Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ցուկերբերգի կարևոր բացահայտումը

Ցուկերբերգի կարևոր բացահայտումը
28.08.2024 | 06:55

Ցուկերբերգը հայտնել է, որ Բայդենի ադմինիստրացիայի ճնշման ներքո ֆեյսբուքյան որոշ բովանդակություն՝ կապված COVID-19-ի և նախագահ Բայդենի որդու հետ, գրաքննության է ենթարկվել։

Նա նշել է նաև, որ նախորդ նախագահական շրջանում աջակցել է ընտրական ենթակառուցվածքին, սակայն այս շրջանում չի պատրաստվում նմանատիպ քայլ անել։

Ցուկերբերգի հայտարարությունը շատ կարևոր է. այն, մի կողմից, ամբողջովին պատռում է արևմտյան նեոլիբերալ շահախմբերի «հումանիտար» դիմակը, մյուս կողմից՝ բացահայտում է Դուրովի ձերբակալության իրական պատճառները, գոնե՝ անուղղակի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ