵՐՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ: ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՆ ԻՐԱՒՈՒՆՔՆ ՈՒ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ Է:

Դիտվել է՝ 6644

Մեկնաբանություններ