Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Բաքուն փորձում է հեռու տանել իրենից Իրանի արդարացի ցասումը

Բաքուն փորձում է հեռու տանել իրենից Իրանի  արդարացի ցասումը
04.10.2024 | 15:24

Ս. թ. հոկտեմբերի 1-ին Իրանից Իսրայելին հասցված նախազգուշական հրթիռային հարվածից հետո վերջինիս սրտառուչ դաշնակիցը՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը, ընկել է բառիս բուն իմաստով դողէրոցքի մեջ՝ լավ հասկանալով, որ իրանա-իսրայելյան լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում Իրանը կարող է ուժգնորեն հարձակվել Ադրբեջանի տարածքում բուն դրած իսրայելական ռազմական հենակետերի և դրանց մոտակայքում գտնվող ադրբեջանական ռազմաբազաների վրա։

Վերջին պահին կանխելու համար դեպքերի նման վտանգավոր ընթացքը՝ Ի. Ալիևը որոշել է դիմել գավառական խորամանկությունների։

Նախ, նա օգնության կոչով դիմել է իր վաղեմի մոսկովյան բարեկամներին։ Եվ ահա հաջորդ իսկ օրը երկօրյա պաշտոնական այցով շտապ Բաքու է թռել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Բարձրագոչ հայտարարություններ են արվել երկու պետությունների հետախուզական ու հակահետախուզական ծառայությունների ամենասերտ համագործակցության, այդ թվում՝ իբր համատեղ ջանքերով արևմտյան հատուկ ծառայությունների մի ինչ-որ սադրանք կանխելու մասին։ Այս ամենը բոլորովին հավատ չի ներշնչում, եթե հիշենք, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու բանակի ղեկավարությունն իրականում արդեն ամբողջությամբ ինտեգրված են իսրայելյան ու թուրքական (այն է՝ ՆԱՏՕ-ական) համապատասխան կառույցների մեջ։ Հակաարևմտյան այս ու թատերականացված բեմադրությամբ Բաքուն, մի կողմից, փորձում է թոզ փչել Իրանի ղեկավարության աչքերին ու իրենից հեռու տանել նրանց արդարացի ցասումը, մյուս կողմից, ցույց տալ Իրանին, որ իր թիկունքին, բացի Թուրքիայից, կանգնած է նաև Ռուսաստանը։

Ի. Ալիևի երկրորդ քայլն առաջինին համահունչ է։ Այսօր նա հանդես է եկել ԱՄՆ-ի ղեկավարության դեմ բարկացկոտ մեղադրանքներով՝ իբր վերջիններս նրա դեմ պատժամիջոցներ են կիրառում։ Այնինչ, ոչ մի պատժամիջոց էլ արևմտյան երկրները նրա ֆաշիստական ռեժիմի դեմ դեռևս չեն կիրառել։ Ընդհակառակը, ՆԱՏՕ-ի և Իսրայելի պատվիրակությունները հերթով-շարքով այցելում են Բաքու, մասնակցում համատեղ ռազմական միջոցառումներին ու կնքում նորանոր պայմանագրեր ցեղասպանների հետ խոր համագործակցության մասին։

Այս ամենում ամենաապշեցուցիչը, իհարկե, ՌԴ ներկա ղեկավարության բռնած անտրամաբանական դիրքորոշումներն են։ Անվերջ սատարելով նատօական Թուրքիային ու նրա արբանյակ կիսանատօական Ադրբեջանին՝ ՌԴ-ն դուրս է գալիս, փաստորեն, ընդդեմ իր բնական դաշնակից Իրանի և ֆորմալ դաշնակից Հայաստանի։ Այսպիսի անհեռատես քաղաքականությունը վաղ թե ուշ արժանանալու է ամենախիստ գնահատականների հենց Ռուսաստանում։

Ինչևիցե, հոկտեմբերի 2-3-ին Ս. Նարիշկինի Բաքու կատարած այցի գաղտնիքը հենց Ալիևի վերը նկարագրված վախերն են ու նրան առնվազն ձևականորեն պաշտպանելու պատրաստ մոսկովյան գործիչների՝ ինչ-ինչ լավությունների դիմաց ստանձնած պարտավորությունները։

Այսուամենայնիվ, Ի. Ալիևի վերջին տենդագին ծամածռությունները՝ իրեն հակաարևմտյան գործիչ ներկայացնելը, հազիվ թե ի վիճակի լինեն մոլորեցնելու աշխարհաքաղաքական խաղերում թրծված Իրանի առաջնորդներին:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 175

Մեկնաբանություններ

Б─ Б─╟ц╗Б─·Б─■ц╘б╘б╢ц╗Б─·Б─■ц╘Б└╒Б─═/1689576531">Հարափոփոխ աշխարհում ոչինչ հաստատուն գոյություն չունի

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը