ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ադրբեջանին ուժեղացնում են Ռուսաստանի հետ բարեկամությամբ, մեզ հյուծում են Ռուսաստանի հետ թշնամությամբ

Ադրբեջանին ուժեղացնում են Ռուսաստանի հետ բարեկամությամբ, մեզ հյուծում են Ռուսաստանի հետ թշնամությամբ
22.08.2024 | 13:15

Արևմտյան մամուլը լեցուն է Պուտին-Ալիև հանդիպումը շա՜տ դրական լույսով ներկայացնող նյութերով։ Եվ ոչ մի թթու խոսք Ալիևի մասին՝ Ռուսաստանի հետ բարեկամության համար։ Ասվում է նաև, որ հաջորդ օրը Ադրբեջանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԲՐԻՔՍ-ի անդամ դառնալու համար։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ գնում է նախանշված ճանապարհով։ Ադրբեջանին ուժեղացնում են Ռուսաստանի հետ բարեկամությամբ, մեզ հյուծում են Ռուսաստանի հետ թշնամությամբ։ Ցավոք սրտի, հայ ժողովորդի մի հատված տեսնում է միայն այն, ինչն իրեն մատուցում են հեռուստատեսային սկուտեղի վրա։ Եվ հավատում է ամեն լսածի․ Մակրոնն այս ասաց, Պուտինն այն ասաց։ Այն դեպքում, երբ բոլորն ասում են այն, ինչը պետք է ասել և ոչ թե այն, ինչը մտածում են և ինչն իրականությունն է։ Պարզից պարզ է, որ աշխարհն այսօր ղեկավարվում է ստով և դավադրությամբ։ Այդպիսին են սահմանված խաղի կանոնները։ Հետաքրքիր է՝ մեր դիվանագիտական բարձրագույն դպրոցում կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ապագա դիվանագետներին սովորեցնու՞մ են արդի դիվանագիտության հիմնական սկզբունքը, որն է՝ բաժանիր, որ տիրես։ Ոչ, չեն սովորեցնում։ Այդ մասին պատմում են, բայց չեն սովորեցնում, քանի որ անբարոյական սկզբունք է։ Բայց չէ՞ որ քաղաքական հարաբերությունները հենց այդ պատճառով համարվում են անբարոյական հարաբերություններ։ Հիմա ի՞նչ․ և՛ ուզում ենք ծովը մտնել, և՛ ուզում ենք չթրջվե՞լ։ Եթե արտաքին հարբերությունների ներկայիս խաղի կանոնները մեզ համար անընդունելի են, ինչպե՞ս ենք պատկերացնում ինքնուրույն, միայնակ զբաղվել դրանով և չտապալվել։ Թե՞ դարձյալ ցանկալին իրողության տեղ անցկացնելով՝ ուզում ենք ինքնախաբեությամբ առաջ գնալ։ Այդպես չի լինում։ Իսկ գուցե կարելի է այս կեղտոտ ժամանակներում այդ կեղտոտ գործը թողնել հովանավոր պետությա՞նը, ոչ թե ակամայից և անկարողությունից, ինչպես հիմա է, այլ գիտակցված՝ կարևորելով իրական անկախությունը, որին կարելի հասնել միայն ազգային ինքնաճանաչողության միջոցով, երբ երկիրը, հողը, լեզուն, մշակույթը գերակա արժեքներ կլինեն։ Մեր պարագայում դա նշանակում է զարգացում բոլոր բնագավառներում։ Եվ այդ ժամանակ, երբ աշխարհը մի քիչ ինքնամաքրված կլինի կամ ընդհանրապես մաքրված կլինի, կարելի կլինի զբաղվել նաև արտաքին քաղաքական հարաբերություններով։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ